Բիչախչյանը խոսել է իր շարք վերադառնալու ժամկետների մասին Կիվուն խոսել է Մխիթարյանի մեկնարկային կազմ վերադարձի մասին Ռուսական բանակը հարվածել է լեհ–ուկրաինական սահմանային «Յագոդին» ավտոմոբիլային անցակետին (Տեսանյութ) Սաուդյան Արաբիան արդեն դժվարանում է Եվրոպային նավթ մատակարարել Պենտագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ կորուստների մասշտաբները Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Վարշավան կանհետանա 2-3 օրվա ընթացքում. Պատրուշև Տիգրանաշենի դպրոցը փակվեց․ ի՞նչ է լինելու գյուղի հետ Վրաստանում ռուսաֆոբիան պետք է արմատախիլ արվի. Կոբախիձե Փաշինյանը շտապում է․ պետք է հանրաքվե անցկացնել. Անատոլի Ցիգանոկ Եկան, տեսան, բայց հաղթելու փոխարեն՝ գնացին

Ինչու է Ալիեվի համար ռուսական ուղղությունը նորից դառնում կարեւոր

Армения PDF

Ինչ­պես քա­նիցս տե­ղե­կաց­րել ենք, վեր­ջին ժա­մա­նակ­ներս ռու­սա­կան ու­ժերն ակ­տիվ կրա­կի տակ են պա­հում ուկ­րաի­նա­կան սեւ­ծով­յան նա­վա­հան­գիստ­նե­րը` են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, վա­ռե­լի­քա­յին հա­մա­կար­գը, նա­վե­րը եւ այլն: Այդ հա­մա­տեքս­տում, վեր­ջերս խո­ցել էին Ադր­բե­ջա­նի պե­տա­կան նավ­թա­յին ըն­կե­րութ­յան խո­շոր բեն­զալ­ցա­կա­յան­նե­րից մեկը: Նա­խօ­րեին էլ հայտ­նի դար­ձավ, որ ռուս­նե­րը հար­վա­ծել են նաեւ դե­պի Օ­դե­սա գնա­ցող նա­վին, ո­րի անձ­նա­կազ­մում մեծ թվով ադր­բե­ջան­ցի­ներ կա­յին:

ԱԼԻԵՎԸ ԲԱՅՐԱՄՈՎԻՆ ՈՒՂԱՐԿԵՑ ՄՈՍԿՎԱ

Բեն­զալ­ցա­կա­յա­նի խոց­ման պատ­մութ­յու­նից հե­տո Ա­լիե­ւը թեեւ բա­վա­կա­նին աղմ­կեց, սա­կայն, ի վեր­ջո, հե­տե­ւեց Շու­շիում հնչեց­րած հայ­տա­րա­րութ­յու­նը, թե` Եվ­րո­պա­յի խորհր­դից դուրս գա­լու ծրագ­րեր ու­նի: Նաեւ, որ. «Մենք մեծ նշա­նա­կութ­յուն ենք տա­լիս Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րին... Մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լիո­վին կար­գա­վոր­վել են»: Ճիշտ է, միա­ժա­մա­նակ Հեյ­դա­րո­վի­չը խո­սեց նաեւ Ուկ­րաի­նա­յի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը» պաշտ­պա­նե­լու մա­սին, եւ չբա­ցա­ռենք, որ ադր­բե­ջան­ցի նա­վաս­տի­նե­րով նա­վին հար­վա­ծե­լը դրա հե­տե­ւանքն էր:

Ի­րա­վի­ճակն այս տպա­վո­րութ­յունն էր ա­ռա­ջաց­նում: Ռուս­նե­րը ցույց տվե­ցին, որ Ադր­բե­ջանն այ­լեւս ո­րե­ւէ ի­մու­նի­տետ ի­րենց մոտ չու­նի: Ա­լիե­ւը սկսեց «եր­կու ա­թո­ռի» տար­բե­րա­կով գոր­ծել` մի կող­մից խո­սե­լով ռուս­նե­րի հետ «կար­գա­վոր­ված հա­րա­բե­րութ­յու­ննե­րից», մյուս կող­մից էլ` Ուկ­րաի­նա­յի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նից»: Հե­տե­ւեց նա­վի հետ կապ­ված պատ­մութ­յու­նը: Եվ ա­հա, այս ա­մե­նից հե­տո Ա­լիե­ւը Բայ­րա­մո­վին ու­ղար­կեց Մոսկ­վա` Լավ­րո­վի հետ հան­դի­պե­լու եւ «ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա վի­ճա­կը եւ հե­ռան­կար­նե­րը, ինչ­պես նաեւ մի շարք հրա­տապ տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ մի­ջազ­գա­յին հար­ցեր» քննար­կե­լու հա­մար:

Ի­հար­կե, այս­տեղ կա այն հար­ցը, որ ե­թե «հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լիո­վին կար­գա­վոր­վել են», այդ դեպ­քում ի՞նչ է նշա­նա­կում այդ կար­գա­վոր­ված « հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա վի­ճա­կը» քննար­կե­լը: Բայց ե­թե քննար­կե­լու թե­մա կա, ա­պա այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը նման տեսք է ստա­նում: Ա­լիե­ւը, ըստ էութ­յան, իր հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­ննե­րով հա­մա­պա­տաս­խան մե­սիջ հղեց Մոսկ­վա­յին, ո­րի պա­տաս­խան մե­սիջն էր ադր­բե­ջա­նա­կան նա­վաս­տի­նե­րով նա­վի, ա­վե­լի կոնկ­րետ` ադր­բե­ջա­նա­կան բե­ռով նա­վի խո­ցու­մը: Այ­սինքն, որ Մոսկ­վան պատ­րաստ է լսել Ա­լիե­ւին, բայց ա­ռանց սո­վո­րա­կան դար­ձած եր­կա­կի խա­ղե­րի: Այն է, Բա­քուն պետք է վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վի. մեծ խա­ղի ներ­կա փու­լում ո՞ր դիր­քե­րում է` Ռու­սաս­տա­նի հետ լավ հա­րա­բե­րութ­յու­ններ­ը պա­հե­լո՞ւ, թե՞, ինչ­պես ա­վե­լի վաղ էր հայ­տա­րար­վել, Զե­լենս­կու հետ ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լիր զար­գաց­նե­լու: Ու երբ այս ի­րա­վի­ճա­կում Բայ­րա­մո­վը ե­րեկ եր­կօր­յա այ­ցով մեկ­նեց Մոսկ­վա, դա նշա­նա­կում է, որ առն­վազն քննար­կե­լու թեմա կող­մե­րը տես­նում են:

Թե ինչ արդ­յունք­ներ կլի­նեն, ի­հար­կե, պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը քիչ բան են ա­սում. պետք է սպա­սել գործ­նա­կան զար­գա­ցում­նե­րին: Բայց բուն փաս­տը, որ Ա­լիե­ւը դեռ միայն վեր­ջերս Եվ­րո­պա­յի եւ Ուկ­րաի­նա­յի հետ սերտ գոր­ծակ­ցութ­յան ա­մե­նա­ջերմ կողմ­նա­կիցն էր եւ դրա­նից հե­տո ո­րո­շում է, որ իր «լա­վա­գույն ըն­կե­րը» Մոսկ­վան է, ար­դեն իսկ ո­րո­շա­կի մե­սիջ­ներ հղում է: Այ­սինքն, ե­թե տե­ւա­կան ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նը գնում էր ՌԴ­–ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տե­ւո­ղա­կան կոշ­տաց­ման ուղ­ղութ­յամբ, ընդ որում, դրա հի­մքում դժվար էր չնկա­տել «բրի­տա­նա­կան ա­կանջ­նե­րի» ներ­կա­յութ­յու­նը, այդ ըն­թաց­քում գործ­նա­կա­նում ու­շադ­րութ­յուն չէր դարձ­վում այն բո­լոր մե­սիջ­նե­րին, այդ թվում` գրե­թե ան­թա­քույց սպառ­նա­լիք­նե­րին, որոնք գա­լիս էին Մոսկ­վա­յից, ա­պա հի­մա հենց այդ մո­տե­ցումն է, ո­րը, դեռ այս­պես ա­սենք, հնա­րավոր է, որ փոխ­վի: Ա­վե­լի կոնկ­րետ, այն պա­հին, երբ Ա­լիե­ւը սկսեց խո­սել Մոսկ­վա­յի հետ նախ­կին խնդիր­նե­րը կար­գա­վոր­ված լի­նե­լու մա­սին, հենց դա էր ա­սում` ցան­կա­նում է փո­խել հին մո­տե­ցում­նե­րը: Եվ դա հենց այն­պես, օ­դից չի ընկ­նում: Ա­մե­նա­հա­վա­նա­կան եզ­րա­կա­ցութ­յունն այն է, որ Ա­լիե­ւը տե­սել է մի ի­րա­վի­ճա­կա­յին այն­պի­սի նշա­նա­կա­լի փո­փո­խութ­յու­ն, ո­րը վտան­գա­վոր կամ գո­նե ան­ցան­կա­լի, ոչ շա­հե­կան է դարձ­նում նախ­կին կոշտ կուր­սը: Եվ Բայ­րա­մո­վի այ­ցը Մոսկ­վա պետք է տես­նել հենց այդ հա­մա­տեքս­տում: Այն է` Բա­քուն առն­վազն փոր­ձում է մի­գու­ցե նախ այդկերպ իր պատ­կե­րա­ցում­նե­րը եւս մեկ ան­գամ ստու­գել: Թե­րեւս ա­մե­նա­կա­րե­ւո­րը` հաս­կա­նալ, թե ինչ քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­ներ են պա­հանջ­վում եւ մի­գու­ցե նաեւ հաս­կա­նալ` ի­մաստ ու­նի՞ դրանց գնալ, պլյուս­նե՞րն են ա­վե­լի շատ, թե` մի­նուս­նե­րը: Չ­նա­յած, կա­րող է, որ այս բո­լոր հաշ­վարկ­նե­րը Բաք­վում ար­դեն կան, եւ այս այ­ցը կոնկ­րետ ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նե­լու եւ պա­տաս­խան­ներ ստա­նա­լու ի­մաս­տով է:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԲԱՔՎԻՆ ԿԻԵՎԸ

Թե ինչն է Ա­լիե­ւին դրդում փո­խել իր այդ եր­կա­րա­ժամ­կետ կուր­սը մոս­կով­յան ուղ­ղութ­յամբ, կա­րե­լի է կռա­հել: Մի կող­մից, նախ փաստն այն է, որ Մոսկ­վան նկա­տե­լիո­րեն բարձ­րաց­րել է էս­կա­լա­ցիոն մա­կար­դա­կը ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, որն Ադր­բե­ջա­նը, ի­հար­կե, չէր կա­րող չնկա­տել, քա­նի որ այն նաեւ հենց իր մաշ­կի վրա զգաց: Բա­ցի այդ, երբ ան­գամ ուկ­րաի­նա­կան հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներն են սկսել եզ­րա­կա­ցութ­յու­ններ հայտ­նել, որ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս ուկ­րաի­նա­կան նա­վա­հանգս­տա­յին հա­մա­կար­գե­րը կա­րող են կորց­նել ի­րենց ֆունկ­ցիո­նա­լութ­յու­նը, ծո­վա­յին ու­ղի­նե­րը եւս դառ­նում են չա­փա­զանց վտան­գա­վոր, դա եւս Ա­լիե­ւի հա­մար պարզ մե­սիջ է, որ Ուկ­րաի­նա­յում բիզ­նես ծա­վա­լե­լու, այդ թվում` ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի տես­քով` Ա­րեւ­մուտ­քից Ուկ­րաի­նա­յին տրվող փո­ղե­րից ո­րոշ բա­ժին ու­նե­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ո­րոնք այս չորս պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րին բա­վա­կա­նին լավ աշ­խա­տում էին, հի­մա դառ­նում են առն­վազն մշու­շոտ:

Բուն Ուկ­րաի­նա­յում եւ Զե­լենս­կու շուրջ տի­րող մթնո­լոր­տը եւս պետք է որ Բաք­վում մտած­մունք­ներ ա­ռա­ջաց­նեն: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով վեր­ջին սկան­դա­լա­յին փաս­տե­րը: Օ­րի­նակ, Մո­նա­կո­յում ուկ­րաի­նա­ցի օ­լի­գարխ Վա­դիմ Եր­մո­լա­եւի դեմ  ա­հա­բեկ­չա­կան հար­ձակ­ման այդ­պես էլ չհան­դարտ­վող սկան­դա­լը: Մահ­վա­նից փրկված Եր­մո­լաե­ւը հի­մա էլ հրա­պա­րա­կավ մե­ղադ­րում է ուկ­րաի­նա­կան ԳՌՈՒ­–ին` Ուկ­րաի­նա­յի Գլ­խա­վոր հե­տա­խու­զա­կան վար­չութ­յա­նը (ԳՀՎ)` այդ հար­ձա­կու­մը կազ­մա­կեր­պե­լու մեջ: Ընդ ո­րում, շատ աղբ­յուր­ներ հաս­տա­տում են, որ գոր­ծով քննութ­յու­նը եւս նույն մե­խին է խփում, նաեւ այն, որ ա­ռանց հա­մա­պա­տաս­խան թի­կուն­քային ա­պա­հով­ման եւ հրա­հանգ­նե­րի օ­լի­գար­խը հա­զիվ թե գնար նման կտրուկ քայ­լի` հրա­պա­րա­կա­յին բա­ցա­հայ­տում­նե­րի: Այ­սինքն, թեեւ այդ օ­պե­րա­ցիան ի­րա­կա­նաց­րած ԳՌՈՒ­–ի գոր­ծա­կալ Ա­նաս­տա­սիա Բե­րե­զովս­կա­յա­յին Կիե­ւում լիկ­վի­դաց­րին, սա­կայն հի­մա մե­ղադ­րանք­ներն ար­դեն ուղղ­վում են հենց ԳՌՈՒ­–ին: Ու թեեւ օ­լի­գարխն ու­ղիղ մե­ղադ­րանք Զե­լենս­կուն չի ուղ­ղում, բայց դա ա­վե­լի վատ նշան է: Ի­մաս­տը սա է: Կա´մ­ ուկ­րաի­նա­կան ԳՌՈՒ-ն­ այն կար­գի է վե­րահս­կո­ղութ­յու­նից դուրս ե­կել, որ ար­դեն բա­ռա­ցիո­րեն ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­ներ է ի­րա­կա­նացվում Մո­նա­կո­յում` Եվ­րո­պա­յի ա­մե­նա­խա­ղաղ անկ­յուն­նե­րից մե­կում: Այդ դեպ­քում Զե­լենս­կին պար­զա­պես պար­տա­վոր է մե­ղա­վոր­նե­րին, այն է` ԳՌՈՒ-ի ղե­կա­վա­րութ­յա­նը բանտ ու­ղար­կել: Ե­թե նման բան փոր­ձի, հե­տե­ւանք­նե­րը կա­րող են շատ ծանր լի­նել: Կա´մ­ էլ Զե­լենս­կին պետք է ան­տե­սի այդ մե­ղադ­րանք­նե­րը: Սա­կայն այդ դեպ­քում դառ­նում է առն­վազն Եվ­րո­պա­յում ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում կազ­մա­կեր­պող­նե­րի հո­վա­նա­վոր: Սա էլ իր խնդիր­ներն է ա­ռաջ բե­րում:

Ընդ ո­րում, Զե­լենս­կու հա­մա­ր եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յամբ նման սկան­դա­լա­յին պատ­մութ­յու­նն ի հայտ ե­կավ ա­մե­նաան­հար­մար պա­հին: Այն է, այս օ­րե­րին նա ստիպ­ված էր պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ար­դեն եր­րորդ ան­գամ փո­խել վար­չա­պե­տին եւ կա­ռա­վա­րութ­յան կազ­մը: Ու հի­մա մեծ աղ­մուկ է ա­ռա­ջա­ցել մաս­նա­վո­րա­պես վեց ա­միս ա­ռաջ նշա­նակ­ված պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Ֆե­դո­րո­վի հետ կապ­ված: Ֆեո­դո­րովն այդ­պես էլ չէր լու­ծում մո­բի­լի­զա­ցիա­յի ա­ռանց այդ էլ ծայ­րա­հե­ղութ­յան հա­սած հա­մա­կար­գի գոր­ծու­նեութ­յունն էլ ա­վե­լի սրե­լու խնդի­րը, ին­չը պա­հան­ջում էր Գլ­խա­վոր հրա­մա­նա­տար Սիրս­կին` ճա­կա­տում ռե­զերվ­նե­րի ծայ­րա­հեղ պա­կա­սի պատ­ճա­ռով: Ու Ֆե­դո­րո­վի հե­ռա­ցու­մը եւ նրան ՆԳ ղե­կա­վար Կ­լի­մեն­կո­վով փո­խա­րի­նելն ըն­կալ­վեց, որ­պես երկ­րում մո­բի­լի­զա­ցիան ծայ­րա­հեղ սրե­լու նա­խեր­գանք, ո­րը սկսել է ա­ճող հան­րա­յին բո­ղոք­ներ ա­ռա­ջաց­նել: Ու աղ­մուկն այն­քան վտան­գա­վոր տեսք ու­ներ, որ Կ­լի­մեն­կո­վը հրա­ժար­վեց այդ ա­ռա­ջար­կից, եւ ե­րեկ, թեեւ նշա­նակ­վեց ողջ կա­ռա­վա­րութ­յան կազ­մը, սա­կայն պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րի հարցն այդ­պես էլ բաց մնաց: Ի­հար­կե, այս հարցով կան նաեւ մի շարք այլ նյո­ւանս­ներ, սա­կայն դա ուկ­րաի­նա­ցի­նե­րի գործն է: Բուն փաստն այս­տեղ այն է, որ այս ի­րա­վի­ճա­կը եւս մեկ ան­գամ է հաս­տա­տում, որ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մոտ ռե­զերվ­նե­րի պա­կա­սի գերխն­դիրն ար­դեն այն աս­տի­ճա­նի է հա­սել, որ դա նման ներ­քին սկան­դալ­ներ է ա­ռա­ջաց­նում:

Ու սա հենց այն պա­հին, երբ Զե­լենս­կին եվ­րո­պա­ցի­նե­րին ա­մեն կերպ վստա­հեց­րել է, թե այս­–այս խնդիր­նե­րը ե­թե լու­ծեք, մին­չեւ ա­շուն Ռու­սաս­տա­նում հե­ղա­փո­խութ­յուն կսար­քեմ: Եվ­րո­պա­ցի­ներն ա­մեն ինչ մո­բի­լի­զաց­րին, բայց «հե­ղա­փո­խութ­յան» հույ­սե­րը դեռ շատ թույլ են, ու փո­խա­րե­նը ռուս­ներն են սրում ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կը, ուկ­րաի­նա­կան ու­ժա­յին­ներն ար­դեն ի­րար են ու­տում, իսկ Զե­լենս­կին էլ Եվ­րո­պա­յում ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­նե­րի կազ­մա­կեր­պի­չի ի­միջ է ձեռք բե­րում: Թ­րամփն էլ նոր պա­տե­րազ­մի մեջ է մտել եւ հի­մա նրա­նից Ուկ­րաի­նա­յի հա­մար օգ­նութ­յուն ստա­նա­լը պար­զա­պես հնա­րա­վոր չէ: Մի խոս­քով, ե­թե ա­ռա­ջի­կա մեկ­–եր­կու ա­միս­նե­րին Ռու­սաս­տա­նում «հե­ղա­փո­խութ­յան» հար­ցը չլուծ­վի, Եվ­րո­պան կա­րող է սկսել մտա­ծել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վե­րա­բեռ­նե­լու մա­սին: Եվ այն, որ Կիեւ մեկ­նած Ֆի­դա­նը, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով նաեւ Էր­դո­ղա­նի եւ Թ­րամ­փի վեր­ջին հան­դի­պու­մը, ա­ռա­ջար­կում է Ուկ­րաի­նա­յի անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի ծո­վա­յին բա­ղադ­րի­չը տալ Թուր­քիա­յին, դա ար­դեն ակ­նարկ է, որ պետք է սկսել ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ 

Կարճ ա­սած, ի­րա­վի­ճա­կի խոր­քա­յին փո­փո­խութ­յան ռեալ հե­ռան­կար­ներ են ե­րե­ւում, որն Ա­լիե­ւը, թե­րեւս, գնա­հա­տում է այն­պես, որ մտա­ծում է ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ փո­փո­խութ­յու­ննե­րի մա­սին` եվ­րո­պա­ցի­նե­րից հետ չընկ­նե­լու հա­մար: Թե­րեւս նաեւ հաս­կա­նա­լով, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վարտ­վե­լու դեպ­քում ի­րեն նաեւ հի­շեց­նե­լու են, թե այդ ինչ­պես էին Ուկ­րաի­նա­յի ա­նօ­դա­չու­նե­րը Ռու­սաս­տա­նի տա­րած­քին հար­վա­ծում Կաս­պից ծո­վից եւ ինչ ճա­նա­պար­հով էին այն­տեղ հայտն­վում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69762 

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69762 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բիչախչյանը խոսել է իր շարք վերադառնալու ժամկետների մասինԿիվուն խոսել է Մխիթարյանի մեկնարկային կազմ վերադարձի մասինՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ։Ռուսական բանակը հարվածել է լեհ–ուկրաինական սահմանային «Յագոդին» ավտոմոբիլային անցակետին (Տեսանյութ)Սաուդյան Արաբիան արդեն դժվարանում է Եվրոպային նավթ մատակարարելՊենտագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ կորուստների մասշտաբներըՌուսաստանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Վարշավան կանհետանա 2-3 օրվա ընթացքում. ՊատրուշևՏիգրանաշենի դպրոցը փակվեց․ ի՞նչ է լինելու գյուղի հետՎրաստանում ռուսաֆոբիան պետք է արմատախիլ արվի. ԿոբախիձեՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՀնարավորություն ունեցա շփվել Ղարաբաղի տեղահանված արցախահայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասինՀայաստանում անշարժ գույքի գները աճել են 20%-ով․ Մարտին ԳալստյանՓաշինյանը շտապում է․ պետք է հանրաքվե անցկացնել. Անատոլի ՑիգանոկԵկան, տեսան, բայց հաղթելու փոխարեն՝ գնացինՄրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ»Նարեկ Կարապետյանը տակավին երիտասարդ է, ինքն էլ չի հիշո՞ւմ․ ԶԱՐՄԱՆՔԱրդարադատությունը քնում է, բայց չի մահանում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱրևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչության մասնակցությանը. ԶախարովաՍևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ . factor.amՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված