Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Հալաբյանում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում․ բժիշկ

Հասարակություն

Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, լրագրողներին հայտնել է բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը։

«Պատասխանատու բան եմ ասում, բայց կարծում եմ՝ կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նորածնին բժշկական կենտրոն են տեղափոխել օգոստոսի 10-ի երեկոյան՝ շտապօգնության ուղեկցությամբ։

Բժշկի փոխանցմամբ՝ երեխայի վիճակը գնահատվել էր ծանր, ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան։ «Այդ ջերմաստիճանը կրիտիկական է նորածինների, հատկապես՝ նոր ծնվածների համար»,- ասել է բժիշկը։ Նա պարզաբանել է, որ նման վիճակում երեխային չի կարելի միանգամից տաքացնել։ Բժիշկները նրա մարմնի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացրել են, և այժմ այն նորմայի սահմաններում է՝ 36,7 աստիճան։

Նորածնի մոտ առկա է նաև շնչառական անբավարարություն, ինչի պատճառով նրան CPAP սարքի միջոցով շնչառական աջակցություն է տրամադրվում։ Բժշկի խոսքով՝ երեխան ինքնուրույն է շնչում, իսկ սարքն օգնում է թոքերում պահպանել անհրաժեշտ դրական ճնշումը։

Նախնական գնահատմամբ՝ շնչառական աջակցության անհրաժեշտությունը կարող է պահպանվել մի քանի օր։ Բժիշկների հաշվարկով՝ երեխան ծնվել է հղիության մոտ 36-րդ շաբաթում և փոքր-ինչ վաղաժամ է։ Նրա քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Զարգացման արատներ կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Բժիշկը նշել է, որ պորտալարի վիճակից դատելով՝ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին՝ հայտնաբերվելուց մոտ 3-6 ժամ առաջ։ Նրա խոսքով՝ կարելի է վստահորեն ասել, որ նորածինը բուժհաստատությունում չի ծնվել։

Նա նշել է, որ նորածնի ծնողներն այս պահին հայտնի չեն։ Բժշկական կենտրոն արդեն այցելել են սոցիալական ծառայության ներկայացուցիչները և կազմել երեխայի հայտնաբերման վերաբերյալ համապատասխան ակտ։ Բժշկի խոսքով՝ բուժումն ավարտելուց հետո նորածինը կտեղափոխվի մանկատուն։

Եթե բարդություններ չառաջանան, բուժումը կարող է տևել շուրջ 22 օր։ Օգոստոսի 10-ին Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ՝ շորի մեջ փաթաթված։

Երեխային տեղափոխել էին հիվանդանոց։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նորածինը աղջիկ է, հայտնաբերվել է շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նրան առաջինը նկատել է քաղաքացին և ահազանգել շտապօգնություն։


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված