Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան Ռուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւում Սի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ

Կա՛մ դիմումդ գրի, գնա՛, կա՛մ վաստակածդ քֆուրը կեր. Արտակ Արամյան. տեսանյութ

Մշակութային

«ՀԻՄԱ ԷԼ Ո՛Չ ՃԱԽՐԱՆՔԸ ԿԱ, Ո՛Չ ԱՆՎԵՀԵՐԸ»

«Ի­րա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում հյու­րըն­կա­լել ենք եր­գիչ-եր­գա­հան, գու­սան ԱՐՏԱԿ ԱՐԱՄՅԱՆԻՆ:

Դուք ու­նեք գու­սա­նի կո­չում: Կխնդ­րեմ պատ­մեք այդ մա­սին՝ ո՞վ է այդ կո­չու­մը շնոր­հել Ձեզ եւ գու­սան կոչ­վե­լու հա­մար ինչ­պի­սի չա­փա­նիշ­ներ են հաշ­վի առն­վում:

Գու­սա­նի կո­չումն ինձ շնոր­հել է գու­սան Հայ­կա­զու­նը: Ին­քը դրա ի­րա­վա­սութ­յունն ու­նի: 8 տա­րե­կա­նից եմ ե­րա­ժիշտ՝ ջու­թա­կա­հար եմ։ Ժա­մա­նա­կին լավ կլար­նետ եմ նվա­գել, հի­մա չեմ նվա­գում։

Ձեր եր­գե­րը կա­տա­րել են նաեւ շատ հայտ­նի եր­գիչ­ներ: Ի դեպ, բո­լո­րո­վին վեր­ջերս ի­մա­ցա, որ «­Մի գնա» եր­գի հե­ղի­նա­կը Դուք եք, ո­րը շատ հայտ­նի է ու սիր­ված շա­տե­րի կող­մից։

Ա­յո, «­Մի գնա» եր­գի հե­ղի­նա­կը ես եմ, ո­րը կա­տա­րում են Ս­պի­տակ­ցի Հայ­կոն եւ Սու­պեր Սա­քոն: Եր­գը մար­դու նման ճա­կա­տա­գիր ու­նի: Այդ երգն էլ իմ դես­պանն է։

Իսկ ինձ հա­մար Ձեր դես­պա­նը «Ա­մոթս» երգն է:

Դես­պանս կա­րող է «­Մի գնա»-ն լի­նել, բայց այ­ցե­քարտս մին­չեւ 2020 թվա­կա­նը «­Հա­յոց սպա­ներն» էր։ 2020 թվա­կա­նից հե­տո այդ երգն ա­մա­չում եմ նույ­նիսկ եր­գել։ Վեր­ջերս ա­ռիթ ե­ղավ, չեր­գե­ցի: Դե եր­գի տեքս­տում ա­սում եմ՝ ճախ­րում եք ան­վե­հեր։ Հի­մա էլ ո՛չ ճախ­րան­քը կա, ո՛չ ան­վե­հե­րը: Հի­մա կան աշ­խա­տա­վարձ ստա­ցող մար­դիկ՝ հայ­րե­նի­քի հետ ա­ղերս չու­նե­ցող, հա­մազ­գես­տին դա­վա­ճան։ Ու թող ինձ ոչ մե­կը չա­սի՝ ախ­պեր, սենց չի, նենց է, այդ­պես չէ՞, ու­րեմն՝ դի­մումդ գրի, գնա՛։ Իսկ ե­թե այդ­պես է, վաս­տա­կածդ քֆու­րը կեր։ Շա՞տ կո­պիտ եմ:

  Պա­րոն Ա­րամ­յան, շատ ան­կեղծ եք...

Գի­տեք, եվ­րո­պա­ցի­նե­րից մի շատ լավ բան կա­րե­լի է վերց­նել՝ հի­վան­դի դիագ­նո­զը ե­րե­սին ա­սում են։ Մենք փոք­րուց տա­նը թո­քա­բոր­բով հի­վանդ ե­րե­խա­յին ա­սում ենք՝ բա­լիկ բան, թո­քա­բորբ չկա, նշիկ­ներդ են, հար­բուխ ես: Այ­սինքն, մեր կյան­քը կա­ռուց­վում է ստի վրա։ Հի­վան­դը պի­տի ի­մա­նա իր հի­վան­դութ­յան մա­սին, որ պայ­քա­րի դրա դեմ։ Ես այ­սօր­վա սպա­յին ա­սում եմ՝ ա­մոթ քեզ, թող ին­քը մտա­ծի ին­չի հա­մար ա­մոթ: Ես իր առ­ջեւ չեմ խո­նարհ­վում։ Պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յողն ինձ հա­մար հայ­րեն­յաց պաշտ­պան չէ։ Ինքն ա­տես­տա­վոր­ված փող ստա­ցող է։ Հայ­րեն­յաց պաշտ­պա­նը ժամ­կե­տա­յինն է, ո­րին սխալ ու­ղով են տա­նում:

Ի՞նչ կփո­խեիք։

Բա­նա­կից գա­լու, բա­նակ գնա­լու կար­գը։ Ծա­ղիկ­նե­րով մա­մա­յին դի­մա­վո­րե­լու կամ բե­մադր­ված այդ մի­ջո­ցառ­ման փո­խա­րեն՝ ա­մեն զո­րացր­ված թող գնա մեր Ե­ռաբ­լուր, նոր մտնի տուն։ Ինչ­քա՞ն մա­մա սպա­սեց ծա­ղի­կի։ Ի դեպ, հի­մա որ­սոր­դը զին­վո­րից չի տար­բեր­վում, ո­րով­հե­տեւ նույն հա­մազ­գեստն են կրում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

­Հար­ցազ­րույ­ցի շա­րու­նա­կութ­յու­նը կար­դա­ցե՛ք թեր­թի ա­ռա­ջի­կա հա­մար­նե­րից մե­կում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումըՌԴ-ի և ՀՀ-ի երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից․ Լավրովը՝ Միրզոյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված