Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան

Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ. Տեր Մուշե քահանա Ենգիբարյան

Թեմա
«Այսօր Հայաստանի դատարանում քննվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը։ Այս գործընթացը ստիպում է հիշել պատմության այն էջերը, երբ դատարանը դադարում էր արդարադատության վայր լինելուց և վերածվում քաղաքական բեմի։
1930-ականների Խորհրդային Միությունում Շախտիի, «Արդյունաբերական կուսակցության», Մենշևիկների գործերը և հատկապես 1936–1938 թթ. Մոսկվայի ցուցադրական դատավարությունները կառուցվում էին մի տրամաբանությամբ, որտեղ մեղադրանքը հաճախ նախորդում էր ապացույցին, իսկ դատավարությունը՝ նախապես ձևավորված քաղաքական պատմության հաստատմանը։ Դրանք պարզապես դատական նիստեր չէին․ դրանք հանրության համար կազմակերպված քաղաքական ներկայացումներ էին։
 
Այսօրվա Հայաստանը, իհարկե, Խորհրդային Միությունը չէ, և պատմական այդ օրինակների հետ ուղղակի նույնացումը ճիշտ չէ։ Սակայն պատմությունը զգուշացնում է. ցուցադրական դատավարությունը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ դատարանի դահլիճում դերասաններ են հայտնվում, այլ այն ժամանակ, երբ դատական գործընթացը սկսում է ծառայել նախապես ձևավորված մեղավորի կերպարի հաստատմանը։
 
Ուստի՝ այսօր վճռորոշ հարցերն են՝ արդյո՞ք մեղադրանքը հիմնված է իրական և ապացուցված արարքի վրա, արդյո՞ք դատարանը անկախ և անաչառ է, և արդյո՞ք քրեական իրավունքը չի օգտագործվում Հայ Եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու համար։ ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ առաքելությունը և երաշխավորում կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։
Այսօր քննության է ոչ միայն Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը։ Քննության է դրված նաև՝ արդյո՞ք 2026 թվականի Հայաստանի դատարանն արդարադատության վայր է, թե՞ քաղաքական բեմ։
 
Եթե մեղադրանքը հիմնավոր է՝ թող ապացույցները խոսեն։ Եթե ոչ՝ թող դատարանը չվախենա արդարացնելուց։ Դատարանի պարտականությունը իշխանությանը հաճոյանալը չէ։ Դատարանի պարտականությունն արդարադատությունն է», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՄՈՒՇԵ քահանա ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված