Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔ

Ձկների Եվրոպա «մեկնելու» մասին ձկնարտահանողներն անգամ տեղյակ չեն

Հասարակություն

Կառավարության նիստում երեկ ընդունվել է որոշում ձկնարտադրության եւ այն արտահանելու վերաբերյալ: Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանից ԵՄ սառեցված ձկան, վերամշակված ձկան եւ ձկնամթերքի արտահանումը։ Որոշումն ուղղված է շուկաների դիվերսիֆիկացմանը եւ արտահանման ծավալների ավելացմանը։

«ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից թույլտվություն է ստացել ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ եւ ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»,- կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Ըստ նրա, որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացն անխոչընդոտ կազմակերպել, անհրաժեշտ է «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում սահմանվեն համապատասխան լիազորող նորմեր՝ կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի եւ պահանջների հաստատման նպատակով։

Այս թեմայի շուրջ «Իրավունք»-ը փորձեց պարզաբանում ստանալ Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միության նախագահ ԱՐԹՈՒՐ ԱԹՈՅԱՆԻՑ՝ հետաքրքրվելով, թե ինչ արդյունքներ են ակնկալում եվրոպական շուկայից կամ ինչ խնդիրների առաջ են կանգնած ձկնարտադրողներն ու ձկնարտահանողները։ Ընդ որում՝ հարցը բոլորովին պատահական չէր, քանի որ 2022 թվականին նույն անձը անդրադարձել էր ձկնարտադրության եւ այն արտահանման խնդիրներին ռուսական շուկայում՝ հայտնելով իր մտահոգությունը։

«Սովորաբար ռուս սպառողը, ինչպես նաեւ մյուս սպառողները, նախընտրում են մթերքը բնականին մոտ, բայց էժան գնելուն։ Կենդանի վիճակում ձկնամթերքը թանկ կլինի եւ հետեւաբար մրցունակ չի լինի շուկայում, իր տեղը կզիջի ավելի թարմ վիճակին մոտ պաղեցված ձկնամթերքին»,– ասել էր նա եւ նկատել, որ ձկնարտադրողները լրջագույն խնդիրների առաջ են կանգնած. խնդիրներ կան` ներմուծվող ձկնամթերքի որակի, զանգվածային անկումների, ջրօգտագործման սահմանափակումների հետ կապված։ Այսքանից հետո, «Իրավունք»-ի հարցին, թե ինչ կարծիք ունի ձնկարտադրության արտահանման վերաբերյալ, Աթոյանը պատասխանեց, որ դրա հետ ոչ մի կապ չունի եւ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

Հստակեցնելու համար՝ ճշտեցինք. «Պարոն Աթոյան, արդյո՞ք Դուք չեք հանդիսանում հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միության նախագահը»։ Վերջինս վերահաստատեց եւ ասաց, որ ինքն է, բայց նման թեմաներ իր գործառույթների մեջ չեն մտնում:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է չորս տարի առաջ Ռուսաստան արտահանվող ձկների թեման Աթոյանի գործառույթների մեջ մտել, իսկ հիմա՝ էլ չի մտնում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված