Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան Ռուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւում Սի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ Վիրավոր իմ Հայաստան, դու դեռ ուղղելու ես քո ողնաշարը

Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են

Տարիներ շարունակ բռնության բազմաթիվ դեպքեր մնում էին ընտանիքի ներսում։ Այսօր բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են Ոստիկանություն՝ վստահ, որ իրենց ձայնը լսելի է, անվտանգությունն ու իրավունքներն առավել քան պաշտպանված են։

«Ընտանեկան բռնության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում կամ ահազանգ արժանանում է Ոստիկանության օպերատիվ արձագանքին․ համայնքային ոստիկանի առաջնահերթությունը բռնության ենթարկված անձի պաշտպանությունն է»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ Կոտայքի մարզի աջակցման կենտրոնի նախագահ Նարե Հայրապետյանի խոսքով՝ «Հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք հակված չէին դիմելու, փորձում են դիմել, ինչը մեզ համար փոքրիկ հաղթանակ է։ Հանրության լայն շերտերի մոտ վարքագծի մեծ փոփոխություն եմ նկատում․ վստահությունը թե՛ պետական, թե՛ ծառայություն մատուցող տարբեր մարմինների նկատմամբ աճել է»։

 

«Եթե նախկինում շահառուին հորդորում էինք, որ ավելի ճիշտ է Ոստիկանություն դիմել, որովհետև մենք ձեր անվտանգությունը չենք կարող այնպես կազմակերպել, ինչպես դա կանի Ոստիկանությունը, հրաժարվում էին։ Հիմա շատ հանգիստ դիմում են Ոստիկանություն, արդեն համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացել է»,- մանրամասնել է «Թալին-հույս» սոցիալական ՀԿ նախագահ Անահիտ Աբգարյանը։

2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ՝ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։

 

«Առկա է ընկալում, եթե մի հանցատեսակ, դեպք կամ իրադարձություն ունի աճի միտում, դա բացասական ցուցանիշ է: Իհարկե, ցավալի է, որ ընտանեկան բռնության դեպքեր մեր հասարակության մեջ արձանագրվում են, սակայն իրականում ընտանեկան բռնությունը լատենտային բնույթ կրող հանցատեսակ է, հետևաբար այդ դեպքերի ի հայտ բերումը ոչ թե պայմանավորված է դրանց աճով, այլ արդեն իսկ առկա դեպքերը իրավական դաշտ բերելով և արձանագրելով»,- նշել է Գևորգի Խաչատրյանը։

 

2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում՝ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 833-ի համեմատ։

 

2026 թվականի 6 ամիսների ընթացքում Ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ։

 

Բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «SAFE YOU» հավելվածը։

 

«Առաջին հայացքից կթվա, թե «SAFE YOU» հավելվածը Ոստիկանություն ահազանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովվում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը և՛ օպերատիվ, և՛ արագ արձագանքման, և՛ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետը։

 

Ընտանեկան բռնության կանխարգելման գործում առանցքային է քաղհասարակության հետ համագործակցությունը։ Համատեղ աշխատանքի արդյունավետությունը գնահատելու և առկա խնդիրները վեր հանելու նպատակով պարբերաբար անցկացվում են հանդիպումներ, իրականացվում մարզային այցելություններ։

 

«Ոստիկանության հետ մեր համագործակցությունը շատ բարձր հիմքերի վրա է, մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում»,- նշել է «Թալին-հույս» սոցիալական ՀԿ նախագահը։

 

«Վերջին տարիներին կարողացել ենք ձևավորել այնպիսի համագործակցություն, որը բավական սահուն է ընթանում Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ»,- ընդգծել է «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ Կոտայքի մարզի աջակցման կենտրոնի նախագահը։

 

Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ հասարակական կազմակերպությունների գնահատականը չպետք է նվազեցնի գործընթացի նկատմամբ ուշադրությունն ու կարևորությունը։ «Ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումները ավելի մեծ թափով պետք է իրականացնենք»,- ընդգծել է նա։

 

Ընտանեկան բռնության դեմ պայքարում ՆԳՆ ոստիկանության պատասխանատու հանձնառությունը հստակ է՝ կանխարգելել և բացահայտել բռնության ցանկացած դեպք, պաշտպանել բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բռնության դեպքերի կրկնվելու ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումըՌԴ-ի և ՀՀ-ի երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից․ Լավրովը՝ ՄիրզոյանինՎեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված