Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

«ԿԱՄ ԲՈԼՈՐՍ ՊԻՏԻ ՓՐԿՎԵՆՔ, ԿԱՄ  ՄԻԱՍԻՆ ՊԻՏԻ ԶՈՀՎԵՆՔ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հասարակություն

Հուլիսի 19-ը անմահ հերոս ԱՐԹՈՒՐ ԳՎԻԴՈՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։ Անմահ հերոսի հուշարձանին են այցելել հարազատներ, համագյուղացիներ, ընկերներ  ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

Արթուրի մայրը տիկին ԼԻԱՆՆԱՆ  Iravunk. com -ի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.

- «Արթուրս ծնվել է 2002 թվականի այս օրը, հուլիսի 19-ին, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Մարտունու Համագործակցության քոլեջում։ 2020֊ին, երբ հայրենիքը կանգնած էր ծանր փորձության առաջ, թանկագին որդիս կամավոր դիմեց զինկոմիսարիատ, խնդրելով իրեն ևս ուղարկել սահման պատերազմին մասնակցելու։ Սակայն, անչափահաս լինելու պատճառով նրան մերժել են։ Չնայած դրան, որդիս չմնաց անգործ, նա գիշեր - ցերեկ աշխատում էր ու իր վաստակած գումարով առաջնագիծ ուղարկում անհրաժեշտ պարագաներ , այդ թվում ծխախոտ, զինվորներին աջակցելու համար։ 2021 թվականի մարտի 31-ին, չսպասելով իր հերթին, կամավոր և վաղաժամ մեկնել է ծառայության։ Ծառայությունը սկսել է Գորիսի Խնձորեսկում, ապա տեղափոխվել Զանգեր։ Ծառայությունից ընդամենը 2 ամիս անց, նենգ թշնամին դիվերսիոն հարձակում է  իրականացրել։ Արթուրս ու նրա զինակից ընկերները, խիզախորեն դիմակայել են ու հետ շպրտել ոսոխին։ Այնուհետև զբաղվել են ինժեներական աշխատանքներով, սեփական ձեռքերով անգամ գետնից խոտածածկերը պոկելով, ամրացրել ու կառուցել իրենց դիրքերը։ 2022 թվականի հուլիսի 28-ին, Արթուրս առաջին անգամ արձակուրդ եկավ։ Եռօրյա պատերազմական գործողությունների ընթացքում, նա եղել է  Իշխանասարի դիրքերում։ Կռվել է անձնուրաց ու հերոսաբար անտեսելով սեփական կյանքը։ Փրկել է մի քանի վիրավոր ընկերների։ Չի ենթարկվել հետնահանջ հրամանին, առաջնորդվելով մեկ գաղափարով. «ԿԱՄ ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ՊԻՏԻ ՓՐԿՎԵՆՔ, ԿԱՄ ՄԻԱՍԻՆ ՊԻՏԻ ԶՈՀՎԵՆՔ» ։Ինձ հերոս պետք չէր, ինձ իմ որդին էր պետք։ Անընդհատ սպասում եմ, որ դուռը կբացվի ու ներս կգա որդիս։ Ծնունդդ շնորհավոր իմ թանկ տղա, սիրտս քեզ հետ մեկտեղ թաղվեց, ապրում եմ, բայց առանց շնչի, սպասում եմ քեզ հավերժ։ Միևնույնն է, ինչ էլ լինի, երբեք չեմ կարող համակերպվել այս դաժան իրականության հետ։ Որդիս ինձ ասաց. «Մամ ջան, ես չեմ վախենում, հայրենիքիս համար կյանքս չեմ ափսոսում», մի փոքր տղայիս խոսքերն են ինձ ուժ տալիս։ Ափսոսում եմ մի բանի համար, որ մարդիկ չեն ուզում հիշել մեր հերոսներին, ընդունում եմ նրանց, ովքեր գիտեն գնահատել»։ Անմահ հերոս Արթուր Մարգարյանը հերոսաբար  զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ի առավոտյան , ստանալով բեկորային մահացու վնասվածք։ Հուղարկավորված է ծննդավայր Լիճք գյուղում։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված