Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԸՄԲԻՇ ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՀՌՉԱԿՎԵՑ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

Բաքվում ընթացող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մեր երկրի ներկայացուցիչ ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ հանդես գալով 71 կգ քաշային կարգում, փայլուն իրեն դրսևորեց բոլոր գոտեմարտերում։ Նա իր մարզական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ արժանացավ չեմպիոնի կոչմանը, եզրափակչում 4։3 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի հանդեպ։ Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով վաղաժամ հաղթել էր Նորվեգիայի ներկայացուցչին։ 1/8 եզրափակչում էլ հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին, իսկ քառորդ եզրափակչում 8։0 հաշվով հունգարացի մրցակցին, կիսաեզրափակչում էլ 8։0 հաշվով բուլղարացի մրցակցին։ Նշենք, որ Ջանես Նազարյանը նաև Մ17 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոնն է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ