Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլն ադրբեջանցի զինծառայող Մուսաևին մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը Ամենամեծ նվերը պապիկիս վստահած անունն ու դուդուկն են․ Ջիվան Գասպարյան կրտսեր

Ռուսաստանում ընդլայնել են օտարերկրացիների արտաքսման հիմքերը

Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն ընդլայնում է այն վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրացիներին արտաքսում է սպառնում, փոխանցում է «Коммерсант»-ը:

Արտաքսումը կկիրառվի՝

ազգության, կրոնի և սեռի հիմքով խտրականության համար (այժմ՝ միայն տուգանք),

սահմանի պահպանության ժամանակ զինծառայողի կամ ոստիկանության աշխատակցի պահանջին չհնազանդվելու համար,

մանր խուլիգանության համար,

հանրահավաքների ժամանակ խախտումների համար,

ճանապարհները արգելափակելու համար,

թմրամիջոցների օգտագործման համար,

արգելված խորհրդանիշների քարոզչության համար,

Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկման համար,

պատժամիջոցների կոչերի համար։

Առանձին ցանկում ընդգրկվել են օտարերկրյա գործակալների գործունեության կանոնների և արտակարգ դրության ռեժիմի խախտումները, ինչպես նաև անցանկալի կազմակերպությունների աշխատանքին մասնակցությունը: Օրենքը բարձրացնում է նաև մուտքի կանոնների խախտման և ապօրինի աշխատանքային գործունեության համար սահմանված տուգանքները․ նվազագույն շեմը 2 հազարից հասցվել է 4 հազար ռուբլու: Խախտողներին կարգելվի արտաքսումից խուսափելու համար վկայակոչել ընտանեկան դրությունը կամ բնակության ժամկետը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ