Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Առաջին կարգի նախազգուշացում․ Հայկ Դեմոյան

Թեմա

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է․

 

«ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

 

Կառավարության որոշմամբ հուլիսի 22-24-ը Երևանում Հայագիտական միջազգային կոնգրես կազմակերպելու համար հատկացվելու է ավելի քան 63 մլն դրամ: Միանշանակորեն դրական եմ գնահատում հայագիտության խրախուսումը, թեպետ մեծ հարց է, թե նման գումար հատկացնելու որոշումից երկու շաբաթ անց ինչպե՞ս կարելի է կազմակերպել ներկայանալի գիտական համաժողովի աշխատանքները: Թերևս նախապես ճշգրտվել են այդ գումարները սահուն ու անվտանգ ծախսելու ճանապարհները: Հուսանք ամեն ինչ կարգին կլինի:

 

Հաշվի առնելով Երևանում այսպիսի բարձր մակարդակի ակադեմիական համաժողովի մոտալուտ գումարումը, մեծ ցանկություն առաջացավ համաներման առաջարկով դիմել քպ-ական կառավարության ներկայիս ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս հետ վերցնեն անցյալ տարի իմ դեմ ներկայացված դատական հայցադիմումները:

 

Նշեմ, որ բացի հայագիտական ու ակադեմիական նախասիրություններից, ես մի անուղղելի ու շատ «վատ» բնավորություն ունեմ. այնտեղ, որտեղ տիրում է հղփացածությունը, խաբեբայությունը, ամբարտավանությունն ու անպատժելիության զգացումը, ի տարբերություն շատ շատերի, ես բարձրաձայնում եմ արատավոր այդ երևույթների մասին, հրապարակում ու հանրայնացնում եմ փաստեր, նույնիսկ նշում եմ հանցագործների պատժելության կարևորության մասին:

 

Այո´, ես կարող եմ հանգիստ ապրել՝ լռելով ու ոչ մի բացասական, հակաօրինական ու հակապետական երևույթի մասին չբարձրաձայնելով, սակայն այդ դեպքում կդավաճանեմ իմ սկզբունքներին, իսկ սկզբունքներ ու պատվախնդրություն ունենալն այսօր ամենաանցանկալին են:

 

Անցած շաբաթ ԴՀԱԿ-ը արգելափակել է իմ բանկային հաշիվները, որի պատճառով չեմ կարողանում տարբեր աճուրդներից ու այլ աղբյուրներից գիտահետազոտական ու թանգարանային ցուցադրությունների կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերել ու վճարել դրանց դիմաց: Ես հասկանում եմ, թե որ շրջանակներն են առավել վրդովված հեղինակության ու իմիջի մեծ ծավալի կորստից, որոնց հիմնապատճառը հենց իրենց անտաղանդ ու հանցավոր գործողություններն են, բայց այս դեպքում ընդամենը կարող եմ հուշել, որ ինձ լռեցնելու կամ վախեցնելու ցանկությունից դրդված ռեպրեսիվ գործողություններ կիրառելու ցանկությունը կարող է հանգեցնել էլ ավելի ծանր հետևանքների:

Հիմա շատ պարզ ձևակերպում եմ համեստ պահանջս՝ դատավորների վրա բացառիկ ու բացարձակ վերահսկողություն ունեցող կառավարության անդամներին, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի ու Ժաննա Անդրեասյանի:

 

– Մինչ կոնգրեսի աշխատանքների մեկնարկը ԴՀԱԿ-ը ապասառեցնում է իմ բանկային հաշիվները և հատուցում է առգրավված գումարը:

– Այս ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը, Ժաննա Անդրեասյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արարատ Միրզոյանը և Արայիկ Հարությունյանը հետ են վերցնում իմ դեմ ներկայացված դատական հայցադիմումները, որոնց կապակցությամբ ակնկալում եմ այդ ժամանակահատվածում ստանալ գրավոր հաստատումներ դատարաններից:

Հակառակ պարագայում ստիպված եմ լինելու օրենքի (թեկուզ չգործող) սահմանում կիրառել քայլեր, որոնք, հավաստիացնում եմ, կունենան շատ ցավոտ հետևանքներ՝ հատկապես միջազգային հնչեղության առումով: Ընդամենը խորհուրդ կտամ սթափ դատել, չտրվել հույզերին ու կատարել միակ ճիշտ քայլը:

 

Գերզբաղվածության պատճառով այս պահին չեմ կարող ծավալվել ու այլ մանրամասնություններ հրապարակել, քանի որ մոտ ժամանակներս միանգամից երեք մենագրություն եմ հանձնելու տպագրության, ուստի առաջարկում եմ օգտվել իմ զբաղվածությունից և դրանից բխող առայժմ բարյացակամ դիրքորոշումից: Կարճ ասած, մի տարեք ձեզ ի փորձություն:

Գրպանային արդարադատության, իրենք իրենցից վախեցած դատավորներին անդրադարձել եմ ու շարունակաբար կանդրադառնամ՝ անուններ հրապարակելով: Դե իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը միշտ հնարավորություն ունի ստուգել դատական խայտառակ նիստերի ու վճիռների իրավաչափությունը՝ տխմարության ու կաշառակերության համադրված ցուցիչների կիրառմամբ:

ՀԳ: Հուսամ այս լուսանկարը կօգնի հասկանալ, թե ինչ հնարավոր զարգացումներ կլինեն, ուստի Արայիկ Հարությունյանին հորդորում եմ այս անգամ ճնշում բանեցնի իր սիրիագետ գործընկերոջ ու հովանավորյալի վրա, որպեսզի չկրկնվի 2018 թվականի ամռանը տեղի ունեցած պատմությունը՝ այս անգամ ավելի վառ գույներով:

 

Իսկ Սուրեն Մանուկյանն այս պարագայում իր ընտանիքի համար մեծ լավություն անելու բացառիկ հնարավորություն ունի՝ նորանոր խայտառակ ու քստմնելի բացահայտումներից խուսափելու համար: Որքան հասկանում եմ, նրա մոտ էլ մեծ ցանկություն կառաջանա դիմել ԴԱՀԿ-ին ու հրաժարվել ինձանից ակնկալվող դրամական պահանջներից…

 

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, վերջին տվյալներով՝ դոլարային միլիոնատեր Լիլիթ Մակունցը հանրությանը կիրազեկի ընթացիկ զարգացումների շուրջ:

Հղումը՝ իսկականի հետ ճիշտ է»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված