ՆԳՆ-ն հերքել է Դաշտավանում ծեծկռտուքի ժամանակ կրակոցների մասին տեղեկությունը
ՔրեականՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Արարատի մարզի Դաշտավան գյուղում ծեծկռտուքի մի քանի մասնակիցների ձերբակալման մասին և հերքել միջադեպի ժամանակ կրակոցների մասին տեղեկությունները։ Ըստ ՆԳՆ-ի՝ հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով Մասիսի հիվանդանոց է դիմել ավելի քան 10 քաղաքացի: Հրապարակման համաձայն, տեղի բնակիչները նաև հայտնել էին, որ լսել են կրակոցների ձայներ: Հրապարակման պահին իրավապահ մարմիններից պաշտոնական տեղեկատվություն չկար միջադեպի հանգամանքների կամ տուժածների թվի վերաբերյալ: Նշվում է, որ ահազանգն ստավել է ժամը 0։40-ի սահմաններում։
Ըստ ՆԳՆ-ի՝ Դաշտավանի եկեղեցու մոտ մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։ ՆԳՆ-ից հավելել են, որ միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Ձերբակալվածների թիվը չի նշվում։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
