Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին «Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասին Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ Վահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկում Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Էներգետիկ ճգնաժամը հարվածում է Եվրոպային Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար Արևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. Bloomberg

Եթե շարունակենք կոպիտ սխալների շարքը, կհայտնվենք ծայրահեղ ծանր վիճակում. Արա Մարջանյան

Հանդիպում

Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի։ մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ՄԱԿ-ի էներգետիկ անվտանգության ազգային փորձագետ, ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԻ հետ:

— Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում՝ որպես օրինակ բերելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը։ Այդ օրինակները որքանո՞վ են վստահություն ներշնչում։

— Ընդհանուր առմամբ, իհարկե, շատ դրական է, որ Եվրամիությունը եւ նրա ղեկավարն այդպես բարյացկամ են տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Ուղղակի, ո՛չ Մոլդովայի, ո՛չ Ուկրաինայի օրինակն առանձնապես ոգեւորող չէ: Նույնիսկ կարող է վախ առաջացնել, որ ուկրաինական մոդելն է առաջարկվում Հայաստանին:

Հիշեցնեմ, որ Ուկրաինան կորցրեց իր բնակչության 1/3-րդից ավելին։ Ենթակառուցվածքը, կարելի է ասել, փլուզվեց, եւ դա այն ծաղկուն հանրապետությունն էր, որը գոնե Արեւելյան Եվրոպայում համարվում էր տրանսպորտային ենթակառուցվածքներով զարգացած երկիր։ Այնպես որ, էլի եմ շեշտում՝ չեմ կարծում, որ օրինակները շատ ոգեւորող են:

Եվրոպան կարող է շատ լուրջ դերակատարում ունենալ, օրինակ, փոխանցել Հայաստանին որոշակի տեխնոլոգիաներ՝ միջուկային աշխատած վառելիքի թափոնների պահպանման գործում որոշակի հետազոտությունների առնչությամբ։ Բայց, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքականացնել իրավիճակը շատ վտանգավոր է։ Դիտարկել Հայաստանին, որպես գործիք, Ռուսաստանին ցավեցնելու համար, վերին աստիճանի վտանգավոր է հենց առաջին հերթին Հայաստանի համար։ Այստեղ ես կոչ կանեմ ավելի հանգիստ եւ սթափ ընկալել տիկին Ֆոն դեր Լայենի հայտարարությունները։

— Հայաստանի իշխանությունները գազի հնարավոր այլընտրանքների համատեքստում հաճախ հիշատակում են Ադրբեջանն ու Իրանը։ Եթե հարցը հասնի ռուսական գազին փոխարինելուն, այս երկրներից որեւէ մեկը կարո՞ղ է իրական եւ լիարժեք այլընտրանք դառնալ Հայաստանի համար։

— Այստեղ մի քանի փաստ պետք է ֆիքսել՝ Ադրբեջանը Հայաստանին գազ չունի մատակարարելու։ Ադրբեջանի ամբողջ գազը դեռեւս 10 տարի առաջ արդեն վաճառված է Եվրոպային։ Հիմա Ադրբեջանում որոշակի աշխատանքներ են տարվում կապված Շահ Դենիզի խորքային բնական գազի պաշարների ուղղությամբ (Ադրբեջանի ամենամեծ բնական գազի եւ կոնդենսատի հանքավայրն է, որը գտնվում է Կասպյան ծովի հատակին, Բաքվից մոտ 70 կմ հարավ-արեւելք, - հեղինակ), բայց մինչեւ դրա ավարտը տարիներ կտեւի։ Կարճ ասած՝ Ադրբեջան Հայաստանին գազ չունի տալու, միակ հնարավորությունը  թուրքմենական գազի ներկրումն է Ադրբեջանից Հայաստան, բայց դա էլ առանձին մեծ խնդիր է։

Նույնը Եվրոպան գազ չունի Հայաստանին տալու, Հայաստանին գազ կարող է տալ միայն Ռուսաստանը՝ Վրաստանով եւ Իրանն՝ անմիջականորեն։ Այստեղից, կարծում եմ, գազի առումով ակնհայտ են Հայաստանի ռազմավարական գործընկերները։ Դա առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունն է, երկրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը։

— Փաստորեն, Հայաստանը փորձում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք այս քաղաքականությունը մեզ իրական անկախության է տանում, թե՞ պարզապես ստեղծում է նոր կախվածություններ եւ ավելի մեծ ռիսկեր։

— Այստեղ թույլ տվեք զգուշավոր պատասխանեմ՝ Հայաստանը կգնա այն ուղղությամբ, որ ուղղությամբ կթելադրի խելքը։ Եթե մենք շարունակենք կոպիտ սխալների շարքը, ապա կհայտնվենք ծայրահեղ ծանր վիճակում։ Իսկ եթե մենք ճիշտ հաշվարկենք իրավիճակը, ընդունենք համարժեք որոշումներ, կունենանք ծաղկուն, բարգավաճ եւ զարգացող Հայաստանի Հանրապետություն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին«Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասինՏարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անելԻսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասինԱրևմտյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել Հայաստանում գործող տվյալների կենտրոնը․ ՌԴ ԱԽՔՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմատարը ԱԺ է եկել՝ հանդիպելու «Հայաստան» խմբակցության հետՔրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանցՄի եղբայրս մարտական դիրքերում է զոհվել, մյուսը՝ Արցախում պայթյունի ժամանակ, մինչ օրս կարգավիճակ չկաՀայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշներըՎահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելԷներգետիկ ճգնաժամը հարվածում է ԵվրոպայինՓաշինյանը բացեց Եկեղեցու դեմ գրոհի իր ծրագրի երեք հիմնական ուղղություններըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված