Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին Բանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times

«Ժողովուրդ». «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեսանյութ է փոխանցվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր համարվող եղբայրները տեղաշարժվում թիկնազորի ուղեկցությամբ։

Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նրանք գրեթե ամեն օր այցելում են Սարյան փողոցի սրճարաններից մեկը։ Սովորաբար եղբայրները նստում են իրենց հյուրերի կամ ընկերուհիների հետ, իսկ նրանց ուղեկցող թիկնապահները՝ առանձին սեղանի շուրջ՝ մշտապես վերահսկելով իրավիճակը։ Հաճախ իրենց գերթանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են 2-րդ գծում։

Այս տեսարանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխությունից հետո հնչեցրած հայտարարությունները, երբ նա պնդում էր, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն գործարարներ կամ օլիգարխներ, որոնք շրջում են թիկնազորի ուղեկցությամբ։

Այս հայտարարությունը մնացել է օդում և մինչ այս վերաբերել է միայն ընդդիմության ներկայացուցիչների թիկնազորին գետնին պառկեցնելուն։ Ինքը՝ Փաշինյանն էլ, դժգոհ է ուժայինների աշխատանքից։

Իսկ ովքե՞ր են տեսանյութում երևացող եղբայրները։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ Դավիթ Ահարոնյանը «Բրոք Սերվիս» ՍՊԸ-ի՝ Electronic Regis.pdf («Գլինկա Մոլ») 100 տոկոս բաժնետերն է, ինչպես նաև «Ռուսբայն» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը՝ Electronic Register, (1).pdf, որոնք երկուսն էլ «Գլինկա Մոլ»-ն են սպասարկում։

Նրանց անունները լայն հանրությանը հայտնի դարձան դեռևս 2018-2019 թվականներին, երբ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանում քանդեց շինարարական խախտումներով և ապօրինի կառուցված շինություն, որը կապվում էր նույն եղբայրների հետ։

Այս թեմային անդրադարձել էր նաև բլոգեր Արթուր Չախոյանը։

Հետագա տարիներին նրանց անունները կրկին հայտնվեցին հանրային քննարկումների կենտրոնում՝ արդեն Երևանի քաղաքապետարանի հետ կապված մի շարք դատական գործընթացների համատեքստում։

Արթուր Չախոյանի պնդմամբ՝ եղբայրները կիրառում են հետևյալ սխեման․ դիմում են համայնքային հողատարածքներ ստանալու համար, քաղաքապետարանը սահմանված ժամկետում չի պատասխանում դիմումներին, ինչից հետո մտնում են դատարան։ Դատարանների որոշումների արդյունքում ստանում հողատարածքները, իրականացրել շինարարություն կամ շուկայական արժեք +15% ստանում են փոխհատուցում։

Այսպիսով, քաղաքապետարանը հաճախ կամ չի մասնակցել դատական նիստերին, կամ պատշաճ կերպով չի պաշտպանել համայնքի շահերը, որից օգտվել են եղբայրները։

Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերին կալանավորվել էր փաստաբան Արմինե Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Նույն քրեական գործով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրի նախկին գործավար Էմիլյա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Իսկ Անահիտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք տալու համար։

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս քրեական գործը կարող է առնչվել «Գլինկա Մոլ»-ի սեփականատերերին, սակայն գործով մեղադրյալներից մեկը իր հարազատի միջոցով ArmLur.am-ին հայտնեց, որ որևէ առնչություն «Գլինկա Մոլ»-ի հայտնի եղբայրների հետ չկա։

Ստացվում է՝ տարիներ շարունակ հանրային քննարկումների կենտրոնում հայտնված, քաղաքաշինական և դատական գործընթացներով հիշատակված նույն գործարարները ոչ միայն շարունակում են ակտիվ գործունեությունը, այլև այսօր էլ առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբ Երևանի կենտրոնում։

Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, որ Հայաստանում այլևս չեն լինելու թիկնազորով շրջող գործարարներ, ապա այսօր այդ պատկերն ակնհայտորեն վերադարձել է։ Միևնույն ժամանակ, Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանը, ըստ հրապարակային պնդումների, համայնքի շահերը դատարաններում պատշաճ կերպով չի պաշտպանում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70231 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված