Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերը Արևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծը ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին Ինքնասպան է եղել կնոջ պատճառո՞վ ՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ է Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ) TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե Ռուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)

Տաթեւ սրբազանը դիմել է աշխարհասփյուռ հայությանը

Թեմա
ՌՈՒՄԱՆԻՈ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՈՍՔԸ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ և 6 ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ՝ 21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱԱՄՈԹԱԼԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
 
«Դու ո՞վ ես, որ դատում ես Իմ ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր Տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել»։
(Հռոմեացիներին 14:4)
 
Խոր մտահոգությամբ և ամոթի զգացումով ենք հետևում ՀՀ-ում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեր 6 Սրբազան եղբայրների դեմ նախաձեռնված դատական գործընթացին:
 
ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը. այս հիմնարար սկզբունքը գործում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում, ուստի պետության ցանկացած միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին հակասում է իրավական պետության սկզբունքներին և որդեգրած ժողովրդավարական ուղեգծին:
 
Ցավալի է, որ Արցախի ողբերգական կորստից հետո՝ սեփական սխալներն ընդունելու և ազգային համախմբում ձևավորելու փոխարեն, իշխանությունները հայ հանրության ուշադրությունը շեղում են ազգային իրական խնդիրներից, և դրա փոխարեն թիրախավորում են այն հաստատությունը, որը դարեր շարունակ եղել է հայության վերջին և ամենահուսալի ապավենը։ Պատմությունը, այդ թվում՝ 20-րդ դարի տոտալիտար վարչակարգերի փորձը, վկայում են, որ Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամն ու ծանր հետևանքներ թողնում ժողովրդի վրա, որը ցավոք սրտի միշտ ստիպված է լինում վճարելու իշխանությունների վարչական և բարոյական սխալների համար:
 
Որպես երկար տարիներ Եվրոպայում ծառայած հոգևորական՝ պետք է արձանագրենք, որ ժամանակակից ժողովրդավարական աշխարհում պետական իշխանության նման կոշտ միջամտությունը եկեղեցու առաջնորդի գործունեությանն իսկապես աննախադեպ է։ Այսօր սփյուռքի հայ հոգևորականները, հաճախ ամոթով, ստիպված են լինում պատասխանել իրենց ապրած երկրների պետական, եկեղեցական և հասարակական շրջանակներում տրվող այն հարցերին, որոնք զարմանքով և անհանգստությամբ հնչում են ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս ամենը իրականության մեջ շատ մեծ վնաս է հասցնում նաև մեր Հայրենիքի միջազգային հեղինակությանը՝ հատկապես քրիստոնեական աշխարհի աչքում։
Մենք Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ առաջնորդվել իմաստությամբ ու իրավական պետության հիմնարար սկզբունքներով՝ բացառելով հասարակական պառակտումն ու Եկեղեցու ինքնավարության ոտնահարումը: Աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին խնդրում ենք չտրվել ատելությանն ու պառակտմանը, այլ ամրապնդել աղոթքը, համերաշխությունն ու հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն. «Ջանացե՛ք պահել Հոգու միությունը խաղաղության կապով» (Եփես. 4:3):
 
Աղոթում ենք, որ Տերը զորացնի Հայոց Հայրապետին և մեր եպիսկոպոս եղբայրներին, իսկ մեր ժողովրդին ու ՀՀ իշխանություններին պարգևի իմաստություն և ողջախոհություն՝ ի բարօրություն մեր ազգի և պետականության:
 
«Թող Տերը օրհնի Իր ժողովրդին խաղաղությամբ» (Սաղմ. 28:11):
 
Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան
Ռումինահայոց թեմ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցներըԱյնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանելԱմերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված