Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր» Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ) Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ) ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան Բելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւին Ընդդիմությունն իմ տպավորությամբ մինչ այս պահն օրակարգ չունի․ Նաիրա Զոհրաբյան Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔ

Ընտանիքն է մնացել պետության հիմնասյուներից անսասան, դա՛ էլ կքանդեն․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ժամանակին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն էին փողոցում իշխանությանն անվանում «դավաճան» ու «թուրք», իսկ հետո մասնակցում էին ՔՊ-ականների թաղումներին, գործուղումների ժամանակ էլ սրճում էին միասին։ Իսկ հիմա, որպես խորհրդարանական ամենամեծ ընդդիմություն, «էստաֆետը» հանձնել են «Ուժեղ Հայաստանին»։ Դե քանի որ վերջիններս էլ «ուժեղ են», էլ ավելի բարձր նշաձող են սահմանել, հիմա ոչ միայն իշխանականների թաղումներին են կարեկից, այլեւ ծնունդներին թիվ մեկ աչքալուսանք տվողների շարքում են։ Այսպիսով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գերակտիվ թիմակից ԱՐՄԵՆ ԱԲՈՎՅԱՆԸ սոցցանցում սրտառուչ շնորհավորանք է հղել ընդդիմության մասին ամենակեղտոտ ստատուսների հեղինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղակալ Տարոն Չախոյանին՝ երեխա ունենալու կապակցությամբ։ «Հիշու՞մ եք, երբ էի ասում, որ «ուժեղները» Նիկոլ են: Ձայն մուրացող, ժողովրդին խաբող ժուլիկներ են սրանք», - արձագանքնելով խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության «Чашка-ложка, шоколадный отношении»-ն գրել է Newspress տեղեկատվական կայքի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը:

Նիկոլ Փաշինյանի հետ կրկին միացած ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ այս օրերին ակտիվորեն շարունակում է բարձրաձայնել Հայաստանում ընտանեկան բռնության, ընտանիքներում տիրող իրավիճակի, բռնության դեպքերը թաքցնելու մասին։ «Աննա Հակոբյանը որոշել է ռեբրենդինգի ենթարկվել ու փոխել հանրային ծայրահեղ բացասական վերաբերմունքն իր նկատմամբ՝ այս անգամ ներկայանալով որպես կանանց իրավունքների պաշտպան։ Թերեւս, արժե մտահոգվել այդ խնդիրներով այժմ, քանի որ արդյունքում իրապես գոյություն ունեցող խնդիրների լուծումներն ի վերջո մանիպուլյացվելու, նենգափոխվելու եւ գարշելի բովանդակություն են ստանալու։ Ցավալիորեն, շատանալու են թե՛ բռնությունն ու թե՛ կանանց իրավունքների խախտումները։ Ու ինչպես կասեր Ստանիսլավսկին՝ տիկին Հակոբյան, «не верю», - գրել է տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը։ Ավելին՝ չե՞ք կարծում, որ այս ամենից չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու հոտ է գալիս․․ Ընտանիքն է մնացել պետության հիմնասյուներից անսասան, դա՛ էլ կքանդեն։

Իսկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ որոշել է գիտական թեզ պաշտպանել։ Նա իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ գրեթե ավարտել է այն, բայց այս իշխանության օրոք չի պաշտպանելու, որովհետեւ ոչ մի բուհ չի վերցնի պաշտպանության։ Սակայն, զարմանալին ոչ թե Զոհրաբյանի գիտական աշխատանք գրելն է, այլ թեզի վերնագիրը՝ «Նիկոլիզմը՝ որպես տոտալիտար, կործանարար աղանդ»։ «Ես շատ երկար աշխատել եմ հոգեբանների, սոցիոլոգների հետ, փորձել եմ հասկանալ՝ պայմանական Բաբկեն Թունյանի հարեւան պողոսներին։ Նիկոլն ունի համակիրների, իր հետեւից գնացողների մեծ բանակ, ընդդիմությունը պետք է դա ընդունի։ Նիկոլականը մեռնելուց լինի, մահը կհետաձգի, կգնա Նիկոլին կքվեարկի, նոր կմտնի դագաղը։ Լեղապարկը, կույրաղիքը, ուղեղը հանելուց լինեն, կասի՝ մի րոպե, կատետրը կդնի մի կողմ, կգնա, կքվեարկի Նիկոլի օգտին: Նիկոլը մի բան ասում է, հետո չի արդարանում, բայց իրեն արդարացնում են, մարդիկ ասում են՝ չէ՛, Նիկոլ ջան, դու մեղավոր չես, էդ չէիր ուզում ասեիր։ Մինչդեռ նա հետո էլ է պնդում՝ հենց էլ դա էր ուզում ասեր», - նշել է Զոհրաբյանը։ Համաձայնեք, որ ասվածը ոչ միայն պատրաստի գիտական թեզի թեմա է, այլ նաեւ «դիագնոզ», որը տվել է Զոհրաբյանը, իսկ բուժումը գտնելու ուղղությամբ ընդդիմությունը դեռ ջանքեր է գործադրում։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված