Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի

Daft Punk-ի անդամը «Նռան գույնը» անվանել է երբևէ նկարահանված ամենագեղեցիկ ֆիլմը

Մշակութային

Ֆրանսիական Daft Punk էլեկտրոնային երաժշտական դուետի անդամ Թոմաս Բանգալտերը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» անվանել է «երբևէ նկարահանված ամենագեղեցիկ ֆիլմը»: Criterion Closet այցելության ժամանակ Բանգալտերը հայ բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին պատմող 1969 թվականի ֆիլմը ներառել է իր վրա ամենամեծ ազդեցություն թողած ութ ֆիլմերի շարքում: «Սա աչքերի համար երաժշտություն է: Յուրաքանչյուր կադր բանաստեղծություն է:

Փարաջանովը հանճար է: Սա իսկական գլուխգործոց է», - ասել է երաժիշտը: «Նռան գույնը» գործնականում զուրկ է երկխոսություններից. Փարաջանովը Սայաթ-Նովայի պատմությունը փոխանցել է տեսողական կոմպոզիցիայի, գույնի և խորհրդանիշների միջոցով: Ֆիլմը գրաքննության է ենթարկվել խորհրդային ժամանակաշրջանում: Ավելի ուշ այն վերականգնվել է Մարտին Սկորսեզեի կինոհիմնադրամի աջակցությամբ և Criterion հավաքածուի մաս է կազմում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ