Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր

Մշակութային

Տաթևի Մեծ անապատում 2026 թվականին իրականացված պեղումների արդյունքում հողի հաստ շերտի տակից բացվել է միջնադարյան աղբյուր, հայտնել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Աղբյուրի գոյության մասին դեռևս 19-րդ դարում հիշատակել էր ազգագրագետ Երվանդ Լալայանը, սակայն կառույցի հստակ տեղը երկար ժամանակ անհայտ էր, քանի որ Տաթևի Մեծ անապատի մի շարք հատվածներ ծածկված էին հողի հաստ շերտով։

Պեղումները կատարվել են ճարտարապետ Մուրադ Հասրաթյանի նկարագրության հիման վրա։ Հնագետների գնահատմամբ՝ աղբյուրը հետաքրքիր է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղարվեստական լուծումներով։ Կառույցն ամբողջությամբ բացվել է և այժմ տեսանելի ու հասանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար։

Տաթևի Մեծ անապատը գտնվում է Սյունիքի մարզում՝ Որոտանի կիրճում, Տաթևի վանքից հարավ-արևելք։ Այն հիմնադրվել է 1660-ական թվականներին՝ 1658 թվականի երկրաշարժից հետո, երբ ավերվել էր Հարանց անապատը։ Համալիրը կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու նախաձեռնությամբ և 17-18-րդ դարերում դարձել Սյունիքի կարևորագույն կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից մեկը, որտեղ, ըստ պատմական աղբյուրների, բնակվել են հարյուրավոր միաբաններ։  


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ