Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Միշուստինի հետ Փաշինյանի հանդիպումն ի՞նչ կփոխի հայ–ռուսական հարաբերություններում

Միջազգային

Այս­պի­սով, Ի­րա­նից վե­րա­դար­ձած Նի­կոլ Փա­շին­յա­նը վեր­ջա­պես Ռու­սաս­տան մեկ­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­ցավ։ Ա­ռի­թը` Ե­կա­տե­րին­բուր­գում կա­յա­ցած «Ին­նոպ­րոմ-2026» մի­ջազ­գա­յին արդ­յու­նա­բե­րա­կան ցու­ցա­հան­դեսն էր: Ի­րա­կան ի­մաս­տը` ՌԴ վար­չա­պետ Մի­խա­յիլ Մի­շուս­տի­նին հան­դի­պե­լը, ում հետ օ­րերս նաեւ հե­ռա­խո­սազ­րույ­ցի հնա­րա­վո­րութ­յուն էր ու­նե­ցել:

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն

­Փա­շին­յա­նի` Ի­րան կա­տա­րած այցն ինչ­–որ ար­տա­սո­վոր դրվա­գով աչ­քի չըն­կավ: Միակ էա­կան պա­հը նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նի հետ հան­դի­պումն էր: Բայց, հաշ­վի առ­նե­լով Փե­զեշ­քիա­նի ծայ­րա­հեղ զբաղ­վա­ծու­թյու­նը` կապ­ված Ա­լի Խա­մե­նեիի հրա­ժեշ­տի մասշ­տա­բա­յին ա­րա­րո­ղութ­յու­նն­երի եւ այ­ցե­լու­նե­րի մեծ թվի հետ, այդ հան­դի­պու­մը հա­զիվ թե ինչ­–որ խոր­քա­յին ի­մաստ ու­նե­նար: Չ­նա­յած, Փա­շին­յա­նի այս այ­ցի հետ կապ­ված պետք է ա­ռանձ­նաց­նել նաեւ բուն այ­ցի փաս­տը` նա մեկ­նեց Ի­րան: Մի վայր, որ­տեղ տասն­յակ մի­լիո­նա­վոր մար­դիկ գո­ռում էին «մահ ԱՄՆ­–ին» եւ «մահ Իս­րա­յե­լին»: Այ­սինքն, Նի­կո­լի նման այ­ցը հա­զիվ թե այդ նույն ԱՄՆ­–ից եւ Իս­րա­յե­լից, մեղմ ա­սած, բար­յա­ցա­կամ հա­յացք­նե­րի ար­ժա­նա­նա, ե­թե ան­գամ դա հրամց­վի` «հա­րե­ւա­նի վշտի նկատ­մամբ հար­գանք» բա­ցատ­րութ­յամբ: Ն­ման «հար­գան­քը» կա­րող էր դրսե­ւոր­վել, ե­թե Նի­կոլն ան­ձամբ չգնար Թեհ­րան: Բայց ե­թե ան­ձամբ է գնում, դա ար­դեն ըն­կալ­վում է` որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ման ցու­ցիչ: Ընդ ո­րում, Եվ­րո­պա­յում դա, թե­րեւս, կան­տե­սեն: ԱՄՆ­–ում պետք է որ հար­ցեր ա­ռա­ջա­նան, թե նման մո­տե­ցու­մից հե­տո Նի­կոլն ի­րա­կա­նում մնո՞ւմ է «Թ­րամ­փի ու­ղու» ջա­տա­գով, թե՞ ա­մե­րի­կա­ցի­նե­րին այդ «կո­մու­նի­կա­ցիոն վին­տի­լը» տա­լու խոս­տում­նե­րի տակ, ի­րա­կա­նում «տա­կից» կան նաեւ Ի­րա­նի հա­մար ըն­դու­նե­լի կո­մու­նի­կա­ցիոն այլ մե­խա­նիզմ­նե­րի ծրագ­րեր:

Ու այդ կաս­կած­նե­րը կա­րող են սրվել, հաշ­վի առ­նե­լով, որ Ի­րա­նից հա­զիվ վե­րա­դար­ձած, Փա­շին­յա­նը մեկ­նում է Ռու­սաս­տան: Այս­տեղ, թե­րեւս, նախ նո­րից բուն այ­ցի փաս­տը պետք է հաշ­վի առ­նել: Ի­րան Փա­շին­յա­նը պաշ­տո­նա­պես, այս­պես ա­սենք, հու­ղար­կա­վո­րութ­յան ա­րա­րո­ղութ­յան էր գնա­ցել, ո­րը դժվար է հա­մա­րել նրա ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան այ­ցը վե­րընտր­վե­լուց հե­տո: Ու այդ հաշ­վար­կով ստաց­վում է, որ նա իր ա­ռա­ջին այ­ցը, ո­րը միշտ ըն­կալ­վում է խորհր­դան­շա­կան ի­մաս­տով, կա­տա­րեց Ռու­սաս­տան: Բայց այս­տեղ էլ կան հա­կա­սութ­յուն­ներ. սո­վո­րա­բար նման ա­ռա­ջին այ­ցե­րը կա­տար­վում են հյու­րըն­կալ­վող երկ­րի ղե­կա­վա­րին: Կո­պիտ ա­սած, ի­մաս­տը «այց` մեծ եղ­բո­րը» սկզբունքն է: Այս դեպ­քում «մեծ եղ­բո­րից» ան­գամ շնոր­հա­վո­րանք չես ստա­ցել ու պետք է հան­դի­պես ըն­դա­մե­նը նրա ներ­կա­յա­ցուց­չին: Ու­րեմն, սա կա­րե­լի է ըն­կա­լել որ­պես ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան այց, այդ տեր­մի­նի բուն ի­մաս­տով. հար­ցեր այս­տեղ կան: Արդ­յուն­քում, այդ այցն ի սկզբա­նե տա­նում էր այս ի­մաս­տին: Կա՛մ Փա­շին­յա­նը դրա­նով փոր­ձեց ցույց տալ, թե ան­կախ ե­ղած խնդիր­նե­րից, մեկ է, Ռու­սաս­տա­նին եմ հա­մա­րում իմ թիվ 1 գոր­ծըն­կե­րը եւ հենց այդ եր­կիր էլ կա­տա­րում եմ ա­ռա­ջին այ­ցը` ան­կախ նրանց վե­րա­բեր­մուն­քից: Կա՛մ այդ այ­ցի տակ կան ինչ­–ինչ հար­ցե­րի շուրջ պայ­մա­նա­վոր­վե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն, այ­սինքն, Մի­շուս­տի­նին ա­վե­լի վե­րեւ­նե­րից հանձ­նա­րար­վել է լսել Փա­շին­յա­նի ա­ռա­ջարկ­նե­րը, ըստ այդմ էլ կկա­յաց­վեն ո­րո­շում­ներ:

­Կարճ ա­սած, թե կու­լո­ւա­րա­յին ինչ քննար­կում­ներ են ե­ղել, դեռ շատ ա­ռաջ չընկ­նենք են­թադ­րութ­յու­նե­րում: Բայց նաեւ ֆիք­սե­լով այն ընդ­հան­րա­կան տրա­մա­բա­նութ­յու­նը, որն այ­սօր ա­ռա­ջա­ցել է հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ՏԵՍԼԱԿԱՆԻՆ

­Մի կող­մից, հաս­կա­նա­լի է, փա­շին­յա­նա­կան «դե­պի Եվ­րո­պա» տես­լա­կանն է: Ի­հար­կե, մինչ Ռու­սա­ստան մեկ­նե­լը, Հա­յաս­տան ժա­մա­նեց Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ուր­սու­լա ֆոն դեր Լա­յե­նը, Փա­շին­յա­նին Ռու­սաս­տա­նից ա­ռա­վե­լա­գույնս հետ քա­շե­լու եւս մեկ վճռա­կան քայլ ա­րեց` մենք ձեր ապ­րանք­նե­րը կգնենք, այս կա­նենք, այն կա­նենք ի­մաս­տով: Բայց այն փաս­տը, որ տի­կին Ուր­սու­լան Հա­յաս­տա­նի հետ կապ­ված տես­նում է մոլ­դո­վա­կան կամ ուկ­րաի­նա­կան սցե­նար­նե­րի կի­րա­ռու­մը, պետք է որ Նի­կո­լի մոտ վատ կան­խազ­գա­ցում­ներ ա­ռա­ջաց­նեին եւ մի քա­նի ի­մաստ­նե­րով: Ա­մե­նագլ­խա­վո­րը. Մոլ­դո­վան ներ­կա­յումս ըն­թա­նում է պե­տա­կա­նութ­յու­նից ինք­նու­րույն հրա­ժար­վե­լու կուր­սով եւ սկսել է Ռու­մի­նիա­յին միա­նա­լու գոր­ծըն­թաց: Ուկ­րաի­նա­յի մա­սին ա­վե­լի լավ է չխո­սել. դե­պի Եվ­րո­պա կուր­սը եր­բեմ­նի 50 մի­լիո­նա­նոց երկ­րից ու­ղիղ կեսն է թո­ղել, եւ դեռ հարց է, թե վեր­ջում ինչ կմնա: Ու այդ­քա­նից հե­տո ան­գամ Մոլ­դո­վան ԵՄ կազ­մում կա­րող է հայտն­վել միայն որ­պես Ռու­մի­նիա­յի մաս­նիկ: Իսկ ա­հա Ուկ­րաի­նա­յին բո­լորն են պարզ ա­սում` առն­վազն մո­տա­կա մի 10 տա­րի­նե­րին այդ մա­սին մտա­ծել ան­գամ չփոր­ձի: Էլ չա­սած, որ, ինչ­պես Ուկ­րաի­նա­յի ազ­գայ­նա­մո­լա­կան շրջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են սկսել խոս­տո­վա­նել, ի­րենց առն­վազն ա­րե­ւե­լաեվ­րո­պա­կան երկր­նե­րը ԵՄ եր­բե­ւէ չեն թող­նե­լու: Ու հաշ­վի առնե­լով այն թշնա­մութ­յու­նը, որն այս պա­հին ստեղծ­վել է Կիե­ւի եւ Վար­շա­վա­յի մի­ջեւ, դա միան­գա­մայն ռեալ գնա­հա­տում է:

Ու սա այն դեպ­քում, երբ Մոլ­դո­վան եւ Ուկ­րաի­նան Եվ­րո­պա­յի հետ ու­նեն ու­ղիղ սահ­ման­ներ: Ի տար­բե­րութ­յուն Հա­յաս­տա­նի, ո­րը Եվ­րո­պա կա­րող է հաս­նել միայն այն­պի­սի ճա­նա­պարհ­նե­րով, ո­րոնք ցան­կա­ցած պա­հի կա­րող են փակ­վել:

­Վեր­ջա­պես, այդ­քան ճոխ խոս­տում­ներ տված Ուր­սու­լա ֆոն դեր Լա­յե­նին Եվ­րո­պա­յում բա­ռա­ցիո­րեն ա­տում են, մե­ղադ­րում հա­զար ու մի մա­խի­նա­ցիա­նե­րի, մասշ­տա­բա­յին կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի մեջ: Ն­րան ա­մեն պահ կա­րող են հե­ռաց­նել աս­պա­րե­զից, եւ մեծ հար­ցա­կան­ներ կան, թե այդ դեպ­քում Նի­կո­լին տված խոս­տում­նե­րից ի՞նչ է մնա­լու:

­Մի խոս­քով, որ Նի­կո­լը հաս­կա­նում է ռու­սա­կան շու­կա­յից կտրվե­լու մա­հա­ցու հե­տե­ւանք­նե­րը, դա թե­րեւս միան­շա­նակ է: Ա­ռա­վել եւս, որ հի­մա վար­չա­պե­տա­կան ա­թո­ռին է նստել կի­սա­լե­գի­տի­մա­կան կար­գա­վի­ճա­կով, անկախ ընտ­րութ­յուն­նե­րում «հաղ­թա­նա­կից», երկ­րում մի բան էլ սրվել է` ճգնա­ժամն ու պայթ­յու­նավ­տանգ մթնո­լոր­տը: Ու թե ին­չի կտա­նի, ե­թե դրան գու­մար­վի նաեւ Ռու­սաս­տա­նի հետ կա­պե­րը խզե­լու արդ­յուն­քում սպաս­վող պայթ­յու­նը, կա­րե­լի է կռա­հել:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ       

Իսկ մյուս կող­մից Նի­կո­լը նաեւ հաս­կա­նա­լու խնդիր ու­նի, թե Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցով ինչ տար­բե­րակ­ներ ու­նի: Ու այս­տեղ, ո­րո­շա­կի կոնկ­րետ փաս­տեր ար­դեն սկսում են ի­րենց դե­րը խա­ղալ:

 Նախ, Մոսկ­վա­յի հա­մար հատ­կա­պես ՀՀ ՍԴ ո­րո­շու­մից հե­տո ար­դեն փաստ է, որ Փա­շին­յա­նը նո­րից նստած է վար­չա­պե­տի ա­թո­ռին: Դա լավ է, թե` վատ, հար­ցի մի կողմն է: Իսկ պրակ­տիկ ի­մաս­տով այս պա­հին կա «ինչ ա­նել» դա­սա­կան հար­ցը: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով եր­կու տար­բե­րակ կա: Կա՛մ գնում են Հա­յաս­տա­նի հետ կա­պե­րի վերջ­նա­կան խզման, ո­րը կա­րող է ար­տա­հայտ­վել այս պա­հին առ­կա ա­ռեւտ­րա­յին սահ­մա­նա­փա­կում­նե­րը պա­հե­լու, մի­գու­ցե նաեւ պար­բե­րա­բար խո­րաց­նե­լու, Նի­կո­լին հե­տա­գա­յում էլ ան­տե­սե­լու տես­քով: Կա՛մ պետք է փոր­ձեն ներ­կա փաս­տա­ցի ի­րո­ղութ­յուն­նե­րից ել­նե­լով, ո­րո­շա­կի հա­րա­բե­րութ­յուն­ներ կա­ռու­ցել, ինչ­–ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գալ` սպա­սե­լով ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յան: Այ­սինքն, թե ուր են գնա­լու ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը եւ խոր­քա­յին ի­մաս­տով` Եվ­րո­պա­յի եւ ԱՄՆ­–ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Ա­ռա­ջին տար­բե­րա­կը Նի­կո­լի հա­մար կլի­ներ վատ­թա­րա­գույ­նը: Ե­թե ան­գամ նա ծրագ­րել է լիո­վին տե­ղա­փոխ­վել դե­պի ա­րեւմտ­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշտ, մեկ է, այս պա­հին եւ շատ ա­րագ դա ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ռեալ տար­բե­րակ­ներ չկան: Ա­ռա­վել եւս, որ Եվ­րո­պան էլ, բա­ցի «ձեր ապ­րանք­նե­րը կգնենք» հեր­թա­պահ խոս­տո­ւմ­նե­րից եւ մի քա­նի եվ­րո նվի­րե­լուց, այլ ռեալ ա­ռա­ջարկ կար­ծես թե այս պա­հին չու­նի: Բայց այս մե­խա­նիզ­մը Մոսկ­վա­յի հա­մար էլ ա­մե­նա­ձեռն­տուն չէ: Թուր­քիան օգտ­վե­լով ա­ռի­թից` պար­զա­պես կա­րող է տնտե­սա­կան ին­տեր­վեն­ցիա­յի են­թար­կել Հա­յաս­տա­նը: Եվ ե­թե նաեւ այս ըն­թաց­քում ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հա­նե­լու խնդիր ա­ռա­ջադր­վի, ա­պա Հա­յաս­տա­նը պար­զա­պես կվե­րած­վի Սա­հա­կաշ­վի­լու ժա­մա­նակ­նե­րի Վ­րաս­տա­նի:

­Մի խոս­քով այն, որ Մոսկ­վան ո­րո­շեց Մի­շուս­տի­նի մի­ջո­ցով լսել Փա­շին­յա­նին, թե­րեւս իր ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յունն ու­նի: Մ­նում է հաս­կա­նալ, թե դա ո­րե­ւէ արդ­յու­նա­վե­տութ­յուն կող­մե­րի հա­մար կու­նե­նա՞:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69385 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ