Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության

Թրամփի ակտիվորեն փորձում են ներշնչել, թե «Ռուսաստանը կամ Իրանը» սպանեցին սենատոր Գրեհեմին

Միջազգային

Ամերիկյան լրատվամիջոցներում ակտիվորեն հետեւյալ հարցադրումն է պտտվում` սենատոր Գրեհեմին թունավորել է Ռուսաստա՞նը, թե` Իրանը։

Բայց ահա հենց արեւմտյան որոշակի փորձագիտական շրջանակներում հարցին այլ կողմից են մոտենում.

«Իսկ ինչո՞ւ պետք է սենատոր Գրեհեմին թունավորեր Ռուսաստանը կամ Իրանը: Գրեհեմը, իհարկե, ընդգծված ռուսատյաց եւ իրանատյաց էր, ընդգծված իսրայելամետ: Նա, իհարկե, ուներ բարձր դիրք, սակայն, խոշոր հարվով, ԱՄՆ-ում «հարց լուծողների» մեջ չէր: Ռուսաստանը կամ Իրանը նրան սպանելով, ոչինչ չէին ստանալու:

Բայց նաեւ այսպես մտածենք: Եթե Թրամփը հավատա, որ իր մերձավոր Գրեհեմին թունավորել են ռուսները կամ, ավելի շուտ, իրանցիները, ապա դա էապես կմեծացնի ԱՄՆ նախագահի վախերը, որ Իրանն առաջին հերթին հենց իրեն է ուզում լիկվիդացնել: Ինչը, ի դեպ, ինչպես նաեւ CNN-ն ու այլ լրատվամիջոցներ են պնդում, Թրամփին ակտիվորեն փորձում է ներշնչել Նեթանյահուն: Ու հիմա ստացվում է, որ միանգամայն «պատահականորեն» Գրեհեմը մահացավ, եւ Նեթանհայում կարող է էլ ավելի ակտիվացնել իր հոգեբանական ճնշումը Թրամփի վրա, թե` Իրանը քեզ անպայման կսպանի, եթե մինչ այդ դու նրանց չոչնչացնես:

Ու նույնքան «պատահականորեն» հիվանդանոցոււմ հայտնվեց մեկ այլ հանրապետական ​​սենատոր՝ Միչ Մաքքոնելը: Մի մի փոքր ավելի չափի մեջ, սակայն բառացիորեն նույն գաղափարների կրողն է, ինչ Գրեհեմը: Ու երբ հիմա լրատվամիջոցներով Թրամփի ակտիվորեն փորձում են ներշնչել, թե` «Ռուսաստանը կամ Իրանը» սպանեցին Գրեհեմին, ապա Մաքքոնելի հիվանդությունը, անկախ այն բանից` կնահանա, թե` ոչ, կդառնա այդ քարոզի «հաստատումը»: Թե, Իրանը որս է սկսել ամերիկյան բարձրաստիճան անձանց դեպ, սակայն վերջնական թիրախը Թրամփն է: Եվ եթե ԱՄՆ նախագահը դրան լիովին հավատա, ապա նոր իրանական պատերազմը կդառնա 100 տոկոսով երաշխավորված:

Ու հիմա ամփոփենք: Ինչո՞ւ պետք է սենատոր Գրեհեմին թունավորեր Ռուսաստանը կամ Իրանը. նրանց որեւէ շահ այստեղ տեսնելի չէ: Բայց ահա պարզ տեսանելի է այն շահը, որը կփորձի ստանալ Նեթանյահուն Գրեհեմի մահից»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ