Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սահմանը պահում են միասին. ինչպես ռուս սահմանապահներն ու բագարանցին բռնեցին թուրք սահմանախախտին

Թեմա

Հունիսի սկզբին հայ-թուրքական սահմանին, սահմանամերձ Բագարան գյուղում, տեղի է ունեցել մի միջադեպ, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ սահմանների անվտանգությունը պահպանելը բոլորիս գործն է։ Սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացուն հայտնաբերել եւ ռուս սահմանապահներին է փոխանցել հենց գյուղի բնակիչներից մեկը՝ ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Նրա խոսքով՝ իր կատարածը հերոսություն չէր, այլ յուրաքանչյուր սահմանամերձ բնակչի բնական պարտականությունը։ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ՝ պարզելով, թե ինչպես զարգացան դեպքերը, եւ ինչպիսին է ռուս սահմանապահների ու տեղի բնակիչների ամենօրյա համագործակցությունը։

Ո՞վ էր, ո՞ւր էր գնում, ի՞նչպես համարձակություն գտաք Ձեր մեջ՝ գործուն մասնակցություն ունենալ սահմանախախտին բռնելու հարցում:

Ճիշտն ասած, ասում են, թե Անկարայից է եկել, գյուղի մեջ նրան նկատեցի: Չեմ համարում, որ իմ արարքում հերոսական ինչ-որ քայլ կա, ամեն մեկիս պարտականություն է, որ պիտի կատարվի։

Իսկ ինչպե՞ս ստացվեց ռուս սահմանապահների հետ համագործակցությունը:

Մեքենայով գնում էի, ճանապարհին տեսա, որ տղերքն արդեն որոնում էին սահմանախախտին։ Ես էլ գյուղի կողմն էի իջնում, երբ տեսա անծանոթ մարդու, կանգնեցի, որ տեսնեմ` ով է: Ձեռքով փորձում էր ինչ-որ բան բացատրել: Հասկացա, որ նա է, ում փնտրում են: Ասաց՝ տաքսի՞, գլխով արեցի։ Եկավ, նստեց մեքենաս: Ռուսական զորամասը մեր գյուղին մոտ է, որ ինչ-որ դեպք է լինում, կարող ես արագ օգնություն կանչել: Մանավանդ, որ ես էլ մեքենայով էի, ուղիղ տարա զորամաս:

Այսինքն՝ զինված չէ՞ր, դիմադրություն ցույց չի՞ տվել: Իսկ ո՞ւր էր գնում, ի՞նչ նպատակով:

Գիտեր, թե տաքսի է նստել, ի՞նչ դիմադրություն՝ չնայած նրան, որ, ամեն դեպքում, թուրք էր, ես էլ մեքենայի մեջ մենակ էի, չգիտեի, թե ինչ կարող է լինել: Ինչ վերաբերում է, թե ինչ նպատակով, ուր էր գնում, չգիտեմ, ինձ չէր էլ ասի:

Փաստորեն, սահմանին այդքան էլ ամեն ինչ հանգիստ չէ: Այս առումով որքանո՞վ է կարեւոր ռուս սահմանապահների ներկայությունը:

Մեր երկրի համար շատ կարեւոր են ռուս սահմանապահները, քանի որ մեր սահմանները հիմա շատ վատ վիճակում են:

— Բայց, ըստ էության, փաստացի հաջողվում է տեղի բնակիչների եւ ռուս սահմանապահների միասնական ուժերով փորձանքներին դիմակայել…

Ստացվում է, որովհետեւ թե՛ բնակիչները, թե՛ սահմանապահները մի բան են ուզում, որ հանգիստ, խաղաղ ապրեն:

— Իսկ Ձեր համայնքում հաճա՞խ է նման դեպքեր լինում, թե՞ սա բացառիկ դեպք էր:

Չէի ասի, թե բացառիկ դեպք է, լինում են:

Բագարանում տեղի ունեցած այս պատմությունը հերթական անգամ հիշեցնում է, որ սահմանների անվտանգությունը կառուցվում է ոչ միայն ծառայողական հրահանգներով, այլեւ մարդկանց միջեւ տարիների ընթացքում ձեւավորված վստահությամբ ու համագործակցությամբ։ Հայաստանի անկախության առաջին տարիներից ռուս սահմանապահները հայ զինծառայողների հետ միասին ներգրավված են եղել հանրապետության արտաքին սահմանների պահպանության գործում՝ գործելով 1992 թվականի հայ-ռուսական միջպետական համաձայնագրի շրջանակում։

Այս երեք տասնամյակների ընթացքում փոխվել են քաղաքական իրողությունները, իշխանությունները եւ տարածաշրջանային մարտահրավերները, սակայն սահմանապահ ծառայությունն իր շարունակականությամբ դարձել է անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ։ Սահմանամերձ համայնքներում այդ համագործակցությունը հաճախ դրսեւորվում է ոչ միայն ծառայության ընթացքում, այլեւ առօրյա մարդկային հարաբերություններում, երբ վտանգի պահին բնակիչներն ու սահմանապահները գործում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել սահմանն ու ապահովել խաղաղ կյանքը։

Բագարանի դեպքը հենց այդ համագործակցության գործնական օրինակներից մեկն է՝ ցույց տալով, որ սահմանի անվտանգությունը հաճախ ապահովվում է համատեղ զգոնության, արագ արձագանքի եւ փոխադարձ վստահության շնորհիվ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված