Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյան Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան

Այն ամենն, ինչ պետք է իմանալ մեր օրերում ընդդիմադիր մանդատ վերցնելու մասին

Ներքաղաքական

Քաղաքականության մեջ, ասում են, ամեն ինչ հնարավոր է։ Բայց կան տեսարաններ, որոնք նույնիսկ այդ «ամեն ինչի» սահմաններն են ընդարձակում։ Այդպիսի մի տեսարան էլ Ազգային ժողովում էր. Նիկոլ Փաշինյանին իր որդու մահվան գլխավոր մեղավոր հռչակած, վերջինիս ամենածանր քաղաքական ու բարոյական մեղադրանքները հնչեցրած պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ, որը խորհրդարան էր մտել «Հայաստան» դաշինքի ցուցակով եւ մանդատն էլ չվերադարձրեց, իր լիազորություններն ավարտող խորհրդարանում հերթ է կանգնել՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հրաժեշտ տալու համար։

Իսկ չէ՞ որ դեռ երեկ հանրությանը համոզում էին, թե այս իշխանության հետ ոչ միայն ձեռք չեն սեղմի, այլ նույնիսկ նույն օդը չեն շնչի։ Այսօր, սակայն, պարզվում է՝ կարելի է հերթ կանգնել, ժպտալ, հրաժեշտ տալ, քաղաքավարի գլուխ խոնարհել։ Քաղաքականությունն, իհարկե, էմոցիաներով չի առաջնորդվում։ Բայց եթե մարդը հրապարակավ հայտարարում է, որ երկրի ղեկավարն իր անձնական ողբերգության պատասխանատուն է, ապա նվազագույնը հասարակությունն իրավունք ունի ակնկալելու, որ այդ հայտարարությունները չեն ավարտվի հերթ կանգնելով ու բարեկամական հրաժեշտներով։

Սա հերթական հիշեցումն է, թե որքան զգուշությամբ պետք է վերաբերվել որոշ ընդդիմադիրների բարձրագոչ, հայրենասիրական ու սկզբունքային հայտարարություններին։ Երբ խոսքն ու վարքագիծը իրար հետ ընդհանրապես չեն համընկնում, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ իսկ ո՞րն էր իրականը՝ ամբիոնի՞ց ասվածը, թե՞ հրաժեշտի հերթում ցուցադրվածը։ Երբ քաղաքական «անհաշտությունը» ավարտվում է հերթ կանգնելով, մնում է միայն ընդունել, որ գեղամնազարյանությունն այլեւս քաղաքական կատեգորիա է, որից երաշխավորված չէ, ո՛չ լիազորություններն ավարտող, ո՛չ նոր ձեւավորվող խորհրդարանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՍաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասինCNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետՀերթական քաղաքական սպանությունը Իրանում«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված