Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ծառահատումն օգո՞ւտ է, թե՞ վնաս Երեւանին. Բեգոյանը փակագծեր է բացում

Հասարակություն

Քաղաքացին ահազանգել է այն մասին, որ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան թաղամասում հատել են կանաչ ծառեր: Անմիջապես «Իրավունք»-ը կապ է հաստատել քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ հետ:

— Պարոն Բեգոյան, ի՞նչ հիմքով են հատվել Գյուրջյան փողոցի ծառերը:

— Գյուրջյան փողոցի վերջնամասում գաղտնիք չէ, որ անխնամ տարածքներ են, որոնք գտնվում են հիվանդանոցից այն կողմ, ամբողջապես բարձիթողի վիճակում, որովհետեւ այդ հատվածում ջուր չկա։ Այնտեղ թխկիներ են, որոնք հիվանդ են, ծեր են, տապալման ենթակա։ Ինչպես ես ասել եմ, Երեւան քաղաքի բոլոր թխկիները ենթակա են հատման եւ աստիճանաբար փոխարինման։ Ուրեմն, անհատ գործարարը, ցանկություն է հայտնել տարածքի բարեկարգումն իրականացնել եւ ուսումնասիրելով տարածքը, հանգել է այն եզրակացության, որ ծառերը ենթակա են փոխարինման: Երեւանի քաղաքապետարանը իր հետ կնքել է փոխհատուցվող կանաչապատման պայմանագիր, համաձայն որի՝ 2009 թվականի նոյեմբերի 18-ի N որոշման 5-րդ գլխի ենթակետերի, որում ասվում է, որ նման դեպքերում կարող է կիրառվել փոխհատուցվող կանաչապատում եւ փոխհատուցվող կանաչապատման սահմաններում։ Հիմք ընդունելով օրենքը` Երեւանի քաղաքապետարանը, մասնավորապես մեր կառույցը, ուսումնասիրելով տարածքը եւ հիվանդ, տապալման վտանգ ունեցող գրեթե անսաղարթ ծառերը, թույլատրել է տվյալ ծառերի հատում եւ տարածքի վերաձեւավորում:

Նախ նշեմ, որ դիմումատուն մեզ դիմել է դեռեւս մի քանի ամիս առաջ։ Կատարվել են ուսումնասիրություններ: Դիմումատուն Երեւանի քաղաքապետարանի կազմակերպության հետ կնքել է շուկայական արժեքով մոտ 3 միլիոնի փոխհատուցվող պայմանագիր, որից մեկ միլիոնը տրամադրում է այդ աշխատանքներն իրականացնելու համար, եւ երկու միլիոնի Երեւանին նվիրում է արժեքավոր ծառատեսակներ, որից մի մասը տնկվելու է այդ տարածքում եւս: Բարեկարգման, կանաչ տարածքի վերաձեւավորման արդյունքում մնացածը տնկվելու են Երեւանի տարբեր վայրերում` կանաչապատելով եւ գեղեցկացնելով Երեւանը: Փոխհատուցվող պայմանագրի կնքումից հետո կազմակերպությունը ուսումնասիրել եւ կազմել է ծառահատման տոմսերը, իրականացրել է ծեր ծառերի հատում, որից հետո սեփականատերը իր գումարներով պետք է այնտեղ կառուցապատի, բարեկարգի, անցկացնի ոռոգման համակարգ: Դրանից հետո մեկ միլիոն գումար վճարի Երեւանի քաղաքապետարանի մեր կազմակերպությանը՝ ծառատունկ իրականցնելու համար եւ 2 միլիոնի ծառ ու բուսականություն պետք է նվիրի Երեւան քաղաքին։

Նմանատիպ, փոխհատուցող կանաչապատման սկզբունքները մենք բազմիցս կիրառել ենք: Ավելին, նույնիսկ ողջունում ենք մեր այն քաղաքացիներին, ովքեր մտածում են իրենց շրջակա միջավայրի մասին եւ ունենում են ներդրում Երեւանի կանաչապատման գործընթացի մեջ:

— Իսկ նման դիմումներ շա՞տ եք ունենում:

— Այո: Մենք բոլոր այդ դիմումներն ամիսներ շարունակ ուսումնասիրում ենք եւ այնուհետ որոշում կայացնում: Մենք առաջնորդում եւ անգամ ողջունում ենք այն վայրերը, որտեղ գտնվում են ծեր թխկիները եւ վտանգավոր բարդիները: Մնացած բոլոր դեպքերում, եթե ծառերն արժեքավոր են, կենսունակ են, մենք մերժում ենք դիմումները:

— Այսինքն՝ տվյալ տարածքը՝ խոսքը Գյուրջյան փողոցի հատվածի մասին է, գնե՞լ է տվյալ գոործարարը:

— Ո՛չ, չի գնել: Ադ տարածքը եղել եւ մնում է Երեւանի սեփականությունը, մայրաքաղաքի կանաչ գոտին: Խոսքը միայն շենքին հարող, կանաչ գազոնապատ հատվածի մասին, որի մեջ առկա են եղել ծառեր՝ թխկիներ: Որպեսզի ձեր ընթերցողների համար առավել պարզ լինի, այսպես նկարագրեմ՝ դրանք ոջլոտ, բլոճոտ, շիրայոտ, հիվանդ ծառերն են, որոնք ամեն օր գրեթե տապալվում են: Երեւանի քաղաքապետարանը չի կարող 1 օրում, 1 տարում, 5 տարում ամբողջ քաղաքում փոխարինել ծառերը, որովհետեւ դրանք շատ մեծ մասշտաբի քանակության են Երեւան քաղաքում։ Եվ հետեւաբար, երբ առաջարկություն է լինում բարերարների ու տարբեր մարդկանց կողմից, նման տարածքներ վերաձեւավորելու եւ ավելի արժեքավոր, գեղեցիկ կանաչ զանգված ունենալու համար, առաջնորդում ենք, բայց, միեւնույն ժամանակ, բացի այդ ամբողջ տարածքի ծախսերը, նաեւ քաղաքացուց պահանջում ենք մեկ այլ տարածքի համար էլ իրականացնել աշխատանքներ: Ստացվում է կրկնակի օգուտ է ստանոււմ Երեւան քաղաքն այս գործողությունների ընթացքոււմ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված