ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ

Դիմորդների ընդամենը 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Կրթության փորձագետը ահազանգում է

Հանդիպում

Այս տարի բուհերում ընդունելության արդյունքներով 3100 թափուր տեղ է մնացել, որից 250-ը պետական պատվերով նախատեսված անվճար տեղերն են։ Դա նշանակում է, որ պետությունը գումար է հատկացրել, բայց ուսանողը չի եկել բուհ։ Այս մասին, ըստ էության,  ահազանգում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, միառժամանակ ընդգծելով․

-2017 թվականից սկսած պետական բուհեր ընդունվողների թիվն անընդհատ նվազում է։ 2017 թվականին բուհեր ընդունվել է 17 000-ից ավելի ուսանող, իսկ այսօր՝ 10 000-ից քիչ։ Մյուս տարի այդ թիվը մոտավորապես կկրկնակի նվազի, որովհետև նվազման միտումն անընդհատ պահպանվում է։ Սրա վրա մի քանի գործոն է ազդում։ Առաջինը դեմոգրաֆիական վիճակն է, այդ թվում՝ արտագաղթը, որովհետև այդ տարիքի շատ երիտասարդներ պարզապես հեռանում են Հայաստանից։
 Բացի դրանից՝ ծնելիությունն անընդհատ նվազում է։ Օրինակ, 2025 թվականին, եթե չեմ սխալվում, ծնվել է 32 000 երեխա, մինչդեռ դրանից երեք տարի առաջ՝ 37 000։ Պատկերացնում եք, թե ինչ տեմպերով է անկումը։

Մասնագետի գնահատմամբ․

-Հաջորդ խնդիրը ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակն է։ Մեր դիմորդներից շատերը սոցիալապես անապահով ընտանիքներից են և պատրաստ չեն վճարել ուսման համար, դրա համար էլ պարզապես չեն դիմում։ Կա նաեւ, ցավոք սրտի, անգրագիտության աննախադեպ մակարդակ։ Այս տարի դիմորդների ընդամենը 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ։ Անցած տարի այդ ցուցանիշը 67% էր։ Սա նշանակում է, որ դիմորդների գրեթե կեսը չի կարողանում նույնիսկ երկու քննությունից նվազագույն դրական գնահատական ստանալ։
Եվ այս ամենը բերում է այն եզրահանգման, որ կրթության համակարգը կառավարման տեսանկյունից գտնվում է անհուսալի ձեռքերում։ Մարդիկ են, որոնք որևէ հետագիծ չունեն այս ոլորտում, եկել են ու որոշումներ են կայացնում, և այդ որոշումների արդյունքում մեր երիտասարդներից շատերը պարզապես չեն գնում բարձրագույն կրթություն ստանալու։

Ավելի քան 100 մասնագիտություններով այս տարի որևէ դիմորդ չի եղել, իսկ մոտ 50 մասնագիտություններով ընդամենը 1 կամ 2 դիմորդ է եղել։ Իսկ իրավիճակը փոխելու համար պետք է փոխվի ընդունելության կարգը։ Դիմորդները դարձել են ավելի պրագմատիկ և ընտրում են այն մասնագիտությունները, որոնց շնորհիվ հետագայում կարող են հեշտությամբ մուտք գործել աշխատաշուկա։ Նրանց այլևս չի հետաքրքրում, թե պետությունն այս կամ այն մասնագիտության վերաբերյալ ինչ հայտարարություններ է անում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ