Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.am Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով

Երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ և դիմել փախուստի. Բացառիկ մանրամասներ Արգամի կողմից ենթադրյալ սպանության պատվերի գործով

Դեռեւս 2023թ-ին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել. Պարզվել են ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանության էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։Սպանվածը նույն շենքի բնակիչ Ս.Վ.-ն է, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձն Արտաշատ քաղաքի 42-ամյա բնակիչ Գ.Հ.-ն է:

2023 թ. ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց տղամարդու դի էր հայտնաբերվել՝ գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, Երևան քաղաքի Սարալանջի փողոցի աջակողմյան հատվածում միմյանցից տարբեր հեռավորությունների վրա, հայտնաբերվել են հանցագործության գործիք ատրճանակը, ատրճանակի փողատուփի կափարիչը, փամփշտատուփը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի վերարկուն և գլխարկը, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցվել են:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Հերացի փողոցում գտնվող դպրոց, որտեղ սպասել է տուժողին: Երբ վերջինս մոտեցել է իր բնակության հասցեին, մոտեցել է նրան, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ և դիմել փախուստի:

2023 թվականի մայիսի 2-ին Գ. Հ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետի տարածքում: Նա ձերբակալվել է վերը նկարագրված հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եվրագոտում գնաճը հասել է վերջին երեք տարվա առավելագույն մակարդակինԱրևմտյան երկրները աջակցում էին ՔՊ-ին, սա ԵԽԽՎ-ն չի նշել, անարդար է, խոսել է ՌԴ-ի աջակցությունիցԱյս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.amՇաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կաԲոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ումՄայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա էՈրոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ ՄեդվեդևԴիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՀոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի յոթ գյուղերի ջրամատակարարումըԻսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակելՀոկտեմբերի 5. Օրվա խոսքՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՃապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասինՀուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերովՄեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված