Զապորոժյեի ատոմակայանի գլխավոր ինժեների սպանությունը միջուկային ահաբեկչության սրման ուղղությամբ քայլ է. ՌԴ ԱԳՄ հատում հանձնարարություններով դեսպան
ՄիջազգայինԱյսօր հայտնի դարձավ, որ ուկրաինական ուժերը սպանել են Զապորոժյեի ատոմակայանի գլխավոր ինժեներ Յակովլևին:
Սպանությունն ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում միջուկային ահաբեկչության սրման ուղղությամբ քայլ է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Ուկրաինացի նացիստները վաղուց են այս մահացու ճանապարհով գնում և աշխարհը մղում են դեպի աղետ։ Միջուկային տերությունների արձագանքը այս ահաբեկչական հարձակմանը կլինի աշխարհը Կիևի բռնապետական ռեժիմի նպատակադրած միջուկային աղետից պաշտպանելու նրանց հանձնառության ցուցիչը», - գրել է Միրոշնիկը Telegram-ում։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69684
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

