Ռուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան» Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. Մեդվեդև Բրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին Պետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ) Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ Սարգսյան Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին

Երբ օրենքը նահանջում է, խոսում են փողոցը, հանցագործը և վախը. Հայտնի իրավապաշտպանը կրիմինալի աճի մասին

Այսօր շատերի համար է ակնհայտ, որ Հայաստանում հատկապես «աղմկահարույց» որակված հանցագործությունները հաճախակի բնույթ են ստացել: Դրանց հիմնական բնորոշիչն այն է, որ կատարված հանցագործությունները, որպես կանոն, միայն չնչին բացառություններով են բացահայտվում, իսկ մեղավորները ստանում են կատարած հանցանքին ոչ համարժեք պատիժ: Ինչո՞վ է պայմանավորված քրեածին տարրերի ակտիվացումը, ինչո՞ւ են կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների մեծ մասն ավարտվում կրակոցներով ու մահվան ելքերով հարցի պատասխանը փորձել ենք ստանալ աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանից։

- Պարոն Բաղդասարյան, Հայաստանը կարծես Սիցիլիա է դարձել։ Հանրային վայրերում խուլիգանությունները, սպանությունները, ավազակային հարձակումները դարձել են գրեթե սովորական երևույթ։ Մարդիկ ահազանգում են։ Դուք, որպես փորձառու իրավապաշտպան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, և ի՞նչ է անհրաժեշտ անել իրավապահ մարմիններին, ինչը, Ձեր կարծիքով, այսօր չի արվում կամ թերի է իրականացվում։

- Նախ եկեք արձանագրեմ, որ տեղեկատվական դաշտն այսօր չափազանց արագ և բազմաբնույթ է։ Ցանկացած աղմկահարույց դեպք ակնթարթորեն հայտնվում է համացանցում։ Թող ներվի, բայց այսօր գրեթե յուրաքանչյուր մարդ դարձել է տեղեկատվություն տարածող։ Շատերը հրապարակում են միայն այն, ինչ իրենք են նպատակահարմար համարում, ոմանք էլ՝ ակամա կամ դիտավորյալ չափազանցնում են։ Բացի այդ, հաճախ հրապարակվում են արյունոտ տեսարաններ, սպանությունների, վթարների ու բռնության կադրեր, ինչը նույնպես բացասաբար է ազդում հանրային հոգեբանության վրա։ Այս ոլորտում ևս անհրաժեշտ է ապահովել օրենքի պահանջների պատշաճ իրականացումը։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների գործունեությանը, ապա, իմ համոզմամբ, առաջնայինը պետք է լինի ոչ թե արդեն կատարված հանցագործությունների բացահայտումը, այլ դրանց կանխարգելումը։ Իրավապահ համակարգի ամենամեծ հաջողությունը կանխված հանցագործությունն է, ոչ թե բացահայտված սպանությունը։
Առաջինը՝ անհրաժեշտ է վերականգնել օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքի արդյունավետ համակարգը, որպեսզի իրավապահները հանցագործության մասին տեղեկանան մինչև կրակոցը, ոչ թե դրանից հետո։
Երկրորդ՝ յուրաքանչյուր աղմկահարույց սպանությունից, զինված հարձակումից կամ խմբակային խուլիգանությունից հետո պետք է իրականացվի ոչ միայն կատարողների բացահայտում, այլև դրանց առաջացման պատճառների խորքային վերլուծություն։ Եթե նույն բնույթի հանցագործությունները պարբերաբար կրկնվում են, ապա դա արդեն համակարգային խնդրի մասին է վկայում։
Երրորդ՝ անօրինական զենքի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի ամենօրյա և հետևողական, այլ ոչ թե ակտիվանա միայն հերթական ողբերգությունից հետո։
Չորրորդ՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետք է գործի ամբողջ ծավալով։ Երբ քրեական գործերը տարիներով ձգձգվում են, օրենքի կանխարգելիչ նշանակությունը էապես թուլանում է։
Եվ վերջապես՝ պետությունը պետք է վերականգնի օրենքի նկատմամբ հանրային հարգանքը։ Ոչ մի հասարակություն չի կարող անվտանգ լինել, եթե քրեական ենթամշակույթը դառնում է ազդեցիկ, իսկ օրենքը՝ ձևականություն։
Օրենքի դիկտատուրան պարզապես կարգախոս չէ։ Դա պետության ինքնապաշտպանության ամենաարդյունավետ մեխանիզմն է։ Երբ օրենքն է թելադրում խաղի կանոնները, զենքը լռում է։ Իսկ երբ օրենքը նահանջում է, խոսում են փողոցը, հանցագործը և վախը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՌուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան»Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. ՄեդվեդևԲրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմինՄիացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարեփոխել իր զինված ուժերըՊետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ)Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ ՍարգսյանՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված