«Ռոսատոմ». Ուկրաինական կողմը հարձակվել է Կուրսկ–2 ատոմակայանի վրա
Միջազգային«Ռոսատոմ»-ի տվյալներով՝ ուկրաինական կողմը հարձակվել է Կուրսկ–2 ատոմակայանի վրա։
Ուկրաինայի զինված ուժերը գիշերը փորձել են հարձակվել թիվ 2 էներգաբլոկի սառեցման աշտարակի վրա։
Կուրսկի մարզի նահանգապետ Խինշտեյնը հայտարարել է, որ գիշերը ընդհանուր առմամբ 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, սակայն մեկ անօդաչու հարվածել է թիվ 2 էներգաբլոկի սառեցման աշտարակին, որը կառուցման փուլում է։ Բարեբախտաբար, սառեցման աշտարակի համակարգը դեռևս շահագործման չի հանձնվել։
Նկատենք, որ ատոմակայանի վրա հարձակումը համարվում է տվյալ պետության վրա միջջուկային հարձակմանը հավասարազոր: Իսկ դա ենթադրում է համարժեք պատասխան:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69339
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

