Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի Հայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան Կիևը կրկին զանգվածային հարձակման տակ է Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր» Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ) Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ) ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան Բելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան

Հայաստանը ԵԱՏՄ կազմում պիտի մնա, կողմ եմ հանրաքվեին․ Արմենուհի Ղազարյան

Ներքաղաքական

«Եվրասիական Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախագիծ, որի նպատակն է, ըստ նախաձեռնողների, կանխել ԵՄ-ին անդամակցության գործընթացից բխող տնտեսական ռիսկերը եւ ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունները։ Թե ինչ կարծիք ու մոտեցում ունի այս հարցի շուրջ «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ, «Իրավունքը» պարզեց նրա հետ զրույցում։

Նախ, որպես կուսակցության նախագահ, ինչպե՞ս կգնահատեք առկա ներքաղաքական իրավիճակը։

Այսօրվա իրավիճակը ստեղծվել է դեռեւս այն ժամանակ, երբ Արցախի հարցը բարձրացրինք, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարգվեց ղեկավար: Այդ պահից սկսվեց այսօրվա վիճակը ստեղծելու ճանապարհը, եւ այսօր հասել ենք նման ողբերգալի հանգրվանի։ Երկիր ենք կորցնում, հայրենիք, մարդկային խիղճ ենք կորցնում, որը հարիր չէ հայ մարդուն։

Տիկին Ղազարյան, ի՞նչ պիտի աներ այսօրվա մանդատավոր ընդդիմությունը, որ չարեց։

Ընդդիմությունը ոչ մի բան էլ չարեց: Այն փոխկապակցված, համաձայնեցված, աշխատեց ի վնաս պետականության: Առհասարակ ընդդիմություն գոյություն չունի, բոլորը մեկ մարդ են: Այս վիճակն իրենք բոլորով ստեղծեցին, ու այն աստիճան, որ ինչպես ասում են՝ «շունը տիրոջը չի ճանաչում»: Մեջտեղում տուժում է ժողովուրդը, երեխաներ են կործանվում, սպանվում ու հողեր ենք կորցնում: Ես չեմ տարբերակում՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն: Իրականում իշխանություն էլ չկա, բոլորը չարչիներ են, բանդիտներ, որոնք միայն իրենց շահն են ակնկալում ու երկրի մասին չեն մտածում։

— Ի վերջո, որտե՞ղ է Հայաստանի ապագան՝ Եվրամիությունո՞ւմ, թե՞ Եվրասիական տնտեսական միությունում։ Դուք այս հարցի շուրջ ի՞նչ մոտեցում ունեք։

  Կարծում եմ, որ պետք է մնալ միայն Ռուսաստանի հետ՝ ՌԴ, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան եւ այլն: Միայն միասնության կուռ բռունցքի դեպքում թուրքը նոր կհասկանա, թե ով է հայը, ով է ԽՍՀՄ-ը, ով է Ռուսաստանը։

— «Եվրասիական Ալյանս» նախաձեռնության նպատակն այն է, որպեսզի չեղարկվեն հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները Ռուսաստան, Հայաստանի տնտեսությունը շարունակի զարգանալ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նախաձեռնության հանրաքվե անցկացնելու գաղափարին։

Միանշանակ կողմ եմ։ Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմում պիտի մնա: Ոչ մի ուրիշ ուղղություն ես չեմ տեսնում: Առանց ռուսի՝ մենք գոյություն չենք կարող ունենալ: Եվրոպական բարքերն ի՞նչ է․ մեկը մեկին, կոպիտ ասեմ՝ ծախելով, թմրանյութեր տարածելով, կործանվում են: Նույնը, կարծես թե, Հայաստանում է տիրում, ու դեռ մի հատ էլ Արցախը տվեցին, Հայաստանին դավաճանեցին, ժողովրդին էլ հետը ոչնչացրին: Շատ եմ ցավում: Պետք է սկսել համահայկական ապստամբություն՝ ընդդեմ այսօրվա «բարդակի», որը ստեղծվել է Հայաստանում: Այլ ելք չկա, միայն դա կփոխի երկրի իրավիճակը, որպեսզի հայը մնա հայ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված