Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Սլավյանսկի բազար»-ից հայաստանյան պատվիրակությունը վերադառնում է հատուկ մրցանակով

Մշակութային

Վիտեբսկում կայացած «Սլավյանսկի բազար» արվեստների 35-րդ միջազգային փառատոնի շրջանակում, տեղի ունեցավ «Վիտեբսկ-2026» մանկական երաժշտական 24-րդ միջազգային մրցույթի մասնակիցների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթի Գրան պրիին արժանացավ Բելառուսը ներկայացնող Ելիզավետա Ցուպրիկը, որը երկու մրցութային օրերի արդյունքներով հավաքել էր առավելագույն միավորներ։ Առաջին մրցանակը շնորհվեց Ռումինայի ներկայացուցիչ Լուչիա Բայկուին, երկրորդ մրցանակը՝ Ղազախստանի ներկայացուցիչ Ժասմինա Տուզելովային եւ Իսրայելի ներկայացուցիչ Կիրա Աբրամովին, իսկ երրորդ մրցանակը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերիա Շեւչենկոյին եւ Բուլղարիայի ներկայացուցիչ Ելիցա Մալակովային։

ԱՊՀ Գործադիր կոմիտեի «Համագործակցության բյուրեղյա նոտա» հատուկ մրցանակին արժանացավ մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսա Վարդանյանը։

Մրցանակը հանձնելով՝ ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն նշեց, որ երաժշտությունն ու ստեղծագործությունը սահմաններ չեն ճանաչում։ Առավել եւս այդպիսի սահմաններ չկան Անկախ Պետությունների Համագործակցության ընդհանուր ստեղծագործական տարածքում։

«Սլավյանսկի բազարում» ծնվում են նոր անուններ, բացահայտվում են տաղանդներ, իսկ արվեստը, առանց թարգմանության, դառնում է մարդկանց միջեւ հաղորդակցության հասկանալի լեզու։ Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ այս մեծ եւ նշանակալի տոնի մի մասն են դարձել նաեւ ԱՊՀ երկրների երեխաների ելույթները»,– ընդգծեց Իգոր Պետրիշենկոն։

Նրա խոսքով՝ հենց երիտասարդ եւ պատանի կատարողների մրցույթներն են «Սլավյանսկի բազարին» հաղորդում առանձնահատուկ եւ անկրկնելի մթնոլորտ։ Մանկական մրցույթի յուրաքանչյուր ելույթ յուրովի բացառիկ էր, թողեց անմոռանալի տպավորություններ եւ դարձավ փառատոնի ծրագրի իսկական զարդը։

«Մանկական ստեղծագործությունը առանձնանում է, կարելի է ասել, «բյուրեղյա» անկեղծությամբ, զգացմունքների մաքրությամբ եւ այնպիսի էներգիայով, որն առանձնահատուկ կերպով հուզում է հանդիսատեսի սրտերը»,– ասաց ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։ Նա Ալեքսա Վարդանյանին մաղթեց, որ ԱՊՀ Գործադիր կոմիտեի մրցանակը դառնա նոր ձեռքբերումների խթան, որոնք անպայման կլինեն, իսկ մրցույթի բոլոր մասնակիցներին՝ վստահություն սեփական ուժերի նկատմամբ եւ մեծ ստեղծագործական հաջողություններ։

Բելառուսի եւ Ռուսաստանի Միութենական պետության Խորհրդարանական ժողովի հատուկ մրցանակների արժանացան Բելառուսի ներկայացուցիչ Ելիզավետա Ցուպրիկը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերիա Շեւչենկոն։

Ժյուրիի անդամ, լատվիացի կոմպոզիտոր Գայտիս Լազդանսը նույնպես սահմանել էր իր հատուկ մրցանակը՝ հեղինակային ստեղծագործության ստեղծման հավաստագիր։ Այդ մրցանակը ստացավ Ղազախստանի ներկայացուցիչ Ժասմինա Տուզելովան։

Մեկ այլ կարեւոր պարգեւ էր Իգոր Լուչենկոյի անվան հատուկ մրցանակը։ Այն հիմնադրվել է 2022 թվականին՝ Մանկական երաժշտական միջազգային մրցույթի մասնակիցների համար, եւ կրում է խորհրդային ու բելառուսական լեգենդար կոմպոզիտոր, Բելառուսի ժողովրդական արտիստ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Լուչենկոյի անունը։ Մրցանակին արժանացավ Չինաստանի ներկայացուցիչ Ցզիդու Գաոն՝ ազգային թեմայի լավագույն մարմնավորման եւ բարձր կատարողական վարպետության համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ