Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր

Ինչպես եղավ, որ ամերիկացի սենատորը մահացավ Նեթանյահուին ամենահարմար պահին

Միջազգային

Այս­պի­սով, մեր հա­րե­ւա­նութ­յամբ Ի­րա­նում ռազ­մա­կան կրքե­րը նո­րից մո­տե­նում են գա­գաթ­նա­կե­տին: ԱՄՆ­–ի ռազ­մա­կան հար­ված­նե­րը եւ Իրա­նի պա­տաս­խան­ներն ար­դեն ա­մե­նօր­յա բնու­յթի են, ա­վե­լին` օր­վա մեջ կրկնվող: Սա­կայն ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը եւս պաշ­տո­նա­պես չե­ղարկ­ված չէ: Այ­սինքն, նոր պա­տե­րազմ լի­նել–չ­լի­նե­լու թե­ման մնում է բաց, եւ ներ­կա հար­ված­ներն ա­վե­լի նման­վում են մի­մյանց սե­փա­կան բա­նակ­ցա­յին կամ­քը պար­տադ­րե­լու մե­խա­նիզ­մի:

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

Ա­վե­լի ճիշտ, այն տպա­վո­րութ­յունն է, որ Ի­րա­նում նոր մեծ պա­տե­րազմ լի­նել–չ­լի­նե­լու թե­ման այս պա­հին կանգ է ա­ռել մի ո­րո­շա­կի կետում, ո­րից այն կողմ կա եր­կու ուղ­ղութ­յուն: Ա­ռա­ջի­նը, պա­տե­րազ­մը վերսկս­վում է եւ մի­գու­ցե ա­վե­լի մասշ­տա­բա­յին: Ու դրա արդ­յունք­նե­րի հի­ման վրա էլ կա­ռուց­վում է հետ­պա­տե­րազմ­յան տա­րա­ծաշր­ջա­նա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը: Եվ երկ­րոր­դը. կող­մե­րը կա­րո­ղա­նում են այս «ըն­թա­ցիկ փոխհր­թի­ռա­կո­ծութ­յուն­նե­րից» ել­նե­լով` վերջ­նա­կան պատ­կե­րա­ցում կազ­մել փաս­տա­ցի ու­ժա­յին բա­լան­սի մա­սին, ո­րից ել­նե­լով էլ ա­ռանց ա­վե­լորդ կո­րուստ­նե­րի են կա­րո­ղա­նում լու­ծել այդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մագ­ծի հար­ցը:

­Թե­րեւս, ել­նե­լով մի շարք գոր­ծոն­նե­րից, երկ­րորդ տար­բե­րակն այս պա­հին ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է թվում: Մեկ նյո­ւանս հաշ­վի առ­նե­լով` Իս­րա­յե­լի գոր­ծո­նը, որն ակն­հայ­տո­րեն շա­րու­նա­կում է ձգտել ԱՄՆ­–ի ներգ­րավ­մամբ մեծ պա­տե­րազ­մի...

Ու ա­հա այս ի­րա­վի­ճա­կում էլ չա­փա­զանց ու­շագ­րավ դեպք տե­ղի ու­նե­ցավ ԱՄՆ­–ում: Հան­կար­ծա­մահ ե­ղավ ոչ ան­հայտ հան­րա­պե­տա­կան սե­նա­տոր Լինդ­սի Գ­րե­հեմը: Ի­հար­կե, նա էլ էր մարդ, կա­րող էր ցան­կա­ցած պա­հի հան­կար­ծա­մահ լի­նել: Բժշ­կա­կան եզ­րա­կա­ցութ­յունն էլ մատ­նան­շում է միան­գա­մայն հա­վա­նա­կան պատ­ճառ` սրտի հետ կապ­ված: Միայն թե այդ բա­ցատ­րութ­յու­նը ոչ թե հան­դար­տեց­րեց, այլ էլ ա­վե­լի սրեց կաս­կած­նե­րը. «ին­ֆարկտ» ախ­տո­րոշ­մամբ մահ ա­ռա­ջաց­նել, որ ո­րե­ւէ հետք չհայտ­նա­բեր­վի, ա­ռանձ­նա­կի դժվա­րութ­յուն չի ներ­կա­յաց­նում:

­Բայց հի­շեց­նենք, թե ով էր սե­նա­տոր Գ­րե­հե­մը: Թ­րամ­փի կար­կա­ռուն թի­մա­կից: Նա եւ Թ­րամ­փը բա­ցար­ձա­կա­պես միա­կար­ծիք էին Իս­րա­յե­լին ցան­կա­ցած ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րե­լու եւ Ի­րա­նին հար­վա­ծե­լու հար­ցում: Ուկ­րաի­նա­կան թե­մա­յով, թեեւ Թ­րամ­փը խո­սում էր պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու մա­սին, սա­կայն նրա ըն­կեր Գ­րե­հե­մը հան­դես էր գա­լիս լիո­վին հա­կա­ռակ դիր­քե­րից` Ռու­սաս­տա­նին պետք է ռազ­մա­վա­րա­կան պար­տութ­յան մատ­նել ա­մեն գնով: Ա­ռա­ջին հա­յաց­քից, նա դրա­նով Թ­րամ­փի «գլխից թռնում էր»: Բայց ա­վե­լի տեղ­յակ աղբ­յուր­նե­րը վստահ էին, որ Գ­րե­հե­մը Թ­րամ­փի թի­մում ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ըն­դա­մե­նը «չար ոս­տի­կա­նի» դերն էր խա­ղում` «բա­րի ոս­տի­կա­նի» դե­րը թող­նե­լով Թ­րամ­փին:

Ու ա­հա, Գ­րե­հե­մի մահ­վա­նից ար­դեն ժա­մեր անց սկսվեց ծա­վա­լուն քա­րոզ­չա­կան ար­շավ մո­տա­վո­րա­պես այս ուղղ­վա­ծութ­յամբ` սե­նա­տո­րին թու­նա­վո­րել է Ռու­սաս­տա՞­նը, թե` Ի­րա­նը: Ան­մի­ջա­պես էլ օ­րա­կարգ բեր­վե­ցին «տրա­մա­բա­նա­կան» բա­ցատ­րութ­յուն­ներ: Նախ, սե­նա­տո­րը մա­հա­ցավ հա­զիվ Ուկ­րաի­նա­յից վե­րա­դառ­նա­լուն պես, որ­տեղ Զե­լենս­կու ձեռ­քը սեղ­մե­լուց զատ, ակ­տիվ հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­ներ էր ա­ռաջ տա­նում, նաեւ հայտ­նե­լով, որ վե­րա­դառ­նա­լուն պես Ռու­սաս­տա­նի դեմ նոր օ­րի­նա­գիծ է ներ­կա­յաց­նե­լու Սե­նատ: Վե­րա­դառ­նա­լուց ժա­մեր անց նրա հետ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ Թ­րամ­փը, որը պատ­մե­լով այդ մա­սին, ո­րե­ւէ հի­շա­տա­կում չա­րեց, թե Գ­րե­հեմն ա­ռող­ջա­կան խնդիր­ներ ու­ներ: Միա­ժա­մա­նակ այդ «ա­պա­ցույց­նե­րի» ցան­կը հա­մալր­վեց վար­կա­ծով, թե Ի­րա­նը եւս Գ­րե­հե­մին իր հիմ­նա­կան թշնա­մի­նե­րից էր հա­մա­րում:

Այս կար­գի մե­ղադ­րանք­նե­րի ողջ շար­քում մեկ հան­գա­մանք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չի կա­րե­լի հաշ­վի չառ­նել. Գ­րե­հեմն ա­ռող­ջա­կան խնդիր­ներ չու­ներ, նա մշտա­կան բժշկա­կան հսկո­ղութ­յան տակ էր, եւ դա նվա­զա­գույ­նի է հասց­նում «պա­տա­հա­կան ին­ֆարկ­տի» բա­ցատ­րութ­յու­նը: Այ­սինքն, ի­րոք շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ սե­նա­տո­րը սպան­վել է: Ու հենց դա էլ դրված է բաց քա­րո­զի նման­վող սցե­նա­րի տակ Ռու­սաս­տա՞­նը, թե` Ի­րա­նը: Հենց սա է, որ ողջ տրա­մա­բա­նա­կան ըն­թաց­քը գլխի­վայր է շրջում` ին­չո՞ւ ան­պայ­ման «Ռու­սաս­տա՞­նը, թե` Ի­րա­նը»: Իսկ ին­չո՞վ է վատ ԻՊՀԿ­–ին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րի վար­կա­ծը, թե. «Մո­սա­դը սպա­նեց սե­նա­տոր Լինդ­սի Գ­րե­հե­մին՝ Դո­նալդ Թ­րամ­փին ազ­դան­շան ու­ղար­կե­լու հա­մար, որ շա­րու­նա­կի պա­տե­րազ­մը Ի­րա­նի դեմ»։

Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԳՐԵՀԵՄԻ ՄԱՀԸ

Ու­րեմն, ո՞ւմ էր ձեռն­տու Գ­րե­հե­մի մա­հը: Հենց ա­րեւմտ­յան ո­րո­շա­կի փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում «Ռու­սաս­տա­՞նը, թե` Ի­րա­նը» քա­րո­զար­շավ հի­շեց­նող տես­լա­կա­նին այլ կող­մից են մո­տե­նում.

«Իսկ ին­չո՞ւ պետք է սե­նա­տոր Գ­րե­հե­մին թու­նա­վո­րեր Ռու­սաս­տա­նը կամ Ի­րա­նը: Գ­րե­հե­մը, ի­հար­կե, ընդգծ­ված ռու­սատ­յաց եւ ի­րա­նատ­յաց էր, նույն­քան ընդգծ­ված իս­րա­յե­լա­մետ: Նա, ի­հար­կե, ու­ներ բարձր դիրք, սա­կայն, խո­շոր հաշ­վով, ԱՄՆ-ում «հարց լու­ծող­նե­րի» մեջ չէր: Ռու­սաս­տա­նը կամ Ի­րա­նը նրան սպա­նե­լով, ի՞նչ կա­րող էին ստա­նալ. ո­չինչ»: Ի­մաս­տը կա­րե­լի է կռա­հել. Գ­րե­հե­մը չխա­ղար «չար ոս­տի­կա­նի» դե­րը, այն մեկ ու­րի­շին կհանձ­նա­րար­վեր. ԱՄՆ­–ում նման դե­րա­կա­տար­նե­րի պա­կաս չկա:

Ու այս­տեղ էլ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուրն այս մո­տե­ցումն է ա­ռաջ տա­նում, ո­րը, թե­րեւս, հա­մա­հունչ է ի­րա­նա­կան հի­շա­տակ­ված փոր­ձա­գե­տի խոս­քին` «Մո­սա­դի» հետ կապ­ված: «Բայց նաեւ այս­պես մտա­ծենք: Ե­թե Թ­րամ­փը հա­վա­տա, որ իր մեր­ձա­վոր Գ­րե­հե­մին թու­նա­վո­րել են ռուս­նե­րը, կամ, ա­վե­լի շուտ, ի­րան­ցի­նե­րը, ա­պա դա էա­պես կմե­ծաց­նի ԱՄՆ նա­խա­գա­հի վա­խե­րը, որ Ի­րանն ա­ռա­ջին հեր­թին հենց ի­րեն է ու­զում լիկ­վի­դաց­նել: Ին­չը վեր­ջին «տա­րօ­րի­նակ զու­գա­դի­պութ­յամբ» վեր­ջին օ­րե­րին քա­րո­զում է CNN-ն­ ու այլ լրատ­վա­մի­ջոց­ներ: Ու հի­մա ստաց­վում է, որ միան­գա­մայն «պա­տա­հա­կա­նո­րեն» Գ­րե­հե­մը մա­հա­ցավ, եւ այդ քա­րոզ­նե­րը Թ­րամ­փի մոտ կա­րող են շատ ա­վե­լի խոր­քա­յին նստվածք թող­նել: Թե Ի­րա­նը (կամ Ռու­սաս­տան­ը) սկսել է իր թշնա­մի­նե­րի լիկ­վի­դա­ցիան, եւ կհաս­նի նաեւ իր հեր­թը, ե­թե շատ ա­րագ դրա դե­մը չառն­վի: Այ­սինքն, Գ­րե­հե­մի մահն առն­վազն մեկ տե­սա­նե­լի խնդիր լու­ծում է. դա էլ ա­վե­լի կակ­տի­վացնի հո­գե­բա­նա­կան ճնշու­մը Թ­րամ­փի վրա, թե` Ի­րա­նը քեզ ան­պայ­ման կսպա­նի, ե­թե մինչ այդ դու նրանց չոչն­չաց­նես: Ա­ռա­վել եւս, որ նույն­քան «պա­տա­հա­կա­նո­րեն» հի­վան­դա­նո­ցում հայտն­վեց մեկ այլ հան­րա­պե­տա­կան ​​սե­նա­տոր՝ Միչ Մաք­քո­նե­լը: Մի փոքր ա­վե­լի չա­փի մեջ, սա­կայն բա­ռա­ցիո­րեն նույն գա­ղա­փար­նե­րի կրողն է, ինչ Գ­րե­հե­մը: Ու երբ հի­մա լրատ­վա­մի­ջոց­նե­րով Թ­րամ­փին ակ­տի­վո­րեն փոր­ձում են ներշն­չել, թե` «Ռու­սաս­տա­նը կամ Ի­րա­նը» սպա­նե­ցին Գ­րե­հե­մին, ա­պա Մաք­քո­նե­լի հի­վան­դութ­յու­նը, ան­կախ այն բա­նից` կմա­հա­նա, թե` ոչ, կդառ­նա այդ քա­րո­զի «հաս­տա­տու­մը»: Թե Ի­րա­նը որս է սկսել ա­մե­րիկ­յան բարձ­րաս­տի­ճան ան­ձանց դեմ, սա­կայն վերջ­նա­կան թի­րա­խը Թ­րամփն է: Եվ ե­թե ԱՄՆ նա­խա­գա­հը դրան լիո­վին հա­վա­տա, ա­պա նոր ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը կդառ­նա 100 տո­կո­սով ե­րաշ­խա­վոր­ված»:

ԻՆՉԻՆ Է ՀԱՎԱՏԱԼՈՒ ԹՐԱՄՓԸ

­Միան­գա­մայն հա­վա­նա­կան սխե­մա է, ո­րին պետք է գու­մա­րել նաեւ այս եզ­րա­հան­գու­մը: Ին­չո՞ւ պետք է սե­նա­տոր Գ­րե­հե­մին թու­նա­վո­րեր Ռու­սաս­տա­նը կամ Ի­րա­նը. Նրանց  ո­րե­ւէ շահ այս­տեղ, գո­նե ե­ղած տվյալ­նե­րից դա­տե­լով, տես­նե­լի չէ: Քա­նի՞ «էլ ա­վե­լի բե­թար գրե­հեմ­ներ կան ԱՄՆ­–ում եւ ոչ միայն ԱՄՆ­–ում: Ա­վե­լին, ան­գամ Թ­րամ­փի սպա­նութ­յու­նը, խո­շոր հաշ­վով, ինչ­պես Մոսկ­վա­յին, այն­պես էլ Թեհ­րա­նին ո­չինչ չեն տա­լիս: Նույ­նիսկ ա­վե­լի վատ. Թ­րամփն ակն­հայ­տո­րեն ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու կամ Մոսկ­վա­յի հետ խո­սե­լու փոր­ձեր ա­նում է: Ն­րա փո­խա­րեն այլ նա­խա­գա­հը շատ ա­վե­լի թույլ դի­մադ­րո­ղա­կա­նութ­յուն ու­նի ներ­քին ճնշում­նե­րի հան­դեպ: Ա­ռա­վել եւս, որ փո­խա­րի­նո­ղը լի­նե­լու է ա­մե­նե­ւին էլ Թ­րամ­փի կշի­ռը չու­նե­ցող Վեն­սը:

­Հենց այս հան­գա­ման­քը հաշ­վի առ­նե­լով էլ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք է ստա­նում Մո­սա­դի հետ կապ­ված ի­րա­նա­կան աղբ­յու­րի տրա­մա­բա­նութ­յու­նը: Այն, որ «Ի­րանն ու­զում է սպա­նել Թ­րամ­փին» քա­րո­զար­շա­վը գա­լիս է Նե­թան­յա­հու­ից, քչերն են կաս­կա­ծում: Ընդ ո­րում, թե­եւ Թ­րամ­փը մի պահ սկսեց դրան այն­քան լուրջ վե­րա­բեր­վել, որ բա­ռա­ցիո­րեն անվ­տան­գութ­յան ծայ­րա­հեղ մի­ջո­ցա­ռում­նե­րի ներ­քո փա­խավ Թուր­քիա­յից` ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վից (բա­նը հա­սավ ան­գամ ինք­նա­թիռ փո­խե­լուն): Եվ այն, որ ան­մի­ջա­պես էլ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը տե­ղա­փոխ­վե­ցին նա­խա­պա­տե­րազ­մա­կան մա­կար­դա­կի, թե­րեւս հենց այդ վա­խե­րի է­ֆեկտն էր: Ու հե­տո սրա­ցում­նե­րը կանգ ա­ռան նա­խա­պա­տե­րազ­մա­կան մա­կար­դա­կում. հար­ված­ներ հասց­վում են, բայց դեռ այդ ա­մե­նը կանգ­նեց­նե­լու եւ բա­նակ­ցութ­յուն­նե­րին վե­րա­դառ­նա­լու տար­բե­րակ­ներ կան, առա­վել եւս, որ այս ըն­թաց­քում Թ­րամ­փը սկսեց նո­րից հի­շել այն ծանր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնց ա­ռաջ էր կանգ­նել ան­ցած պա­տե­րազ­մա­կան փու­լի վեր­ջին հատ­վա­ծում. բա­զում խնդիր­ներ, ո­րոնց հե­տա­գա զար­գա­ցու­մը կա­րող է հասց­նել իմ­պիչ­մեն­տի: Ընդ ո­րում, հի­մա կա էլ ա­վե­լի լուրջ ար­գե­լակ. Սե­նա­տի ո­րո­շում, որն ար­գե­լում է ա­ռանց Կոնգ­րե­սի թույլտ­վութ­յան վե­րա­դառ­նալ խո­շոր ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին:

Ու նման է, որ Թ­րամ­փի թի­մում սկսել են մտա­ծել` իսկ Ի­րանն ի­րո՞ք մտա­ծում է ԱՄՆ նա­խա­գա­հին սպա­նե­լու մա­սին: Ե­թե կան կաս­կած­ներ, ու­րեմն պետք են նաեւ «ա­պա­ցույց­ներ», որ ի­րոք «մտա­ծում» են եւ ա­մե­նայն լրջութ­յամբ: Իսկ Գ­րե­հե­մին «Ռու­սաս­տա­նը կամ` Ի­րանն է թու­նա­վո­րել» մո­տե­ցումը մի՞­թե վատ «ա­պա­ցույց» կլի­նի:

­Միայն թե դա ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յու­նը չի փո­խում. միայն Նե­թան­յա­հուն է, որ կա­րող է կոնկ­րետ շահ ստա­նալ Գ­րե­հե­մի մա­հից:

Իսկ այն, որ սե­նա­տոր Գ­րե­հե­մը հռչակ­ված էր, որ­պես Իս­րա­յե­լի լա­վա­գույն բա­րե­կամ­նե­րից մե­կը, այս­տեղ բան չի փո­խում: Այն գնով, ո­րը Իս­րա­յե­լը հա­տո­ւցում էր այդ «բա­րե­կա­մութ­յունը», հնա­րա­վոր է բա­զում այլ էլ ա­վե­լի «ջերմ բա­րե­կամ­ներ» գտնել:

Չ­նա­յած, այս պատ­մութ­յան ա­մե­նաէա­կան կողմն այն չէ, թե ով եւ ին­չու սպա­նեց ա­մե­րի­կա­ցի սե­նա­տո­րին, կամ ի­րա­կա­նում սպա­նե­ցի՞ն: Ա­մե­նաէա­կանն այն է, թե Թ­րամփն ին­չին է հա­վա­տա­լու` ի­րեն նույն­պե՞ս փոր­ձում են սպա­նել, թե՞ սա սո­վո­րա­կան խաղ է: Ու նման է, որ հենց դրա­նից էլ կախ­ված է Ի­րա­նում նոր պա­տե­րազմ լի­նել–չ­լի­նե­լը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69651 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ