Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Ժողովուրդ». ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ պաշտոնում առաջադրելով Արուսյակ Մանավազյանին։

Այժմ հերթը խմբակցության քարտուղարի ընտրությանն է։ Ակնհայտ է, որ գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում, ոչ էլ, առավել ևս, խմբակցության ղեկավարի պաշտոնում, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում այլ թեկնածու ընտրեց։

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական աղբյուրների փոխանցմամբ, գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Իշխանական շրջանակներում նրան ընդունելի և թիմային աշխատանքի տեսանկյունից հավասարակշռված թեկնածու են համարում։

Հատկանշական է, որ ավելի վաղ Ալխաս Ղազարյանի անունը քննարկվում էր նաև Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համատեքստում, սակայն այդ պաշտոնում նա թիմի աջակցությունը չստացավ։ Այդուհանդերձ, ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, մտադիր են նրան վստահել խմբակցության քարտուղարի պաշտոնը՝ ներքին կազմակերպչական աշխատանքն ու խմբակցության ընթացիկ գործունեության համակարգումը նրա վրա դնելով։

Այսպիսով, ՔՊ-ում մեկնարկել է խմբակցության ղեկավար կազմի վերջնական ձևավորման փուլը։

Իսկ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների հարցը դեռ կքննարկեն առաջիկա օրերին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69356 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ