Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է աշխատակցի վրա. վերջինս մահացել է

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի -6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբավայրում աշլատանքներեր կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել ու այն լցվել է աշխատակցի վրա։ Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնությանը։

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, ցավոք ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «աշխատանքային կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Է.-ն է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ