Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Եվրոպական երազանքներից մինչեւ տխուր իրականություն

Միջազգային

Օ­րերս բա­վա­կան հե­տաքր­քիր բան տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նում: Այն թեեւ ա­ռա­ջին պլան չե­կավ, սա­կայն կա­րե­լի է են­թադ­րել, որ ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին կա­րող է վե­րած­վել հիմ­նա­կան օ­րա­կար­գի:

ԴԵՊԻ ԵՄ, ԹԵ` ԵԱՏՄ

­Խոս­քը ԿԸՀ­–ի կող­մից «Եվ­րա­սիա­կան Ալ­յանս» նա­խա­ձեռ­նութ­յան ձեռ­նարկ­ած` ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու նպա­տա­կով հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լու հա­մար ստո­րագ­րա­հա­վա­քի անց­կաց­ման գրան­ցման մասին է: Պաշ­տո­նա­կան տես­քով այն նա­խա­տե­սում է հա­վա­քել եր­կու հա­զար ստո­րագ­րութ­յուն, ո­րը ԿԸՀ­-ին պար­տադ­րում է, ա­ռանց ԱԺ ո­րոշ­ման, նշա­նա­կել հան­րաք­վե Սահ­մա­նադ­րութ­յու­նում նման դրույթ ա­վե­լաց­նե­լու հա­մար` «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կող­մից ստո­րագր­ված, վա­վե­րաց­ված եւ գոր­ծող օ­րենք­նե­րին եւ մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րին ուղ­ղա­կիո­րեն հա­կա­սող օ­րենք­ներ եւ մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րեր չեն կա­րող ստո­րագր­վել եւ վա­վե­րաց­վել»: Իսկ ա­վե­լի պարզ, այն կա­րե­լի է ան­վա­նել դե­պի ԵՄ, թե` ԵԱՏՄ հայտ­նի հար­ցադր­ման հետ կապ­ված հան­րաք­վե:

Ըստ էութ­յան, խոսքն այն հան­րաք­վեի մա­սին է, ո­րը Ռու­սաս­տա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ, ԵԱՏՄ ա­ռաջ­նորդ­նե­րը դեռ մա­յի­սի վեր­ջե­րին պա­հան­ջե­ցին Փա­շին­յա­նին ի­րա­կա­նաց­նել` ժամ­կետ սահ­մա­նե­լով մին­չեւ այս տար­վա դեկ­տեմ­բե­րի վերջ: Նի­կո­լը նման հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լու նշան­ներ այդ­պես էլ ցույց չի տա­լիս: Ու այդ ֆո­նին, ի­հար­կե, ա­ռա­ջին հա­յաց­քից տա­րօ­րի­նակ էր, որ ԿԸՀ–ն գրան­ցեց նման հան­րաք­վեի անց­կաց­ման հի­շա­տակ­ված նա­խա­ձեռ­նութ­յու­նը: Ի­հար­կե, կա­րե­լի է ա­սել, թե ԿԸՀ-ն այլ տար­բե­րակ չու­ներ. ե­թե նա­խա­ձեռ­նութ­յունն ի­րա­կա­նաց­վում է օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խան, բա ի՞նչ պետք է ա­ներ, որ այն չգրան­ցեր: Բայց մյուս կող­մից էլ, ե­թե պետք լի­ներ, չէր գրան­ցի: Բա­վա­կան է միայն հի­շել, որ մեր «հա­րա­զատ» ԿԸՀ–ն հա­ջո­ղաց­րեց ան­գամ այն­պի­սի տրյուկ ի­րա­կա­նաց­նել, ինչ­պես խորհր­դա­րա­նից ԲՀԿ­-ին դուրս թող­նե­լը: Իսկ դրա­նից հե­տո ինչ­-որ նա­խա­ձեռ­նութ­յուն մեր­ժելն այդ ի՞նչ մի մեծ բան էր:

Ու չնա­յած դրան, կրկնենք, ԿԸՀ–ն այդ նա­խա­ձեռ­նութ­յու­նը գրան­ցեց: Ի­հար­կե, այդ կա­ռույ­ցի գոր­ծող ղե­կա­վարն այն տրա­մա­չա­փը չու­նի, որ ինք­նու­րույն նման հար­ցեր լու­ծի: Իսկ դա նշա­նա­կո՞ւմ է, որ գրանց­ման «դաբ­րոն» գա­լիս է Փա­շին­յա­նից. շատ նման է դրան: Բայց ստա­նում ենք տա­րօ­րի­նակ վի­ճակ. ե­թե նա ան­գամ Մոսկ­վա­յի հետ ու­ղիղ հա­կա­մար­տութ­յան մեջ մտնե­լու պա­րա­գա­յում խու­սա­փում էր ԵՄ կամ ԵԱՏՄ թե­մա­յով հան­րաք­վեից, նշա­նա­կում է, որ «տա­կից» այլ մո­տե­ցո՞ւմ է դրսե­ւո­րում:

Չ­նա­յած, ե­թե խո­րը նա­յենք, այս­տեղ հա­կա­սութ­յուն չկա: Այ­սինքն, տրա­մա­բա­նո­րեն նման նա­խա­ձեռ­նութ­յու­նը Նի­կո­լի հա­մար ոչ թե մեր­ժե­լի էր, այլ պետք է, որ նրան բուռն ու­րա­խութ­յուն պատ­ճա­ռեր: Հաշ­վի առ­նե­լով, որ դրա հաշ­վին նա միան­գա­մայն լուրջ մա­նեւ­րա­կա­նութ­յուն է ստա­նում:

­Նախ, դե­պի ԵՄ կամ ԵԱՏՄ հան­րաք­վեն չկազ­մա­կեր­պե­լով, Նի­կո­լը թեեւ դեմ էր գնում ռուս­նե­րին, բայց կազ­մա­կեր­պե­լու դեպ­քում էլ դեմ է գնա­լու Ա­րեւ­մուտ­քին: Եվ­րո­պա­ցի­նե­րի պա­հան­ջը հաս­կա­նա­լի է` հայ­տա­րա­րում եք դե­պի ԵՄ գնա­լու մա­սին, եւ` վերջ: Ըստ այդմ, ո­րե­ւէ հան­րաք­վե կամ նման բան, ո­րը կա­րող է խան­գա­րել այդ ըն­թաց­քին, ան­թույ­լատ­րե­լի է: Մոսկ­վա­յի պա­հան­ջը եւս միան­շա­նակ է. ե­թե հան­րաք­վեով դե­պի ԵՄ հար­ցին ժո­ղո­վուր­դը տա դրա­կան պա­տաս­խան, ա­պա լավ, ժո­ղովր­դի ո­րո­շումն է, կլի­նի «քա­ղա­քա­կիրթ ա­մուս­նա­լուծութ­յուն»: Բայց ե­թե ժո­ղո­վուր­դը շրջանց­վում է, այն է` դե­պի ԵՄ­-ի ո­րո­շում է կա­յաց­վում բա­ցա­ռա­պես իշ­խող ու­ժի կող­մից, ո­րը, ի դեպ, ստա­ցել է ընտ­րութ­յան մաս­նակ­ցե­լու ի­րա­վունք ու­նե­ցող հատ­վա­ծի ըն­դա­մե­նը մոտ 30 տո­կո­սի ա­ջակ­ցութ­յու­նը, ու­րեմն ոչ մի «քա­ղա­քա­կիրթ ա­մուս­նա­լու­ծութ­յան» չսպա­սեք: Ընդ ո­րում, այդ երկ­կողմ ճնշու­մը, որն ուղղ­ված է Նի­կո­լին, միան­գա­մայն ծանր է, ու մեծ հարց կա, թե ին­չի կա­րող է դա հասց­նել: Ու հի­մա ի՞նչ է ստաց­վում. կա դե­պի ԵՄ կամ ԵԱՏՄ հար­ցով հան­րաք­վեի նա­խա­ձեռ­նութ­յու­նը, եւ Նի­կո­լը ստա­նում է այդ եր­կու գե­րու­ժե­րի ա­ռաջ ար­դա­րա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն: Եվ­րո­պա­յի ա­ռաջ, թե օ­րեն­քի պա­հանջն էր, ինչ­պե՞ս կա­րող էի այդ նա­խա­ձեռ­նութ­յու­նը մեր­ժել: Մոսկ­վա­յի ա­ռաջ էլ, թե խնդրեմ, «դաբ­րոն» տվել եմ, թող հի­մա տես­նենք, թե ինչ է լի­նե­լու:

Ս­րա­նից զատ, ստո­րագ­րա­հա­վա­քի հա­մար եր­կու ա­միս է սահ­ման­վում: Իսկ հե­տո, ե­թե դրա­կան արդ­յունք լի­նի, մի ո­րոշ ժա­մա­նակ էլ հան­րաք­վեի անց­կա­ցու­մը կպա­հան­ջի: Այ­սինքն, մի ե­րեք-­չորս ա­միս Փա­շին­յա­նը ԵՄ թե ԵԱՏՄ թե­մա­յի հետ կապ­ված պաու­զա է ստա­նում: Իսկ դա շատ կա­րե­ւոր ժա­մա­նակ է նրա հա­մար: Ե­րեք-­չորս ամ­սում նախ կսկսի պարզ դառ­նալ, թե ինչ ըն­թաց­քի մեջ է ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, այ­սինքն, հնա­րա­վոր կլի­նի ա­վե­լի լավ կողմ­նո­րոշ­վել, թե դրա արդ­յունք­նե­րից կամ հնա­րա­վոր արդ­յունք­նե­րից ել­նե­լով` ինչ կուրս պետք է պա­հել: Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին: Ու դրա­նից զատ էլ, տե­ղի կու­նե­նան Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րը, պարզ կդառ­նա, թե Ռու­սաս­տա­նում ինչ նոր քա­ղա­քա­կան հա­մա­կարգ է ձե­ւա­վոր­վում, ինչ հնա­րա­վո­րութ­յու­ննե­րով եւ պա­հանջ­նե­րով: Դա եւս Նի­կո­լի հա­մար շատ կա­րե­ւոր է ա­պա­գա քա­ղա­քա­կան կուր­սի հար­ցում կողմ­նո­րոշ­վե­լու հա­մար: Ու այս­քա­նով հան­դերձ, այս հան­րաք­վեի նա­խա­ձեռ­նութ­յան թե­ման կա­րող է խա­ղարկ­ման մեջ դնել ինչ­պես Եվ­րո­պա­յի, այն­պես էլ` Մոսկ­վա­յի հետ կու­լո­ւա­րա­յին շփում­նե­րում:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Իսկ մինչ նշված ե­րեք-չորս ա­միսն անց­նի, Նի­կոլն էլ իր հեր­թին կողմ­նո­րոշ­վե­լու խնդիր ու­նի դե­պի ԵՄ, թե` ԵԱՏՄ թե­մա­յով: Ա­ռա­վել եւս, որ այս գերխնդ­րի հետ կապ­ված ներ­քին ճնշում­նե­րը, ինչ­պես եւ սպաս­վում էր, ար­դեն սկսում են ի­րենց զգաց­նել տալ, եւ այդ է­ֆեկ­տը գնա­լով միայն ա­ճում է:

­Խոս­քը ՌԴ­–ի կող­մից հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ար­գել­քի մա­սին է, ո­րը ինչ­քան էլ, որ Փա­շին­յա­նը ընտ­րութ­յուն­նե­րի փու­լում խոս­տա­նում էր շատ ա­րագ լու­ծել, սա­կայն հար­ցը ոչ միայն լուծ­ված չէ, այլ ար­դեն սկսում են ա­մե­նամ­ռայլ սպա­սե­լիք­ներն ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ: Հի­շեց­նենք, նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ հա­յաս­տան­յան ծի­րա­նի փորձ­նա­կան խմբա­քա­նա­կը փչա­ցած վի­ճա­կում է հա­սել Եվ­րո­պա` Իս­պա­նիա, ո­րը շատ լուրջ մտա­հո­գութ­յուն է ար­տա­հա­նող­նե­րի, ա­սենք նաեւ գյուղմ­թերք ար­տադ­րող­նե­րի հա­մար: Ե­րեկ էլ դրան գու­մար­վեց կա­ռա­վա­րութ­յան մոտ ձկնա­բույծ­նե­րի կազ­մա­կեր­պած բո­ղո­քի ակ­ցիան: Ձկ­նա­բույծ­նե­րը խո­սում են այն խնդիր­նե­րի մա­սին, ինչն ի սկզբա­նե են­թադ­րե­լի էր, եւ չնա­յած իշ­խա­նութ­յուն­նե­րի խոս­տում­նե­րին, լուծ­ման ո­րե­ւէ նշան այդ­պես էլ չկա: Այն է` այս պա­հին ու­նեն մոտ 15 հա­զար տոն­նա ձկնամ­թերք, ո­րը չեն կա­րո­ղա­նում ար­տա­հա­նել ու չգի­տեն` ինչ ա­նեն: Իսկ ար­տա­հան­ման հետ կապ­ված պատ­կե­րը, ո­րը նկա­րագ­րում են ձկնա­բույծ­նե­րը, ա­ռա­վել քան հաս­կա­նա­լի է: Կան բա­զում խնդիր­ներ` ձու­կը Եվ­րո­պա հասց­նե­լու մա­սով: Կեն­դա­նի ձուկ հասց­նե­լը գործ­նա­կա­նում այս պա­հին կա­րող է անհ­նար լի­նել, իսկ սա­ռեց­նե­լու հա­մար մեծ հա­վել­յալ ծախ­սեր եւ ժամա­նակ է պետք: Բայց ե­թե ան­գամ ձու­կը հասց­նեն Եվ­րո­պա, ա­պա այն­տեղ վի­ճա­կը, ինչ­պես նկա­րագ­րեց ակ­ցիա­յի մաս­նա­կի­ցը, հե­տեւ­յալն է` Եվ­րո­պա­կան շու­կա­յում մենք մրցու­նակ չենք, ե­թե այս պա­հին այն­տեղ ծո­վամ­թերքն ա­վե­լի է­ժան է, ին­չո՞ւ պետք է գնեն ի­րենց ան­ծա­նոթ հայ­կա­կա­նը: Լավ, ե­թե ան­գամ ծա­նո­թա­նան, է­լի բան չի փոխ­վում. գնա­յին ի­մաս­տով մնում են անմր­ցու­նակ: Իսկ ե­թե սա­ռեց­ված ձուկ տա­նեն, ա­պա նախ գինն է էլ ա­վե­լի թան­կա­նում, ա­պա Եվ­րո­պան լցված է ա­մե­նա­տար­բեր ձկնա­տե­սակ­նե­րով, եւ հայ­կա­կա­նը միայն տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­րող է իր հա­մար մի փոք­րիկ սեկ­տոր գտնել: Ու ժա­մա­նակ էլ չկա. ե­թե այս­պես մեկ­-եր­կու ա­միս էլ պա­րա­պուր­դի մատն­վեն, ա­պա մեծ հարց է, թե գոր­ծող ըն­կե­րութ­յուն­նե­րից քա­նի­սը կկա­րո­ղա­նան դի­մա­նալ: Եվ այդ դեպ­քում կփլուզ­վի ողջ հա­մա­կար­գը:

Կրկ­նենք, այս դեպ­քում ար­տահ­այտ­վում են ձկնա­բույծ­նե­րը, ե­րեկ ծի­րա­նի խնդիրն էր, վա­ղը-մ­յուս օ­րը հեր­թը կհաս­նի մյուս­նե­րին: Ու ընդ­հան­րա­կան ի­մաս­տով պատ­կե­րը սա է. ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէ, որ հենց Ռու­սաս­տանն էր դար­ձել մեր հիմ­նա­կան շու­կան: Նախ` այն մատ­չե­լի է ժա­մա­նա­կին ապ­րան­քը տեղ հասց­նե­լու ա­ռու­մով: Երկ­րոր­դը` այն­տեղ, լավ թե վատ, ծա­նոթ են հայ­կա­կան ապ­րան­քին, եւ այդ­պես շա­րու­նակ: Ինչ վե­րա­բե­րում է Եվ­րո­պա­յին, ա­պա Հա­յաս­տա­նը Մոլ­դո­վա չէ, ո­րը հենց ԵՄ­-ի հա­րե­ւա­նութ­յամբ է: Այ­սինքն, միայն լո­գիս­տիկ ծախ­սերն ար­դեն իսկ մեր գյուղմ­թերք­նե­րի հիմ­նա­կան մա­սի հա­մար եվ­րո­պա­կան շու­կան դարձ­նում են ան­հա­սա­նե­լի: Սա ար­դեն քա­ղա­քա­կա­նութ­յուն չէ, այլ` աշ­խար­հագ­րութ­յուն. հայ­կա­կան ապ­րան­քը Ռու­սաս­տան կա­րող է հաս­նել մեկ­-եր­կու օ­րում, Եվ­րո­պա` լա­վա­գույն դեպ­քում մեկ շա­բա­թում: Այդ հա­վել­յալ հինգ օ­րը բա­վա­կան է, որ մեր ապ­րան­քը լիո­վին կորց­նի մրցու­նա­կութ­յու­նը, ան­կախ այն բա­նից, թե հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­ներն ինչ կխո­սեն Բր­յու­սե­լի հետ:

Ա­հա հենց այս աշ­խար­հագ­րա­կան փաստն է, ո­րի ա­ռաջ այս պա­հին կանգ­նել է Փա­շին­յա­նը. եվ­րո­պա­կան շու­կա աս­վա­ծը գե­ղե­ցիկ է հնչում, բայց գյուղմ­թերք­նե­րի հա­մար այն ան­հա­սա­նե­լի է, իսկ արդ­յու­նա­բե­րա­կան ար­տադ­րանք գործ­նա­կա­նում չու­նես: Ընդ ո­րում, ե­թե խնդի­րը չլուծ­վի, ա­պա ձկնամ­թերք ա­ճեց­նող­նե­րը, լո­լիկ-վա­րունգ ար­տադ­րող­նե­րը եւ մյուս բո­լո­րը սկսե­լու են կա­ռա­վա­րութ­յան դռնե­րը ծե­ծել ա­մե­նօր­յա ռե­ժի­մով: Ա­վե­լին, ե­թե այդ շու­կա­նե­րը «պայ­թեն», ա­պա նաեւ ողջ ժո­ղո­վուրդն է ստիպ­ված լի­նե­լու կա­ռա­վա­րութ­յան դռնե­րը ծե­ծել: Այ­սինքն, ար­դեն մեկ­-եր­կու ամ­սից ե­թե ե­ղած խնդիր­նե­րի լու­ծում­նե­րը չգտնվեն, հե­տե­ւանք­նե­րը միան­շա­նակ դառ­նա­լու են չա­փա­զանց լուրջ:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում, որ­քա­նո՞վ է Փա­շին­յա­նի հա­մար հար­մար դե­պի ԵՄ թե` ԵԱՏՄ թե­մա­յով հան­րաք­վե­լի նա­խա­ձեռ­նութ­յու­նը. հարցն ար­դեն ա­մե­նե­ւին էլ հռե­տո­րա­կան դաշ­տում չէ: Բայց մեկ է, ան­գամ դա սպաս­վող ճգնա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում լու­ծում չէ. պետք է հենց այս պա­հին նույն ձկնա­բույծ­նե­րի հա­մար շու­կա գտնել, այլ ոչ թե հան­րաք­վեի մա­սով ե­րեք­չորս ամ­սա­նոց պաու­զա գտնել: Թեեւ, ե­թե կա հան­րաք­վեի գոր­ծըն­թաց, ա­պա դա կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել, որ Մոսկ­վա­յից գո­նե ժա­մա­նա­կա­վոր ներ­մուծ­ման «դաբ­րո» ստա­նան. սա ար­դեն հնա­րա­վոր ելք է: Կ­կա­րո­ղա­նա՞ Փա­շին­յանն այդ հնա­րա­վո­րութ­յու­նից օգտ­վել, դա ար­դեն իր գի­տե­նա­լու բանն է:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69938 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ