Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյան Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ռուսաստանը եթե դադարեցնի գազի մատակարարումը, հանգեցնելու է կատաստրոֆիկ հետեւանքների. Գրիգորյան

Ներքաղաքական

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երեւանում հայտարարել էր, թե՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում՝ որպես օրինակ բերելով Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասվածը համեմատեց կնոջը խաբող տղամարդու հետ։

— Երբ տղամարդը որոշում է կնոջը խաբել եւ տիրանալ նրան որոշակի ժամանակով կամ օգտագործել նրան, ինքը շատ բան է խոսք տալիս։ Դրա մասին է հենց վկայում այն փաստը, որ այսօր հայկական գյուղատնտեսական որոշ մթերքներ մտնում են Եվրոպական միության տարածք։ Բայց գոնե ինձ համար, ով 20 տարուց ավելի աշխատել է այդ ոլորտում եւ փաստացի մասնակցել է բոլոր օրենսդրական փոփոխություններին, ծրագրերին, որպեսզի հայկական գյուղատնտեսական հումքը եւ մթերքը կարողանանք արտահանել Եվրամիություն, պարզ է, որ սա կրում է ձեւական, ցուցադրական բնույթ։ Սա թակարդ է, որը բերելու է շատ վատ հետեւանքների։

Արդեն իսկ մենք կարող ենք ասել, որ գյուղատնտեսությունը Հայաստանում գրեթե վերացած է, եւ ոլորտը գտնվում է կոմայի մեջ։ Ընդ որում՝ երբ օրգանիզմը մահանում է, լինում է նման երեւույթ, որ երբ վերջին պահն է մոտենում, որոշակի կարճ ժամանակ կլինիկական լավացում է նկատվում, բուժառուն ասում է, որ լավ է զգում, ամեն ինչ բուժվել է, ամեն ինչ անցել է, ամեն ինչ նորմալ է, իր ինքնազգացողությունը շատ լավ է, իսկ դրանից հետո միանգամից վատթարացում է գնում, եւ արձանագրվում է կենսաբանական մահ։ Նույն իրավիճակն այսօր մեր երկրում է։

Ինձ թվում է՝ բոլորը հիշում են տխրահռչակ Քովիդի պատմությունը, սկանդալները` հենց Ուրսուլա ֆոն դեր Լայենի անվան հետ կապված։ Մարդիկ պետք է գոնե տրամաբանեն, թե ում հետ նրանք գործ ունեն։ Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, այն, ինչ այս օրերին քննարկվում է փորձագիտական մակարդակում, սովորական մարդիկ էլ գիտեն։ Բոլորն էլ տեղեկացված են, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր մատակարարում է գազ Հայաստանի Հանրապետությանը՝ ներքին գներով։ Դրանում ոչ մի գաղտնիք չկա, եւ այն, որ Ռուսաստանը եթե դադարեցնի գազի մատակարարումը, հանգեցնելու է կատաստրոֆիկ հետեւանքների Հայաստանի տնտեսության եւ կյանքի որակի համար, նույնպես փաստ է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՍաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասինCNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետՀերթական քաղաքական սպանությունը Իրանում«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված