Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Տարվա հարսանիք. Նոր մանրամասներ Ռոնալդուի և Ռոդրիգեսի հարսանեկան արարողությունից

Սպորտ

 

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը կօրինականացնեն իրենց հարաբերությունները։

Ինչպես հայտնում է բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը, զույգի հարսանյաց շքեղ արարողությունը կկայանա արդեն առաջիկա հանգստյան օրերին՝ Ռոնալդուի հայրենի Մադեյրա կղզում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պսակադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու Ֆունշալ քաղաքի Մայր տաճարում, որից հետո նորապսակներն իրենց հյուրերի հետ կտեղափոխվեն հնգաստղանի հյուրանոց՝ տոնելու այս կարևոր իրադարձությունը։

Միջոցառման գաղտնիությունն ու հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով հյուրանոցի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է մյուս հանգստացողներին, որ ուրբաթ և շաբաթ օրերին համալիրի երկու հարկերն ու մի քանի բարային գոտիներ ամբողջությամբ փակ են լինելու կողմնակի անձանց համար։

Հիշեցնենք, որ Ֆունշալը Կրիշտիանու Ռոնալդուի ծննդավայրն է, ինչն այս իրադարձությանն առանձնահատուկ, խորհրդանշական իմաստ է հաղորդում։

Ռոնալդուն և Ջորջինան հարաբերությունների մեջ են շուրջ տասը տարի եւ ունեն համատեղ երեխաներ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ