Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Իսրայելի համար ներկայում որևէ օգուտ չկա Հայոց ցեղասպանության ճանաչումից․ Տարածաշրջանային փորձագետը բացահայտում է՝ երբ Իսրայելը վերջնականապես կճանաչի ցեղասպանությունը

Հանդիպում

Ինչու՞ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ինչու՞ պետք չէ տուրք տալ ադրբեջանական և նմանատիպ այլ քարոզչական գործողություններին Սոցցանցերի հայկական տիրույթում շարունակվում է ակտիվորեն քննարկվել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը հերթական անգամ չեղարկելու թեման։ Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ այս հարցի չեղարկումը կոնկրետ և բավականաչափ ամուր հիմնավորումներ ունի։

-Իսրայելի իշխանությունները, ի տարբերություն այլ երկրների, շարժվում են բացառապես քաղաքական պրագմատիզմի տրամաբանությամբ․ պատմաիրավական, բարոյական սկզբունքներն այդ երկրի քաղաքականության մեջ զրոյական ազդեցություն ունեն։ Իսկ Իսրայելի համար ներկայում որևէ օգուտ չկա Հայոց ցեղասպանության ճանաչումից․ Հայաստանի հետ հարաբերությունները ցածր մակարդակում են, իսրայելահայ համայնքից և հայկական Սփյուռքից էլ գրեթե կախվածություն չկա։ Ամբողջական ճանաչման դեպքում Հայոց ցեղասպանության թեման այլևս կդադարի ծառայել՝ որպես անհրաժեշտ պահին օգտագործման «ամենապատեհ գործիքներից» մեկը։ Հետայսու էլ, երբ անհրաժեշտ լինի, Իսրայելի իշանությունները կրկին կակտիվացնեն այս թեման և քարոզչական ու քաղաքական մակարդակում կպատասխանեն Թուրքիայի իշխանությունների հակաիսրայելական գործողություններին, նաև կօգտագործեն՝ Ադրբեջանից ինչ-որ կարևոր բան կորզելու համար։
Ռազմավարական առումով եւս չեն ճանաչի՝ Հոլոքոստի բացառիկության խնդրին չվնասելու համար։
Իսկ թե «Հաջիևը զանգեց․․․», «Ադրբեջանը կանխեց․․․», «Նեթանյահուն վախեցավ, հրաժարվեց․․․», «Թրամփը միջամտեց․․․» և այլն․․․ սրանք ընդամենը մամուլի վերնագրեր են, քարոզչական գործողություններ, որոնք իրականացնում են տարաբնույթ դերակատարներ՝ ստեղծված իրավիճակից օգտվելու համար։
Վստահաբար պնդում եմ՝ եթե Իսրայելն իրոք քաղաքական որոշում կայացնի՝ վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որևէ դերակատար չի կարողանա դրան խոչընդոտել, քանի որ այդ քայլն ունի բացարձակ իրավական, պատմաքաղաքական, բարոյական, հիմնավորում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ