Հայաստանը ձգտում է սահուն քայլերով դեպի անդունդը գլորվող Եվրոպա
Հասարակություն«Իրավունք»-ին շատ մոտ կանգնած աղբյուրների համաձայն` Ֆրանսիայում սոցիալական բողոքի նոր ալիք է բարձրանում: Քաղաքացիները բողոքում են կտրուկ թանկացումներից: Բանն այն է, որ Իսրաել-Իրան պատերազմով պայմանավորված, տուժել է նաեւ Եվրոպան՝ թանկացել է բենզինը: Բենզինի հետ կապված ամեն բան կրկնակի, երբեմն նույնիսկ եռակի է թանկացել: Օրինակ, եթե մինչ պատերազմը միսը ֆրանսիացիները գնում էին 5-6 եվրոյով, ապա այն այժմ արժե 18 եվրո: Բենզինի գինը նշանակալիորեն է թանկացել` հասնելով մինչեւ 2.10 եվրոյի: Շարքն անվերջ է:
Այս ամենը տեսնելով եւ վերլուծելով՝ հարց է ձագում. երբ Եվրոպայի թերեւս ամենամեծ եւ տնտեսապես առավել կայուն պետություններից մեկում՝ Ֆրանսիայում առկա է նման տնտեսական ճգնաժամային իրավիճակ, ապա Հայաստանն ինչո՞ւ է ձգտում գնալ Եվրոպա:
Ավելին, ըստ մեր աղբյուրի, այժմ Եվրոպայում էմիգրանտների հարցն է կտրուկ դրված: Հաշվի առնելով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, գաղթականների քանակն ավելացել է, հիմնականում Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Ինչի հետեւանքով՝ տվյալ պետություններն այլեւս դժվարանում են կեցության հարց լուծել: Այդ իսկ պատճառով, Ֆրանսիայում 10 տարի ապրած, սակայն բնակության մշտական իրավունք չունեցած մի շարք ընտանիքների դեպորտ են անում իրենց հայրենք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

