Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ 10։4 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ, ՍԱԿԱՅՆ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵՑԻ ՈՒ ՀԱՂԹԵՑԻ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇ ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Սպորտ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած Ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ նվաճեց մեր երկրի ներկայացուցիչ, Մ17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիր ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ։

Նա բրոնզե մեդալի համար համառ պայքարում, ադրբեջանցի մրցակցի հետ հաշվի մեջ զիջելով հանդերձ շրջեց պայքարի ընթացքն ու հաղթեց վաղաժամ։

Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում ՆԱՐԵԿԸ այսպես մեկնաբանեց.

- 79 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով, վաղաժամ հաղթեցի Բելառուսի ներկայացուցչին, ապա 11։0 հաշվով կրկին վաղաժամ էստոնացի մարզիկին, հետո, ափսոս ռուս ըմբիշին զիջեցի, բրոնզե մեդալի համար պայքարում 10։4 հաշվով պարտվում էի ադրբեջանցի մարզիկին, սակայն հնարք կիրառեցի ու տուշեով, այսինքն վաղաժամ հաղթեցի։ Գոտեմարտի հենց սկզբից էլ զգում էի ու հստակ գիտեի, որ ուժեղ եմ ադրբեջանցի մրցակցից։ Չնայած մեկնարկում գիտեմարտն ինձ համար սխալ դասավորվեց ու շատ միավորներ զիջեցի, միևնույն է, անգամ այդ պահին վստահ էի, որ հաղթելու եմ։ Իհարկե, մրցավայր էի մեկնել ոսկե մեդալի համար, սակայն այս պահին ունեմ բրոնզե մեդալ ու երբեք չեմ հուսահատվում։

Շուրջ 3 տարի մեդալ չեմ կարողացել նվաճել, զուտ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Հետագա առաջնություններում կաշխատեմ ավելի հաջող հանդես գալ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ