Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Այնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համար Էստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The Atlantic Կիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)

«ՆեԵսենին»-ը գտավ իր տունը․ Բաբկեն Զաքարյան

Մշակութային

«Արմմոնո» 24-րդ միջազգային մոնոներկայացումների փառատոնի շրջանակում ներկայացված եւ հանդիսատեսի ջերմ արձագանքին արժանացած «ՆեԵսենին» մոնոներկայացումն այսուհետ ընդգրկված է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում։

Ռուսական թատրոնում ներկայացման առաջին ցուցադրությունն անցավ լիարժեք անշլագով․ բոլոր տոմսերը սպառված էին։ «ՆեԵսենին»-ն ընդունվեց հանդիսատեսի բուռն ծափահարություններով։

ԲԱԲԿԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ դերակատարմամբ հեղինակային այս բեմադրությունը ոչ թե ռուս մեծանուն բանաստեղծ Սերգեյ Եսենինի կենսագրության կամ ստեղծագործության հերթական բեմական մեկնաբանությունն է, այլ անձնական ու ներքին խոստովանություն՝ ինքնության որոնման, ստեղծագործողի ներքին պայքարի, սեփական ձայնը վերագտնելու եւ տարիներ շարունակ արվեստագետին ուղեկցած կերպարից ազատվելու մասին։

Ինչպես նշում է հեղինակը, «ՆեԵսենին»-ը պատմություն է մի մարդու մասին, որը երկար տարիներ ապրել է Եսենինի ազդեցության ներքո եւ, ի վերջո, համարձակվել է խոսել սեփական անունից։

— Բաբկեն, ինչպե՞ս «ՆեԵսենին» ներկայացումը հայտնվեց ռուսական թատրոնի խաղացանկում։

— Փառատոնային ցուցադրություններից հետո ներկայացումը դիտեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը։ Հենց նա էլ առաջարկեց «ՆեԵսենին»-ը ներառել թատրոնի խաղացանկում։ Ինձ համար դա շատ կարեւոր ու արժեքավոր էր, երբ թատրոնի մարդը ոչ միայն դիտում է ներկայացումը, այլեւ տեսնում է դրա հետագա կյանքը փառատոնից հետո, կարծում եմ՝ դա հեղինակի եւ դերասանի համար լավագույն գնահատականն է։ Այդպես «ՆեԵսենին»-ը գտավ իր տունը։

— Ներկայացումն ունի անսովոր բեմական տարածք․ գործողությունը տեղի է ունենում թատրոնի բեմի տակ։ Ի՞նչ է տալիս այդ տարածքը բեմադրությանը։ Ինչպե՞ս է այն ազդում մթնոլորտի եւ հանդիսատեսի ընկալման վրա։

— Կարծում եմ՝ հենց այս տարածքն է ներկայացումը դարձնում այնպիսին, ինչպիսին այն պետք է լինի։ Հանդիսատեսը նստում է գրեթե իմ շուրջը՝ դեմ առ դեմ, «П» տառի տեսքով։ Մեր միջեւ չկա թատրոնին բնորոշ սովորական հեռավորությունը։ Ես տեսնում եմ նրանց հայացքը, նրանք՝ իմը։ Ցանկացած զգացում դառնում է ընդհանուր։

Ես շատ եմ սիրում աշխատել հենց այս ձեւաչափով։ Այստեղ անհնար է թաքնվել կերպարի հետեւում։ Դու մշտապես գտնվում ես կենդանի երկխոսության մեջ հանդիսատեսի հետ։ Երբեմն բավական է ընդամենը մեկ հայացք, որպեսզի այդ երեկոյի ներկայացումը մի փոքր այլ հնչերանգ ստանա։ Այդպիսի մտերմությունը ստեղծում է շատ անձնական, գրեթե խոստովանական մթնոլորտ։

— Պաշտոնական առաջնախաղից առաջ ներկայացումը ցուցադրվել է նախ Երեւանում՝ «Արմմոնո», ապա՝ Քիշնեւում «ՄոլդՖեստ» փառատոներում։ Ի՞նչ տպավորություններ մնացին այդ փառատոնային ցուցադրություններից։

— Փառատոնային ցուցադրություններն ինձ համար շատ տարբեր էին։ «Արմմոնո»-ում դահլիճում նստած էին բազմաթիվ մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում են ինձ, գիտեն իմ անցած ճանապարհն ու կենսագրությունն, ուստի՝ ներկայացման մի մասը նրանք ընկալում էին հենց իմ անձի միջոցով։ Դա շատ անձնական զրույց էր։

«ՄոլդՖեստ»-ում ամեն ինչ այլ էր։ Իմ առջեւ նստած էին բոլորովին անծանոթ մարդիկ։ Նրանք ոչինչ չգիտեին ո՛չ իմ պատմության, ո՛չ էլ այն ճանապարհի մասին, որն ինձ բերեց դեպի այս ներկայացումը։ Եվ հենց այնտեղ հասկացա, որ «ՆեԵսենին»-ը կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Երբ մարդը, որը քեզ մասին ոչինչ չգիտի, սկսում է նույնչափ ապրել ներկայացման ներքին հակասություններով, նշանակում է՝ այն պատմում է ոչ թե մեկ կոնկրետ ճակատագրի, այլ ընդհանրապես մարդու մասին։ Հեղինակի եւ դերասանի համար, կարծում եմ, սա ամենակարեւոր փորձություններից մեկն է։

— Ներկայացումը բեմադրական փոփոխությունների ենթարկվե՞լ է՝ ռուսական թատրոնում հանգրվանելուց հետո։

— Այո՛, փոխվեց։ Առաջին հերթին փոխվեց չափի զգացողությունը։ Առաջին ցուցադրություններից հետո հասկացա, որ երբեմն զգացմունքները պետք չէ ավելի ուժեղացնել։ Պետք է պարզապես հնարավորություն տալ, որ դրանք հնչեն ինքնուրույն։ Ներկայացումն ավելի զուսպ դարձավ։ Վերացավ որոշակի զգացմունքային ավելորդությունը։ Կարծում եմ՝ այսօր այն դարձել է ավելի ճշգրիտ։ Իսկ թատրոնում ճշգրտությունը շատ հաճախ ավելի մեծ ուժ ունի, քան բարձր հնչողությունը։

— Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է հանդիսատեսը տանի իր հետ ներկայացումից հետո։

— Չեմ ցանկանում, որ հանդիսատեսը ներկայացումից «տանի» որեւէ պատրաստի եզրակացություն։ Իմ համոզմամբ՝ թատրոնը չպետք է տա հրահանգներ կամ պատրաստի պատասխաններ։ Կցանկանայի, որ ներկայացումից հետո մարդը թեկուզ մեկ ակնթարթով դադարի խաղալ իր սովորական դերը եւ ազնվորեն նայի ինքն իրեն։

Մենք բոլորս երբեմն դառնում ենք կերպարների, սպասումների եւ այն պատկերացումների գերին, որոնք ուրիշներն ունեն մեր մասին։ Եթե ներկայացումից հետո գոնե մեկ մարդ ինքն իրեն հարցնի. «Իսկ որտե՞ղ է այս կյանքում իմ իսկական ես-ը», ապա կնշանակի, որ իմ երկխոսությունը հանդիսատեսի հետ կայացել է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդըՇՏԱՊ. Բավ է ողբաք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռությունՌուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված