Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՍԴ-ն մերժել է ԱԻՆ նախկին նախարար Փիլոյանի դիմումի քննությունը

Հասարակություն

Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դիմումի քննությունը, որով վիճարկվում էր Քրեական դատավարության օրենսգրքի՝ վճռաբեկ բողոքների քննարկման կարգին վերաբերող դրույթի սահմանադրականությունը, հայտնել է Փաստինֆոն։ Փիլոյանը խնդրում էր Սահմանադրության 61-րդ հոդվածին (որը երաշխավորում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը) հակասող և անվավեր ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը։

Ըստ դիմողի՝ այդ նորման Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանել այն հետևությունը, թե ինչու բարձրացված հարցի վերաբերյալ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ։

Դիմումը կապված է Փիլոյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ Նրա պաշտպանությունը նախկինում բողոքարկել էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի փետրվարի 4-ի որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել էր բողոքը վարույթ ընդունել։ Փիլոյանի կարծիքով՝ արդյունքում ինքը զրկվել է բարձրագույն դատական ատյանից իր գործի համար էական նշանակություն ունեցող իրավական հարցերի նախադեպային պատասխանները ստանալու հնարավորությունից։

Մասնավորապես, պաշտպանական կողմը կասկածի տակ էր դնում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների՝ որպես ապացույց օգտագործման թույլատրելիությունը։ Փիլոյանը վկայակոչում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկի հատուկ կարծիքը, որը համաձայնել էր պաշտպանական կողմի համապատասխան փաստարկին։ Սահմանադրական դատարանը մերժել է գործի քննությունը՝ նշելով, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ ՍԴ քննությանը։


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված