Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը Հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ․ Լիլիթ Գալստյան  Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հանգիստ նստեք տեղներդ․․․ Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ

Քչերը գիտեն, թե ինչու է Տավուշում Վարդավառը ավելի ուշ գալիս

Թեմա

Հայաստանի մեծ մասում Վարդավառն ավարտվելուց երկու շաբաթ անց Տավուշի բազմաթիվ համայնքներում տոնն ասես նոր է սկսվում։ Այստեղ դարեր շարունակ պահպանվել է «Վրթիվոր» կամ «Վրթիվեր» կոչվող ավանդույթը, որի համաձայն տոնը նշվում է հուլիսի 20-ից հետո եկող առաջին կիրակի օրը։ 2026 թվականին այն կնշվի հուլիսի 26-ին։

Թեև Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է ամբողջ Հայաստանում նույն օրը՝ եկեղեցական տոմարով, Տավուշում ժողովրդական ավանդույթը շարունակում է ապրել իր առանձնահատուկ ձևով։ Վրթիվորի օրը բազմաթիվ ընտանիքներ բարձրանում են ուխտատեղիներ, այցելում մատուռներ, հավաքվում մեծ սեղանների շուրջ, իսկ երեխաների ու երիտասարդների ջրախաղերը տոնին հատուկ աշխուժություն են հաղորդում։

Տեղական ավանդույթի համաձայն՝ շատ համայնքներում քահանաները նույնպես միանում են ժողովրդական տոնակատարությանը․ նրանք այցելում են սրբավայրեր, օրհնում ուխտավորներին և մասնակցում համայնքային միջոցառումներին՝ լինելով ժողովրդի կողքին նաև այս օրը։ Այդպիսով Տավուշում եկեղեցական և ժողովրդական ավանդույթները ներդաշնակորեն լրացնում են միմյանց։

Վրթիվորը պարզապես Վարդավառի «ուշացած» տարբերակը չէ։ Այն Տավուշի ինքնության մի մասն է՝ սերունդներին միավորող, նախնիներից փոխանցված ավանդույթ, որն ամեն տարի կրկին կենդանացնում է մարզի գյուղերն ու համայնքները։

Սիրանուշ Մանթաշյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ