Ռուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ) 80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջ Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ է ԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Ինչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգ

Տուժողին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել հայտնած տեղեկություններից

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք․Ա․-ն 2025 թվականի նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով Մ․Ա․-ի հետ, վերջինիս ընկերուհու նախկին ամուսնու՝ Ս․Ս․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելու և ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ Ս․Ս․-ին ներկայացել է իբր քրեական ենթամշակույթին հարող՝ հոգեբանական ճնշում է գործադրելով նրա վրա:

Այնուհետև, Ք.Ա.-ն և Մ.Ա.-ն շանտաժի են ենթարկել Ս.Ս.-ին՝ սպառնալով սահմանափակել նրա իրավունքներն ու ազատությունները և ներկայացրել նախկին կնոջ ու նրա ընտանիքի անդամների օգտին գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գրավադրված ոսկյա զարդերը գրավից ազատելու, նախկին կնոջ անվամբ բանկերից ստացված շուրջ 2.7 մլն ՀՀ դրամի վարկը մարելու և Երևանում գտնվող, նրան պատկանող 11 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 5.2 մլն ՀՀ դրամ արժողության տան նկատմամբ սեփականության իրավունքը նախկին կնոջ երեխաներին փոխանցելու պահանջներ, միաժամանակ նրան ենթարկել են հոգեբանական բռնության և նվաստացման՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, Ք․Ա․-ն և Մ․Ա․-ն տեղյակ լինելով հիշյալ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին, տուժող Ս․Ս․-ին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել հայտնած տեղեկություններից՝ այդ կերպ խոչընդոտելով նրա դատավարական լիազորությունների իրականացմանը:

Նախաքննության ընթացքում Ք․Ա.-ի և Մ․Ա․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կարապետյանը չի պարտվել, իսկ Փաշինյանը չի հաղթել. համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. ԿարապետյանՌուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ)ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղը80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվելՄի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. ԿարապետյանԻ՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ էԿաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր ԱսողիկըԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Հայաստանյան կոլաբորանտիզմի հետքերով. Արմեն ՀովասափյանTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է այդ թվում՝ ԱՊՀ երկրներին. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ ԲաբուխանյանԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԻրավունք չունեն խանութ քանդեն առանց սեփականատերերին պատշաճ ժամանակ տալու ավագանու անդամՍամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն Էս երկրում օրինական ու անօրինական աշխատողներին նույն ձև են պատժում, ուղղակի 10 օրվա տարբերությամբԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված