Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան

Եթե քր. գործը տարիներով պահվում է դարակում, այնտեղից հանվում այն պահին, երբ քաղաքականապես «պետք է գալիս», ապա այն այլևս կարող է վերածվել քաղաքական մահակի

Տպավորություն է, որ վերջին շրջանում սկսվել են բացահայտվել տարիների վաղեմության քր.գործերը։ Սա խոսում է օրենքի եւ իրավունքի գերակայության մասի՞ն , թե՞ ինչպես շատերն են մեկնաբանում իրականում քաղաքական ենթատեքստով պայմանավորված բացահայտումներ են հարցի պատասխանը փորձել ենք ստանալ աղմկահարույց գործերով հնչեղություն ստացած գործեր ստանձնած հայտնի իրավապաշտպան, միջազգային իրավունքում իր հետքը թողած փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.

- Եթե տարիներ առաջ կատարված հանցագործությունն այսօր բացահայտվում է օրինական, անաչառ և օբյեկտիվ  քննության արդյունքում,  ողջունելի է։ Հանցագործությունը կարող է մոռացվել հասարակության հիշողությանից, բայց չպետք է ջնջվի պետության հիշողությունից։ Հանցագործը չպետք է օրացույցին նայելով հանգիստ քնի՝ հույսով, որ ժամանակն իր փոխարեն կվերացնի պատասխանատվությունը,բայց...
 Այստեղ  հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա։
Եթե նույն փաստերը տարիներ շարունակ եղել են իրավապահների տրամադրության տակ, նույն անձինք հայտնի են եղել, նույն ապացույցները՝ հասանելի, բայց քրեական արդարադատության մեքենան գործի է դրվել այն ժամանակ, երբ փոխվել է տվյալ անձի քաղաքական կարգավիճակը, դիրքորոշումը կամ իշխանության հետ հարաբերությունը, ապա   հարց է առաջանում՝ գործ ունե՞նք արդարադատության, թե՞ ընտրովի արդարադատության հետ,ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել  եմ և նախկին և ներկա իշխաբությունների օրոք։
Օրենքի գերակայությունը միայն մեղավորին պատժելը չէ։ Օրենքի գերակայությունն այն է, երբ օրենքը բոլորի նկատմամբ գործում է նույն ուժով, նույն չափանիշով և առանց քաղաքական օրացույցի։
Եթե քրեական օրենսգիրքը մեկի համար բացվում է հանցագործության պահին, իսկ մյուսի համար՝ քաղաքական անհրաժեշտության պահին, դա օրենքի գերակայություն չէ։
Ես մշտապես ասել եմ՝ պետության մեջ պետք է գործի ոչ թե անձի, պաշտոնի կամ քաղաքական նպատակահարմարության, այլ օրենքի դիկտատուրան։ Կա հանցագործություն՝ քննիր։ Կա մեղավոր՝ պատժիր։ Եվ կարևոր չէ՝ նա նախկին է, ներկա, իշխանության բարեկամ, թե ընդդիմադիր։
Եթե քրեական գործը տարիներով պահվում է դարակում , այնտեղից հանվում այն պահին, երբ քաղաքականապես «պետք է գալիս», ապա այն այլևս միայն քրեական գործ չէ. այն կարող է վերածվել քաղաքական մահակի։
Իրավական պետությունում մարդուն հետապնդում են նրա կատարած հանցագործության, այլ ոչ՝ փոխված քաղաքական դիրքորոշման համար։ Հենց այս սահմանագիծն է բաժանում արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարից։Հենց սրա նասին էի խոսում նախընտրական քարոզչության ժանանակ' ներկայացնելով մեր տեսլականը ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված