Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

Սիբիլը ներկայացրել է Կոմիտասի պատմական ձայնի հետ ԱԲ-ով ստեղծված զուգերգը․ ԶԼՄ

Մշակութային

Պոլսահայ երգչուհի Սիբիլը ներկայացրել է «Արորն ու տատրակը» տեսահոլովակը, որտեղ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառմամբ զուգերգ է կատարում Կոմիտաս վարդապետի՝ ավելի քան մեկ դար առաջ արված ձայնագրության հետ, հայտնել է Ermenihaber.am-ը։ Լրատվամիջոցի հետ զրույցում երգչուհին նշել է, որ նախագծի գաղափարը ծագել է Կոմիտասի կատարմամբ ստեղծագործությունը լսելուց հետո, իսկ նախագծի վրա նա աշխատել է շուրջ վեց տարի։

Սիբիլի խոսքով՝ ԱԲ-ն օգտակար գործիք է մշակութային ժառանգության պահպանման և տեսողական լուծումներ ապահովելու համար, քանի դեռ այն չի ստվերում արվեստագետի ստեղծագործական ներդրումը։ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) հայ ազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, ով հավաքագրել է տարածաշրջանի ժողովուրդների երաժշտական նմուշներ, ստեղծել բազմաթիվ մշակումներ ու հեղինակային գործեր։

Ստամբուլում ծնված երգչուհին իր երաժշտական ուղին սկսել է եկեղեցական երգչախմբում։ 2010 թվականին նրա թողարկած առաջին՝ Sibil ալբոմում ընդգրկված «Նամակ» երգի տեսահոլովակը դարձել է Թուրքիայում նկարահանված առաջին հայալեզու աշխատանքը։ Երգչուհին նաև Melody for Harmony նախագծի հեղինակն է, որի շրջանակում 2015-ին Երևանում և Ստամբուլում կազմակերպվել էին հայ և թուրք երաժիշտների համատեղ համերգներ, հավելել է լրատվամիջոցը։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ