Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. ԶԼՄ
ՆերքաղաքականՆախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2 ամիս կալանավորելու որոշումից հետո տարել են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարան, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ Երևան Կենտրոն ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն Աբրահամյանի աներն է։ Աբրահամյանը ձերբակալվել էր պատվիրված սպանության գործով։ Քննության վարկածով՝ նա մեղադրվում է «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» կազմակերպության հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը կազմակերպելու համար։ Սպանությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
