Երևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբ Եղանակը Հայաստանում Եղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Չթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում ՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօր 1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը

Նոր մանրամասներ Արգամ Աբրահամյանի կողմից ենթադրյալ սպանություն պատվիրելու գործով

Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի (Արգամ Աբրահամյան) կողմից պատվիրված սպանության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից: 

Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով: 

Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ 

Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։ 

2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: 

Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Հաղորդագրության մեջ նշված Ա.Ա.-ն Արգամ Աբրահամյանն է` Հովիկ Աբրահամյանի որդին, իսկ Է.Ծ.-ն նրա նախկին կինը` Գագիկ Ծառուկյանի դուստր Էմմա Ծառուկյանը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբԵղանակը ՀայաստանումԵղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի ՄեդվեդևՉթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետո

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված