Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ջորկաեֆը պաշտպանել է Ռոնալդուին

Սպորտ

 

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը խոսել է Պորտուգալիայի՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից դուրս մնալու մասին։

«Եթե վերցնեք Կրիշտիանու Ռոնալդուին, թիմը պետք է խաղա նրա համար, իսկ այստեղ դա ընդհանրապես տեղի չէր ունենում։ Ես նրանց հանդերձարանում չէի, բայց կարծում եմ, որ զգացվում էր, որ նրա սեփական թիմակիցները բոյկոտում են նրան։

Նրանք նրան գնդակ չէին տալիս, չէին ստեղծում պայմաններ, որ նա հաջողությամբ խաղա։ Նա 40 տարեկանից բարձր է և միշտ նույն կերպ է խաղում։ Ի՞նչ եք ակնկալում, որ նա կփոխվի։ Ափսոս։ Կամ նրան չեք վերցնում, կամ խաղադաշտ չեք դուրս բերում, բայց եթե նա ներգրավված է, պետք է համոզվեք, որ թիմը խաղում է նրա համար։

Ինձ դուր չեկավ այս տաղանդավոր պորտուգալական թիմում այն, որ բոլոր խնդիրները վերագրում էին Կրիշտիանուին։ Լսեք, ով էլ լինի՝ Վիտինյան, Բրունո Ֆերնանդեշը, մյուս հաղթող խաղացողները, ով էլ լինի՝ նրանք պետք է պատասխանատվություն վերցնեին։ Միայն Կրիշտիանուն չէ, որ ստվեր է գցում բոլորի վրա», — մեջբերում է Ջորկաեֆին RMC-ն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ