Թրամփը Սաուդյան Արաբիային միջուկային զենք ստեղծելու ճանապարհ բացեց
ՄիջազգայինԹրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ 30-ամյա միջուկային համագործակցության համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ-Սաուդյան Արաբիա միջուկային համաձայնագրը թույլ կտա ամերիկյան կազմակերպություններին մասնակցել Թագավորության քաղաքացիական միջուկային ոլորտի զարգացմանը։
Սակայն համաձայնագրում կա մեկ էական դրվագ. այն չի ներառում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լրացուցիչ արձանագրությունը, որը նախատեսում է ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված միջազգային ստուգումներ և միջուկային գործունեության մոնիթորինգ։
Կարճ ասած, նման համաձայնագիրը լիովին անկառավարելի է դարձնում սաուդների գոկմից ուրանի հարստացումը: Իսկ դա ուղիղ ճանապարհ է միջուկային զենք ստեղծելու համար: Այսինքն, շրջանցելով միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, Թրամփն ուղիղ ճանապարհ է բացում ոչ միջուկային երկրի համար` դառնալ միջուկային:
Այդ նույն բանի համար ԱՄՆ-ն պատերազմ է սկսել Իրանի դեմ: Բայց ԱՄՆ-ի նման քայլը նաեւ ճանապարհ է բացում այլ երկրների համար` համանման պայմանագրեր կնքել ուրիշ երկրների հետ: Իսկ դա աշխահրը դարձնելու է ծայրահեղ վտանգավոր:
Փաստաթղթի ներկայացումից հետո ԱՄՆ Կոնգրեսը կունենա մոտավորապես 90 օր այն վերանայելու և հնարավոր է՝ առարկություններ հայտնելու համար։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69931
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

