Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտում Հուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորել ԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին Դրապատին զեկույցել է Զելենսկիին, որ այլևս չի կարող երաշխավորել Դոբրոպոլեի պահպանումը. Ուկրաինական աղբյուր «Կալաշնիկով»-ը ներկայացրել է հակադրոնային պաշտպանության նոր համակարգ Ռուսներն այս տարի ոչնչացրել են ուկրաինական 250 լոկոմոտիվ «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում

Եթե անձը տարվա մեջ 183 օր Հայաստանում չի եղել, առողջության ապահովագրության շահառու չի կարող լինել. Մասնագետը որոշման հետեւանքների մասին

Առողջապահական

«Եթե անձը տարվա մեջ 183 օր Հայաստանում չի եղել, առողջության ապահովագրության շահառու չի կարող լինել»,- այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի դիտարկմամբ.

– Այս ամենը հետևանքն է նրա, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը հանպատրաստից կատարվեց: Հախուռն, արագ, առանց հաշվի առնելու ռիսկերը՝ նրանք ներդրեցին այս նախընտրական ծրագիրը, ինչու նախընտրական, որովհետև եթե ուշադիր եք եղել, ապա նկատելի էր, որ ամբողջ քարոզարշավը իրականացվեց հենց այս կոնտեքստում: Որքանով ես եմ տիրապետում՝ այլ երկրներում նման որոշում չկա: Մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տարվա գրեթե կեսը Հայաստանում չեն ապրում, բայց այստեղ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, ինչը ենթադրում է, որ վճարում են ապահովագրավճար: Կամ՝ թոշակառուները, որոնք հյուր են գնում արտերկրում ապրող իրենց ընտանիքի անդամներին, կարող են վերադառնալ ու այստեղ օգտվել ապահովագրական ծառայությունից, որովհետև իրենց թոշակը ստանում են, երբ Հայաստանում չեն, հիմա ստացվում է, որ ապահովագրությունից կզրկվեն, եթե սահմանված օրերի քանակով Հայաստանում չլինեն: 

Նպատակը ամենայն հավանականությամբ այն է, որպեսզի նվազեցնեն ապահովագրված անձանց թիվը, որոնք պետք է անվճար բժշկական սպասարկում ստանան: Խնդիր կա թե՛ ծավալի, թե՛ բյուջեի հետ, դրա համար էլ փորձում են հնարավորինս քիչ սպասարկում իրականացնել, որովհետև ցանկացած դեպք իր հետևից տանում է գումար, իսկ քանի որ հատկապես թոշակառուները ստանում են պետության կողմից սուբսիդավորված ծառայություն, դա ենթադրում է, որ մենք ունենալու ենք թվի բարձրացում, դրա համար էլ նման ֆիլտր են դրել: Չեն հիմնավորում, թե իրենք ինչպե՞ս են մերժելու այն մարդկանց, որոնք վճարում են ապահովագրավճար, բայց տարվա կեսը Հայաստանում չեն լինում, սակայն այստեղ ձեռնարկատիրությամբ են զբաղվում: 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16Թոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտումՀուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորելԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծինԴրապատին զեկույցել է Զելենսկիին, որ այլևս չի կարող երաշխավորել Դոբրոպոլեի պահպանումը. Ուկրաինական աղբյուր«Կալաշնիկով»-ը ներկայացրել է հակադրոնային պաշտպանության նոր համակարգՌուսներն այս տարի ոչնչացրել են ուկրաինական 250 լոկոմոտիվ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում«Ժողովուրդ». Փաշինյանը մեկնելու է Գերմանիա«Հրապարակ». Ուժային կառույցները ներից լծվել նախընտրական գործընթացներին«Ժողովուրդ». ՔՊ-ի ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմՎերջին շաբաթներին Ռուսաստանը երկու անգամ փորձել է հարձակվել իմ ինքնաթիռի վրա. ԶելենսկիՌուսները գործնականում մաքրել են Վելիկոբուրլուկի հյուսիսային փոքր «կաթսան» (Քարտեզ)Լեհաստանը շտապ զորքեր է տեղակայում՝ ամրացնելով Ուկրաինայի հետ սահմանըԲիչախչյանը խոսել է իր շարք վերադառնալու ժամկետների մասինԿիվուն խոսել է Մխիթարյանի մեկնարկային կազմ վերադարձի մասինՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ։Ռուսական բանակը հարվածել է լեհ–ուկրաինական սահմանային «Յագոդին» ավտոմոբիլային անցակետին (Տեսանյութ)Սաուդյան Արաբիան արդեն դժվարանում է Եվրոպային նավթ մատակարարել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված