Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Այս ամենի մեջ մեղսակից է ամբողջ քաղաքական էլիտան․ Բագրատ Մովսեսյան

Ներքաղաքական
«Այո։ Խայտառակություն է։ Բայց զարմանալի չէ։ Պապ թագավորին ֆավորիտ դարձրած անձից և նրա թիմից ի՞նչ էիք սպասում։ Բայց սարսափելին այն է, որ այս ամենի մեջ մեղսակից է ամբողջ քաղաքական էլիտան, ընդդիմությունը, մանավանդ «խորհրդարանական»։ Ստանալով մանդատները, ունենալով փոքրամասնություն (թողնենք մի կողմ ընտրությունների կեղծումը), նա լեգիտիմացմում է այս ամենը։
 
Ու ինչքան էլ նա հավաքվի Մայր Աթոռում, դատարանի դռների մոտ՝ մինչև նա պահում է այս մանդատները՝ նա մեղսակից է։ Եվ պետք չէ հակադարձել, թե «նրանք հասցնում են ժողովրդին ճշմարտությունը»։ Ժողովուրդն իր գողացած քվեով ապացուցել է, որ դեմ է այս ամենին։ Իսկ այս վարչակազմին ձայն տվողը ձեր «տեղեկատվությունը» չի էլ լսելու... Դրա կարիքը 5 տարի չուներ և չի ունենա...
 
Դուք ունեք դեռ շանս.... թեև... Վերջիվերջո, իրականություն կդառնա «ընկեր փանջունիների» երազանքը՝ գլխատել, մասնատել և թալանել Մայր եկեղեցին։ Ու թուրքը՝ Բաքվում, թե Անկարայում նստած՝ ծափահարում է, թե ինչպես են քանդում իրենց գլխավոր ախոյան Հայոց Եկեղեցին հենց հայկական ազգանուններով ստահակները...», - գրել է «Ազգային» ՀԿ նախագահ, պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ